Ջեսի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսի Քինգ
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1875(1875-03-20)[1][2][3][…] կամ 1876[4]
ԾննդավայրBearsden, New Kilpatrick, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Մահացել էօգոստոսի 3, 1949(1949-08-03)[1][3][6][…]
Մահվան վայրKirkcudbright, Kirkcudbrightshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց (1900)[5]
Ազդվել էՕբրի Վինսենտ Բերդսլի
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող, գծանկարիչ, դիզայներ, potter, համալսարանի դասախոս և ակնագործ
ԱմուսինE. A. Taylor?[5]
ԱնդամությունGlasgow Girls?[7], Glasgow School?[5], Kirkcudbright Artists' Colony? և Glasgow Society of Lady Artists?
 Jessie Marion King Վիքիպահեստում

Ջեսի Մերիոն Քինգ (անգլ.՝ Jessie M. King, մարտի 20, 1875(1875-03-20)[1][2][3][…] կամ 1876[4], Bearsden, New Kilpatrick, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - օգոստոսի 3, 1949(1949-08-03)[1][3][6][…], Kirkcudbright, Kirkcudbrightshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5]), շոտլանդացի նկարիչ, մանկական գրականության նկարազարդող։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսիի հայրը զբաղեցրել է Շոտլանդիայի եկեղեցու ամենաբարձր պաշտոններից մեկը, և նա ստացել է խիստ կրոնական կրթություն։ 1891 թվականին աղջիկը ընդունվում է Մարգարիտա թագուհու քոլեջը, որտեղ սովորում է գեղանկարչություն։ 1892 թվականին Ջեսի Քինգը շարունակում է իր ուսումը Գլազգոյի արվեստի դպրոցում, որն ավարտում է արծաթե մեդալով (1898)։ 1899 թվականին նկարչուհին սկսում է դասավանդել դպրոցում դիզայն և գրքային նկարազարդում։ Ջեսիի առաջին աշխատանքները, որոնք լույս են տեսել 1899-1902 թվականներին Բեռլինի «Գլոբուս» խմբագրությունում, նրան մեծ ճանաչում բերեցին։ Քինգի նկարազարդումները ստեղծվել են մոդեռն ոճով նկարչուհու գործունեությունը նաև սերտորեն կապված է շոտլանդիայի մոդեռնիստական «Քառյակը» խմբի հետ, որը գլխավորում էր Չառլզ Ռեննի Մակինթոշը։

1902 թվականին Քինգը ճանապարհորդում է Գերմանիա և Իտալիա, այդ ժամանակ նա բացահայտում է Բոտիչելլիի արվեստը, որը մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհու գեղանկարչության վրա։ Որոշ ժամանակ անց Ջեսին նկարազարդում է երեխաների Ավետարանը։ Այս աշխատանքի համար Թուրինում կայանալիք ժամանակակից դեկորատիվ արվեստի միջազգային ցուցահանդեսում նա արժանանում է ոսկե մեդալի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jessie M. King illustrations at Art Passions
  • Jessie Marion King biography at the Gracefield Arts Centre in Dumfries, Scotland virtual representation of the Gracefield Arts Centre's Permanent Collection at exploreart.co.uk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսի Քինգ» հոդվածին։