Ջեյսոն Մոմոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Մոմոա
Jason Momoa
Դիմանկար
Մոման «Florida Supercon» իրադարձության ժամանակ
Ծնվել էօգոստոսի 1, 1979 (44 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնբուդդիստ[1]
ԿրթությունNorwalk High School? և Des Moines Area Community College?
ԵրկերԱրդարության լիգա[1], Ակվամեն և Գահերի խաղ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, մոդել և ռեժիսոր
ԱմուսինԼիզա Բոնետ
(2007-այժմ)
Երեխաներ2
Կայքjasonmomoa.com
 Jason Momoa Վիքիպահեստում

Ջոզեֆ Ջեյսոն Նամակեա Մոմոա (անգլ.՝ Joseph Jason Namakaeha Momoa, օգոստոսի 1, 1979(1979-08-01)[2][3], Nānākuli, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ և Հոնոլուլու, ԱՄՆ[4]), առավել հայտնի որպես՝ Ջեյսոն Մոմոա, ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Առավելապես հայտնի է այնպիսի հեռուստատեսային դերերի համար, ինչպիսիք են Ռոնոն Դեքսին (2005-2009) «Աստղային դարպասներ» ռազմական գիտաֆանտաստիկ սերիալում (2004-2009), Խալ Դրոգոն HBO«Գահերի Խաղ» ֆենտեզի հեռուստասերիալում (2011-2012) և Ֆիլիպ Կոպուսը՝ «SundanceTV»-ի «Կարմիր ճանապարհ» դրամատիկական սերիալում (2014-2015)։

Մոմոայի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Բարբարոս Կոնանը» (2011), որտեղ մարմնավորել է գլխավոր կերպարին, «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» (2016) այլն[5][6]։

Առաջին պրոդյուսերական և սցենարիստական աշխատանքը կատարել է «Պալոմա տանող ճանապարհ» ֆիլմում, որտեղ նաև մարմնավորել է գլխավոր հերոսին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 11-ին։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականին, Հավայիի վարչակենտրոն Հոնոլուլույում՝ լուսանկարչուհի Քոնի և նկարիչ Ջոզեֆ Մոմոայի ընտանիքում[7]։ Եղել է ընտանիքի միակ զավակը։ Պատանեկությունն անցկացրել է Այովայի Նորվոլք քաղաքում, մոր հետ[8]։ Հայրը ծագումով բնիկ հավայացի է, իսկ մայրն ունի գերմանական,իռլանդական և բնիկ ամերիկյան ծագում[9]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո սկսում է սովորել Այովայի քոլեջի ծովային կենսաբանության բաժնում, որոշ ժամանակ հետազոտություններ անցկացնելով Ֆլորիդա Քիս արգելախութային կղզեխմբում։ Փոխադրվելով Կոլորադոյի նահանգային համալսարան, Մոմոան փոխում է ուսումնասիրության հիմնական բնագավառը վայրի կենսաբանության։ Մինչև համալսարանային աստիճանն ստանալը, Մոմոան վերադառնում է Հավայան կղզիներ՝ հոր հետ վերամիավորվելու համար[10]։

Երիտասարդ հասակում Մոմոան շատ է ճանապարհորդում, Փարիզում մասնակցում պաստելային նկարչության դասընթացների, Տիբեթում ուսումնասիրում բուդդայականության ուսմունքը[11][12]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մոմոային բացահայել է ճապոնացի միջազգային դիզայներ Տակեո Կոբայաշին, ով քաջալերում է նրա մոդելային կարիերան։ 1999 թվականին Մոմոան ճանաչվում է «Հավայիի տարվա մոդել», ինչպես նաև նույն տարում վարում «Միս դեռահաս Հավայի» (Miss Teen Hawaii) գեղեցկության մրցույթը։ 19 տարեկանում, մինչև «Մալիբուի փրկարարները» (գլխավոր դերերում՝ Պամելա Անդերսոն, Դեյվիդ Հասելհոֆ և այլք) ռեյտինգային հեռուստասերիալում դեր ստանալը, Մոմոան կես դրույքով աշխատում էր սերֆինգային պարագաների խանութում[10]։ Հեռուստասերիալում Մոմոայի կերպարը կոչվում էր Ջեյսոն Իոան (1999–2001)։

