Ջեֆ Կունս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆ Կունս
անգլ.՝ Jeff Koons[1]
Ծնվել էհունվարի 21, 1955(1955-01-21)[2][3][4][…] (69 տարեկան)
ԾննդավայրՅորք, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունՄերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ և Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, լուսանկարիչ, ինստալյացիոն արտիստ և դիզայներ
Ոճփոփ արտ, պոստմոդեռնիզմ, կոնցեպտուալիզմ և մինիմալիզմ
Ժանրնատյուրմորտ[3] և հանրային արվեստ[3]
Ուշագրավ աշխատանքներBalloon Dog (Blue)?, Balloon Dog (Magenta)?, Kiepenkerl?, Puppy?, Rabbit? և Vaccum (Jeff Koons)?
ՈւսուցիչԷդ Պաշկե
Ներշնչվել էԷնդի Ուորհոլ և Մարսել Դյուշան
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինՉիչոլինա[8]
Կայքjeffkoons.com(անգլ.)
 Jeff Koons Վիքիպահեստում

Ջեֆ Կունս (անգլ.՝ Jeff Koons), հունվարի 21, 1955(1955-01-21)[2][3][4][…], Յորք, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի նկարիչ է, որը հայտնի է դարձել քիտչի հանդեպ ունեցած հետաքրքրությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Կունսը ծնվել է Յորքում, Փենսիլվանիա։ Պատանի հասակում ընթերցել է Սալվադոր Դալիի ստեղծագործությունները։ Ջեֆ Կունսը հաճախել է Չիկագոյի Նկարչական համալսարանի դպրոց և Մերլինյան նկարչական քոլեջ[9]։ Քոլեջից հետո Կունսը աշխատել է Ուոլ-Սթրիթում, որպես բրոկեր։ Ճանաչում է ձեռք բերել 1980 թվականին, որից հետո բացել է ստուդիա-գործարան Սոխոյում (Նյու Յորք)։ Իր աշխատակազմում նա գլխավորում էր ավելի քան 30 աշխատողների, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր իր աշխատանքի համար։ Այժմ նկարիչը համարվում է Նյու Յորքի Jeff Koons LLC շտաբ-գրասենյակի նախագահ։ Ըստ տվյալների, այդ գործարանը արտադրում է ժամանակակից արվեստի առարկաներ։ Կունսը ստեղծում է կերպարներ և մոդելներ համակարգչով, իսկ աշխատակիցները նյութականացնում են այն։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունսի ստեղծագործությունը դասակարգվում է պոպ և հետ-պոպ ընկած ժամանակահատվածում, որը 80-ականների կոնցեպտուալիզմի և մինիմալիզմի ռեակցիան է։ Կունսի վաղ աշխատանքներից` կոնցեպտուալ քանդակից ավելի հայտնի է " 50/50 Tanks"-ը (1985), որը բաղկացած էր 3 բասկետբոլային գնդակներից, որոնք լողում էին ջրում, որը կիսով չափ լցնում էր թափանցիկ տարածությունը։ 1990-ական թվականներին Ջեֆ Կունսը ստեղծել է մի շարք հսկայական քանդակներ` օգտագործելով ոչ իրական թռչող փուչիկներ։ Նման փուչիկներով խաղը, ինչպես Կունսն էր ասում, փոքր տարիքում տպավորել էր իրեն և տպավորությունը առկա է մինչև այսօր։ Նրա «Առօրեականություն» շարքի կուլմինացիան դարձավ 1988 թվականին ստեղծված Մայքլ Ջեքսոնի քանդակը իրական չափերով։ 3 տարի անց այն վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում ավելի քան 5 միլիոն դոլար։

Շան քանդակը Բիլբաբոյում

Վերջին աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոսանջելեսյան արվեստի թանգարանի (LACMA) տնօրենը ծրագիր էր մշակել, ըստ որի պետք է կառուցվեր իր տան շենքի մուտքի մոտ 45 մետրանոց վերամբարձ, որը պետք է կառուցվեր 1940-ական թվականների լոկոմոտիվի կրկնօրինակի վրա։ Ըստ Ջեֆ Կունսի` շոգեքարշը պետք է պարբերաբար ձայն և ծուխ արձակեր` տեղեկացնում էր The New York Times ամսագիրը։ Նախագծի արժեքը և իրացման ժամանակահատվածը դեռևս հայտնի չէ, բայց թանգարանի տնօրինությունն արդեն ստացել է ամերիկյան ժամանակակից արվեստի կոլեկցիոներ Էլի Բրոդից օգնություն, ում հավաքածուն մասնավորապես ներառում էր Կունսի 20 աշխատանքները։ Լոսանջելեսյան արվեստի թանգարանը հայտարարեց, որ վճարել է «Շոգեքարշ» կոմպոզիցիայի համար, որը պատրաստ եղավ 2014 թվականին և արժեցավ 25 միլիոն դոլար[10]։ BMW ընկերությունը Կունսին հանձնարարել է կառուցել մրցարշավային հատուկ ավտոմեքենայի մոդել։ Երգչուհի Լեդի Գագայի ալբոմի երեսի Artpop-ի վրա նույնպես աշխատել է Ջեֆ Կունսը։ Artpop-ի վրայի կափարիչը զարդարված էր Կունսի փչովի փուչիկով։ Նկարի ետևի ֆոնում կարելի է տեսնել Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավից մի հատված։ Լեդի Գագան Կունսի աշխատանքը այսպես է նկարագրել. «Ես անչափ ուրախ եմ ձեզ հետ կիսվել այն բանով, որը համարում եմ իմ սրտի մի մասնիկը, որը ես խորապես փայփայում եմ։ Այս կազմն ամենալավն է ինձ նկարագրում»։ Երգչուհին ասում էր, որ Կունսի քանդակը հնարավոր կլինի տեսնել ալբոմի թողարկման երեկույթին։ Artpop-ը վաճառքի դուրս եկավ 2013 թվականի նոյեմբերի 11-ին[11]։

Հեղինակային իրավունքների խախտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 12-ին Ջեֆ Կունսը Նյու Յորքում ներկայացրեց իր աշխատանքը`«Նստած պարուհին» քանդակը։ Ամեն դեպքում Ջեֆ Կունսը կրկնօրինակել էր Օկսաննա Լեոնտևի Ճնիկռուպի աշխատանքը` խախտելով հեղինակային իրավունքի նորմերը։ Կրկնօրինակված աշխատանքի համար նա վաստակել է կլորիկ գումար[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Կունս» հոդվածին։