Ջերալդ Ռոբերտ Մոլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերալդ Ռոբերտ Մոլեն
անգլ.՝ Gerald R. Molen
Ծնվել էհունվարի 6, 1935(1935-01-06)[1] (89 տարեկան)
ԾննդավայրGreat Falls, Մոնտանա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[1]
Մասնագիտությունկինոպրոդյուսեր|
Ակտիվ շրջան1985—2003, 2011 — մինչ օրս
Պարգևներ և մրցանակներ
Օսկար լավագույն ֆիլմի համար

Ջերալդ Ռոբերտ Մոլեն (անգլ.՝ Gerald Robert Molen, հունվարի 6, 1935(1935-01-06)[1], Great Falls, Մոնտանա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոդյուսեր և էպիզոդիկ դերերի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերալդ Մոլենը ծնվել է 1935 թվականի հունվարի 6-ին (ըստ ուրիշ աղբյուրների՝ սեպտեմբերի 20[2]) Գրեյթ-Ֆոլս քաղաքում, Մոնտանա նահանգում (ըստ ուրիշ աղբյուրների՝ քաղաք Դեյթոն, Օհայո նահանգ[2]): Հայրը Ջերալդ Ռիչարդ Մոլենն է, մայրը Էդիթ Լորյն (Մեյեր) Բարիսն է, ունի քույրեր և եղբայրներ։ Շուտով ընտանիքը տեղափոխվեց Հյուսիսային Հոլիվուդ, որտեղ մայրը բացեց «Կապույտ սոխուկ» սրճարանը։ Ինքը՝ Ջերալդը բազմաթիվ կինոստուդիաներում՝ տեղակայված իրենց շրջանում, աշխատել է ավտոմեխանիկ։

Երեք տարի ծառայել է ծովային հետևակի կորպուսում[3]։

1954 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է Պատրիցիա Ջեյն Լինդկայի հետ։ Ունեցել է երկու երեխա՝ Լորիոն Մարի և Սթիվեն Ռոբերտ[2]։

1975-1981 թվականներին աշխատել է կինոստուդիայի տրանսպորտի բաժնում, 1981-1991 թվականներին՝ արտադրանքի կառավարման բաժնում։ Առաջին անգամ պրոդյուսերի դերում իրեն փորձել է 50 տարեկանում։ Այդ ժամանակ է, որ սկսեց հայտնվել էպիզոդիկ դերերում։

Ջերալդ Մոլենը համարվում է Հիսուս Քրիստոսի վերջին սուրբ օրեր եկեղեցու ակտիվ անդամ և Բարաք Օբամայի ռեժիմի հակառակորդ[4]։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 — «Օսկար», «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Շիդլերի ցուցակը» ֆիլմի համար։
  • 1994 — «BAFTA»,«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Շիդլերի ցուցակը» ֆիլմի համար։
  • Եվս չորս ուրիշ կինո-պարգև և երկու անվանակարգ[5]։

Ֆիլմոգրաֆիայի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 — Մարտկոցը ներառված չէ / Batteries Not Included
  • 1988 — Պայծառ կրակներ, մեծ քաղաք/ Bright Lights, Big City
  • 1988 — Անձրևի մարդը / Rain Man
  • 1990 — Ամպրոպի օրեր / Days of Thunder
  • 1991 — Կապիտան Կրյուկ / Hook[6]
  • 1993 — Ավազի գերին / A Far Off Place
  • 1993 — Յուրայի շրջանի պարկ / Jurassic Park
  • 1993 — Շինդլերի ցուցակը
  • 1994 — Ֆլիստոունները / The Flintstones
  • 1994 —Անպիտաններ / The Little Rascals
  • 1994 — Փոքր հսկաներ/ Little Giants
  • 1995 —Կասպեր /Casper
  • 1996 — Պտտահողմ / Twister
  • 1996 — Ձգանի էֆեկտ / The Trigger Effect
  • 1997 — Յուրայի շրջանի պարկ.Կորուսյան աշխարհ / The Lost World: Jurassic Park
  • 2001 — Փոթորկի աչք / The Other Side of Heaven
  • 2001— Հատուկ կարծիք / Minority Report
  • 2012—2016. Օբամայի Ամերիկա / 2016: Obama's America

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988— Անձրևի մարդը / Rain Man
  • 1990— Ամպրոպի օրեր / Days of Thunder
  • 1993 — Յուրայի շրջանի պարկ/ Jurassic Park
  • 1997 — Ամիստադ / Amistad
  • 2001— Փոթորկի աչք / The Other Side of Heaven
  • 2002— Բռնիր ինձ, եթե կարող ես / Catch Me If You Can

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://mormonarts.lib.byu.edu/people/gerald-molen/
  2. 2,0 2,1 2,2 Биография на сайте filmreference.com
  3. Голливудский продюсер слишком консервативен для Высшей школы Монтаны? Արխիվացված 2012-07-01 Wayback Machine на сайте dailyinterlake.com, 26 мая 2012
  4. Оскароносный продюсер критикует Обаму и приветствует Брейтбарта на сайте breitbart.com, 13 марта 2012
  5. IMDB — awards
  6. В этом фильме Молен эпизодических ролей не исполнял, однако в сцене общего вида пиратских доков в Нетландии видна крупная надпись на огромном котле Molen

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Ռոբերտ Մոլեն» հոդվածին։