Բացի «Հյուսիսային ափ» (2004-2005), «Ջոնսոնների ընտանիքի արձակուրդը» (2004) և «Աստղային դարպասներ» (2005-2009) նախագծերում նկարահանվելուց, Մոմոան նաև նկարահանվել է «Խաղը» կատակերգական դրամա հեռուստասերիալի չորս էպիզոդներում (2009)։ «Բարբարոս Կոնանը» (2011), ֆիլմում Մոմոան մարմնավորում է գլխավոր կերպարին՝ Կոնանին։ 1982 թվականի համանուն օրիգինալ ֆիլմում Կոնանին դերը խաղում էր Առնոլդ Շվարցենեգերը։ Շուտով Մամոան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» հեռուստասերիալում ստանում է Դոթրակիի առաջնորդ-ցեղապետ Խալ Դրոգոյի դերը։ Դրոգոյի դերը Մոմոային էր տրվել այն բանից հետո, երբ քասթինգի ժամանակ վերջինս կատարեց նորզելանդական մաորի ցեղի հակա կոչվող ծիսական պարը[13]

Մոմոան ցուցադրում է այն մանրահյուսքերը, որոնք ունեցել է «Աստղային դարպասներ» ֆիլմում նկարահանվելիս (2006)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը Դերը Նշումներ
2004 Ջոնսոնների ընտանիքի արձակուրդը Նավարո
2007 Խողովակաշարը Կայի
2011 Բարբարոս Կոնանը Կոնան (նաև «Գահերի Խաղ»)
2012 Անզսպելին (ֆիլմ, 2012) Կիգան
2014 Պալոմա տանող ճանապարհ Ռոբերտ Վուլֆ Նաև ռեժիսոր պրոդյուսեր և սցենարի համահեղինակ
2014 Կարգաբերում Իամ
2014 Գայլերը Կոննոր
2016 Բեթմեն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Արթուր Քարրի / Ակվամեն[14] Կամեո
2016 Վատ Կուսակցություն Մայամիի մարդ
2016 Շաքարի սար Ջո Բրայթ
2016 Գնալ տակով Սարդ
2017 Խիզախը
2017 Արդարության լիգա Արթուր Քարրի/ Ակվամեն Նկարահանման ընթացքի մեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://theworldofmovies.com/jason-momoa-all-you-need-to-know-about-him/
  2. GeneaStar
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. McNary, David (2010 թ․ հունվարի 21). «Momoa Set for 'Conan' – New Barbarian Set for Franchise Reboot». Variety. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  6. McMillian, Graeme (2014 թ․ հոկտեմբերի 20). «Jason Momoa Talks 'Aquaman' Plans, Confirms 'Justice League' Appearance». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Sophia Ahmad (2010 թ․ փետրվարի 19). «Interview with Norwalk's 'Conan' star Jason Momoa | Des Moines Register Staff Blogs». Blogs.desmoinesregister.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  8. Jason Momoa's short Biography on TVguide
  9. Staff (July 19, 2004)
  10. 10,0 10,1 «"Game of Thrones" Star Jason Momoa – Katie Couric». Katiecouric.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «Jason Momoa Biography - Yahoo Movies Canada». Ca.movies.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «Jason Momoa Biography». Starpulse.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  13. «The Haka - Dance of War - Maori Haka - New Zealand | Tourism NZ». New Zealand. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «It's Official: Jason Momoa is 'Aquaman'; Solo Movie Coming 2018». Screen Rant. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Մոմոա» հոդվածին։