Ջերոմ Ֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերոմ Ֆլին
անգլ.՝ Jerome Flynn
Ծնվել էմարտի 16, 1963(1963-03-16)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԲրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2] և Knole Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, ռեժիսոր, կինոդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան
jeromeflynn.com

Ջերոմ Ֆլին (անգլ.՝ Jerome Flynn, մարտի 16, 1963(1963-03-16)[1], Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել, նկարահանվելով ITV հեռուստաընկերության «Զինվոր, զինվոր» մինի սերիալում, որտեղ մարմնավորել է թագավորական ֆուզիլերներից մեկի դերը։ Բացի այդ, նկարահանվել է նաև Գահերի խաղը հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է վարձկան Բրոնի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քենթ կոմսության Բրոմլի գյուղում եգիչ և դերասան Էրիկ Ֆլինի և արվեստի ուսուցչուհի Ֆերն Ֆլինի ընտանիքում[3]։ Ունի եղբայր՝ Դենիել Ֆլինը, ով նույնպես դերասան է։ Հոր երկրորդ ամուսնությունից ունի եղբայր և երկու քույր՝ երաժիշտ Ջոնի Ֆլինը, Քերրի Ֆլինը և Լիլի Ֆլինը։

Ջերոմը ներկայումս բնակվում է Ուելսի Փեմբրուկշիր կոմսությունում։ Բուսակեր է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին նկարահանվել է «Այրվող Լոնդոնը» հեռուստասերիալի պիլոտային սերիայում, որտեղ մարմնավորել է հրշեջ Քեննի «Ռեմբո» Բեյնսի դերը։ 1992 թվականին մարմնավորել է սերժանտ դետեկտիվ Էդդի Հարգրիվզի դերը՝ ոստիկանական «Տողերի արանքում» հեռուստասերիալում։ Ֆլինը եղել է «Ռոբսոն և Ջերոմ» դուետի մասնակիցներից մեկը, ով կատարել է «Unchained Melody», «I Believe» և «What Becomes of the Brokenhearted» երգերի քավըր տարբերակները, որոնք 1995 և 1996 թվականներին եղել են բրիտանական հիթ շքերթների գագաթնակետին։ 2007 թվականին Ֆլինը՝ որպես ռեժիսոր, նկարահանել է «Ռուդի պատմություններ» ֆիլմը, որտեղ մարմնավորել է նաև գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը բաղկացած է Ջերոմ Ռուդի մասին պատմող մի քանի պատմություններից, որի դերը մարմնավորել է հենց Ֆլինը։ Ֆիլմը ցուցադրվել է Փեմբրուկշիրի շրջանի մի քանի անկախ կինոթատրոններում։ 2010 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Ֆլինը կմարմնավորի վարձկան Բրոնի դերը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որը նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա։ Հեռուստասերիալը ցուցադրվում է HBO-ի եթերում[4][5]։ Հեռուստասերիալը ցուցադրվում է 2011 թվականից։

Դերասանը «Tommy Zoom» հեռուստաշոուում ձայնակցել է Դենիելի շանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. High Profile AlumniCentral School of Speech and Drama.
  3. Swann, Yvonne; Ellis, Janet (2009 թ․ օգոստոսի 15). «Me an My School Photo». Daily Mail - Weekend magazine.
  4. Game of Thrones cast gets local additions BBC News. Northern Ireland. 20.07.10
  5. Джордж Мартин From HBO Not a Blog. 16.07.10