Ջեյն դե Գլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն դե Գլեն
Ծնվել է1873[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 20, 1961(1961-02-20)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ՄայրJulia Pierson Emmet?
ԱմուսինWilfrid de Glehn?[4]
Կայքemmetart.com
 Jane Emmet de Glehn Վիքիպահեստում

Ջեյն դե Գլեն (անգլ.՝ Jane Erin Emmet de Glehn, օրիորդական անունը` անգլ.՝ Jane Erin Emmet, 1873[1][2][3][…], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 20, 1961(1961-02-20), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն դե Գլենը ծնվել է 1873 թվականին Նյու-Յորք նահանգի Նյու Ռոշել քաղաքում, առևտրական Ուիլյամ Էմմետի (անգլերեն` William Jenkins Emmet) և նկարազարդող Ջուլիա Պիրսոնի (անգլերեն` Julia Colt Pierson) ընտանիքում[5] և եղել է 10 եղբայրներից ու քույրերից ամենափոքր երեխան։ Գեղանկարչության ուսուցումը սկսել է Նյու-Յորքի ուսանող-նկարիչների լիգայում Ուիլյամ Մակմոննիսի մոտ։ Այնուհետև ճամփորդել է Եվրոպայում, ծանոթացել ճանաչված նկարիչների աշխատանքներին և շարունակել ուսումը։ Ի տարբերություն իր քույր Լիդիա Էմմետի, Փեյնը չի եղել այնքան բեղմնավոր նկարչուհի, բայց նրա աշխատանքները նույնպես ցուցադրվում էին ցուցահանդեսներում։ 1930-ական և 1940-ական թվականներին նա ունեցել է սեփական արվեստանոց Նյու-Յորքում։ Ամուսնու մահից հետո 1951 թվականին Ջեյն Էմմետը նկարում է իր մի շարք հարազատների և մերձավորների դիմանկարները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում և Ամերիկայում ճամփորդելուց վերադառնալուց հետո Ջեյն Էմմետը 1904 թվականին ծանոթանում և ամուսնանում է ճանաչված անգլիացի իմպրեսիոնիստ-նկարիչ Ուիլֆրիդ դե Գլենի հետ։ Նորապսակները մեղրամիսն անցկացնում են Անգլիայում[6], Կոռնուոլում, այնուհետև հանգստանում են Փարիզում ու Վենետիկում և ձեռք են բերում բնակարան Լոնդոնում։ Անգլիայում Ջեյն դե Գլենը նկարել և ցուցադրել է իր աշխատանքները Գեղարվեստի Թագավորական ակադեմիայում, New English Art Club և Royal Hibernian Academy-ում։ Ամուսինները եղել են ամերիկացի նկարիչ Ջոն Սարջենթի ընկերները և հաճախակի ուղեկիցները, որի հետ Ջեյնը ծանոթացել է 1890 թվականին պարուհի Կարմենսիտայի (անգլերեն` Carmencita) ընկերությունում։ 1905-1915 թվականների ընթացքում նկարիչների եռյակը Եվրոպայում ճամփորդելու ընթացքում հաճախ նկարում էր միմյանց դիմանկարները։ 1915 թվականի հունվարին Ջեյնը և Ուիլֆրիդը հաշվառվում են Ֆրանսիայում Վերին Մարնի դեպարտամենտի բրիտանական հոսպիտալի Hôpital Temporaire d’Arc-en-Barrois, հաստիքներում։ Հաջորդ տարի Անգլիա վերադառնալուց հետո Ուիլֆրիդը զորակոչվում է գործող բանակ և ուղարկվում է Իտալիա, ռազմաճակատ, որտեղ մեկնում է կնոջ հետ միասին։ Պատերազմից հետո նրանք վերադառնում են Անգլիա և հաջորդ տասնամյակի ընթացքում ամառը անցկացնում են Կոռնուելում, իսկ ձմեռը` Ֆրանսիայում։ Նրանք երեխաներ չեն ունեցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]