Ջին Շեյհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջին Շեյհին
անգլ.՝ Jeanne Shaheen
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Shippensburg University of Pennsylvania? (1969)[1] և Միսիսիպիի համալսարան (1973)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք բողոքականություն[2]
Ծննդյան օր հունվարի 28, 1947(1947-01-28)[3][4] (77 տարեկան)
Ծննդավայր St. Charles, Միսսուրի, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Cynthia Jeanne Bowers
 
Կայք՝ shaheen.senate.gov
jeanneshaheen.org
 
Ինքնագիր Изображение автографа

Ջին Շեյհին (անգլ.՝ Cynthia Jeanne Bowers, հունվարի 28, 1947(1947-01-28)[3][4], St. Charles, Միսսուրի, ԱՄՆ[5]), ամերիկացի քաղաքական գործիչ, որը ներկայացնում է դեմոկրատական կուսակցությունը։ Նյու Հեմփշիրի նահանգապետ (1997-2003), 2009 թվականից Նյու Հեմփշիրի նահանգից ԱՄՆ սենատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիկի արտադրության ոլորտում գործարար Այվոն Բաուերսի և Բել Բաուերսի դուստրը, որն աշխատում էր Սենտ Չարլզի եկեղեցիներից մեկում։ Ընտանիքը ավանդաբար աջակցում էր հանրապետականներին, և 1968 թվականի իր առաջին նախագահական ընտրություններում Սինթիա Ջինը քվեարկել է Ռիչարդ Նիքսոնի օգտին։ 1969 թվականին Փենսիլվանիայի Շիպպենսբերգի համալսարանում ստացել է անգլերենի գծով բակալավրի աստիճան, իսկ 1973 թվականին ավարտել Է Միսիսիպիի համալսարանը՝ քաղաքագիտության մագիստրոսի աստիճանով։ Համալսարանական տարիներին գրանցվել է որպես դեմոկրատ և դարձել քաղաքական ակտիվիստ[6]։

1972 թվականին ամուսնացել է Բիլ Շեյխինի հետ, և համալսարանի ավարտից հետո 1973 թվականին նրա հետ տեղափոխվել է Նյու Հեմփշիր, որտեղ ամուսինները զբաղվել են ոսկերչական բիզնեսով, իսկ Ջինն ինքը նույնպես դասավանդել է։ 1976 թվականին մասնակցել է Ջիմի Քարթերի նախագահական քարոզարշավին, 1980 թվականին Նյու Հեմփշիրում գլխավորել է Քարթերի երկրորդ արշավը[7]։

1990-1996 թվականներին եղել է Նյու Հեմփշիր նահանգի սենատոր։

1996 թվականին ընտրվել է նահանգապետ և 1997-2003 թվականներին եղել է նահանգի պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում։

2003 թվականին իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Սենատի ընտրություններում, սակայն պարտվել է հանրապետական Ջոն Սունունին։

2004 թվականին գլխավորել Է Ջոն Քերիի նախագահական արշավը։ 2005 թվականին դարձել է կառավարման դպրոցի քաղաքականության ինստիտուտի տնօրեն։

2008 թվականի նոյեմբերի 4-ի ընտրությունների արդյունքներով հաղթել է Ջոն Սունունին[8] և 2009 թվականի հունվարի 3-ին ստանձնել է պաշտոնը՝ դառնալով Նյու Հեմփշիրի պատմության մեջ առաջին կին սենատորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=S001181
  2. Jeanne Shaheen
  3. 3,0 3,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  6. «10 Things You Didn't Know About Jeanne Shaheen» (անգլերեն). U.S. News & World Report. 2008 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Gregory Lewis McNamee (2018 թ․ օգոստոսի 27). «Jeanne Shaheen» (անգլերեն). Британская энциклопедия. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. Katherine Skiba (2008 թ․ նոյեմբերի 4). «In Close New Hampshire Race, Democrat Shaheen Defeats Incumbent Sununu» (անգլերեն). U.S. News & World Report. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «SHAHEEN, Jeanne, (1947 - )» (անգլերեն). Biographical Directory of the US Congress. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  • «Jeanne Shaheen» (անգլերեն). IAPAC[en]. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)