Ջեյսոն Այզեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյսոն Այզեքս
անգլ.՝ Jason Isaacs
Ծնվել էհունիսի 6, 1963(1963-06-06)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԲրիստոլի համալսարան, Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[3], Haberdashers' Aske's Boys' School? և King David High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունկինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիՀարրի Փոթեր, Փիթեր Փեն, Red Dog: True Blue?, Հյուրանոց Մումբայ, Ստալինի մահը, Black Hawk Down?, Հայրենասերը, Divorcing Jack?, Քաղցր նոյեմբեր, The End of the Affair?, Սմոքինգ, Nine Lives? և Friends with Money?
Պարգևներ և մրցանակներ

Ջեյսոն Այզեքս (անգլ.՝ Jason Isaacs, հունիսի 6, 1963(1963-06-06)[1], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի դերասան, որը մեծ մասամբ խաղացել է բացասական դերեր։ Լայնորեն հայտնի է «Հայրենասերը» ֆիլմում գնդապես Թավինգթոնի, «Հարի Փոթեր»-ում՝ Լյուցիուս Մալֆոյի, ինչպես նաև Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթեր Փեն» մանկական հեքիաթում կատարած պարոն Դարլինգի և Ջեյմս Կրյուկի դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի հունիսի 6-ին Լիվերպուլում (Մեծ Բրիտանիա)՝ ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Չորս երեխաներից երրորդն է։

11 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Բրիստոլի համալսարան, որտեղ 3 տարի սովորել է իրավաբանություն։ Ուսանողական տարիներին, մինչ դերասանական գործունեության երազելը, Ջեյսոնը մի քանի անգամ մասնակցել է համալսարանի թատերախմբի ընդլայմանը, 3 անգամ ներկայացել է Էդինբուրգի փառատոնում, ինչպես նաև բեմադրել է մի շարք ներկայացումներ։

1985 թվականին Այզեքսը լքեց համալսարանը և ընդունվեց լոնդոնյան բեմական խոսքի և դրամայի Կենտրոնական դպրոց։ Այնտեղ էլ նա ծանոթացավ իր ապագա կնոջ՝ երիտասարդ Էմմա Հյուիթի հետ։ Նրան համբավ են բերել ինչպես թատրոնի դերերը, այնպես էլ՝ հեռուստատեսությունը։

Ջեյս Այեզեքս

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումն ավարտելով՝ Ջեյսոնն սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում, իսկ 1989 թվականին՝ առաջին անգամ կինոյում՝ կատարելով «The Tall Guy» կատակերգությունում բժշկի փոքրիկ դեր, Ջեֆ Գոլդբլումի և Էմմա Թոմփսոնի հետ։

Չնայած այն փաստին, որ Այզեքսը տարիների ընթացքում նկարահանվել է հեռուստասերիալներում և կինոներում, առաջին մեծ հաջողությունը եկել է թատերական բեմում 1993 թվականին՝ Արքայական ազգային թատրոնում տեղի ունեցած ամերիկացի դրամատուրգ Թոնի Քուշների «Հրեշտակները Ամերիկայում» (անգլ.՝ Angels in America: A Gay Fantasia on National Themes) պիեսում կատարած Լուիս Այրոնսոնի դերով։

3 տարի անց Այզեքսը հայտնվեց լոնդոնյան «Ալմեյդա» թատրոնի թատերաբեմում (Պատրիկ Մարբերի «1953» պիեսի հիման վրա հիմնված թատերախաղ)՝ Բենիտո Մուսսոլինիի դերով։

Սկսած 1990-ականների 2-րդ կեսից՝ Այզեքսն սկսեց ավելի հաճախ հայտնվել մեծ էկրաններին. նա խաղաց Երկիրը փրկող բժիշկ Կուինսի դերը հոլիվուդյան «Արմագեդոն» կինոյում, Պետի դերը «Ամուսնալուծված Ջեկ» կատակերգությունում, բռնի գնդապետ Մեկումի դերը «Զինվոր» ֆանտաստիկ ֆիլմում, ինչպես նաև՝ քահանայի՝ Ռիչարդ Սմայթի հոր դերը Գրեմ Գրինի «Վեպի վերջը» ֆիլմում։

Այզեքսի համար իրական ճեղքումը եղել է գլխավոր անտագոնիստի՝ անգլիացի խիստ գնդապետ Թավինգթոնի դերը «Հայրենասերը» պատմական դրամայում, որը նվիրված է Անկախության պատերազմին։ Նրա կատարած սառնարյուն մարդասպան-գնդապետի դերն այնքան համոզիչ էր, որ բրիտանացի մամուլի կողմից ստեղծվեցին հրապարակումներ, որի հեղինակները մեղադրել են ֆիլմի ստեղծողին հակաանգլիական ուղղվածության և բրիտանական բանակի բացասական պատկեր ստեղծելու համար։

Ջեյսոն Այզեքսն էկրանին ստեղծեց զանազան հիշվող հերոսների մի ամբողջ շարք, որոնց մեջ մտնում են ամերիկացի ռենջեր՝ գնդապետ Սթիլ, զինվորական «Սև սակռ» դյուցազներգությունում, և հմայիչ խաբեբա՝ անհաջողակ Չարլի Բեկ, «Ապասսիոնատա» ռոմանտիկական կատակերգությունում, և գնդապետ Կրյուկ, Ջեյմս Մեթյուի «Փիթեր Պեն» հեքիաթի էկրանավորումում, ինչպես նաև գոռոզ Լյուցիուս Մալֆոյի դերը Հարի Փոթերի ֆիլմաշարում՝ նկարահանված Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունների հիման վրա։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ապրում է քաղաքացիական ամուսնության մեջ՝ դերասանուհի Էմմա Հյուիթի հետ, դաստիարակում 2 աղջկա՝ Լիլի (ծնվել է 2002 թվականի մարտի 23-ին) և Ռուբի (ծնվել է 2005 թվականի օգոստոսի 26-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Jason Isaacs Online.com» (անգլերեն).
  • «Ջեյսոն Այզեքս» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Այզեքս» հոդվածին։