Ջեյն Գուդոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Գուդոլլ
անգլ.՝ Jane Goodall[1]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1934(1934-04-03)[2][3][4][…] (90 տարեկան)
ԾննդավայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆյունհեմի քոլեջ[5]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[6]
Ազդվել էLouis Leakey?
Մասնագիտությունակտիվիստ և էթոլոգ
ԱմուսինՀյուգո վան Լավիցկ[7][8] և Derek Bryceson?[8]
Ծնողներհայր՝ Mortimer Herbert Morris-Goodall?[9], մայր՝ Margaret Myfanwe Joseph?[9]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Officer of the order Orange-Nassau[23][24]

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

Գիտական ձեռքբերման համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ

[10]

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[11]

Շրջակա միջավայրի պաշտպանության ձեռքբերումների Թայլերի մրցանակ

[12]

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

[13]

Գենեզիսի մրցանակ

Նիերենբերգի մրցանակ

[14]

Հիմնական գիտության ոլորտի Կիոտոյի մրցանակ

[15]

Ջ. Պաուլ Գեթիի պահպանության առաջնորդության մրցանակ

Ալիկանտե համալսարանի պատվավոր դոկտոր

Հաբբարդի շքանշան

Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր

Բրիտանական ակադեմիայի նախագահի մեդալ

[16]

prix Giles?

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

[17]

Հայֆայի համալսարանի պատվավոր դոկտոր

Սիրակուզայի համալսարանի պատվավոր դոկտոր

Ցյուրիխի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctorate of Hasselt University?

[18]

Մայամիի համալսարանի պատվավոր դոկտոր

[19]

Gold Medal of the Society of Woman Geographers?

[20]

Huxley Memorial Medal?

[21]

Gregor Mendel Medal?

[22]

Միջազգային Տիեզերքի մրցանակ

[25]

Edinburgh Medal?

[26]
և

պատվավոր դոկտոր

[27]
ԱնդամությունԼեոպոլդինա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[28] և World Future Council?
ԵրեխաներHugo Eric Louis van Lawick?[8]
Կայքjanegoodall.org
janegoodall.es/es/
Ստորագրություն
Изображение автографа
 Jane Goodall Վիքիպահեստում

Տիկին Ջեյն Մորրիս Գուդոլլ  (ի ծնե՝ Վալերիե Ջեյն Մորրիս-Գուդոլլ, ապրիլի 3, 1934(1934-04-03)[2][3][4][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[29], նախկինում՝ բարոնուհի Ջեյն Վան Լևիցկ-Գուդոլլ), բրիտանացի պրիմատոլոգ և մարդաբան[30]։ Որպես շիմպանզեների աշխարհի առաջատար մասնագետ՝ Գուդոլլը հայտնի է իր 55 տարի շարունակ կատարած ուսումնասիրություններով, որոնք վերաբերում էին շիմպազեների սոցիալական և ընտանեկան փոխհարաբերություններին։ Իր ուսումնասիրությունները սկսել է 1960 թվականին, երբ ուղևորվել է Տանզանիայի Գոմբե Սթրիմ ազգային պարկ[31]։ Նա Ջեյն Գուդոլի ինստիտուտի և «Roots & Shoots» ծրագրի հիմնադիրն է, և հայտնի էր իր կենդանիների կենսաապահովման և պահպանության հարցերով գործունեությամբ։ 1996 թվականին հիմնադրված «Ոչ մարդկային իրավունք» ծրագրի խորհրդի անդամ է [32][33]։ 2002 թվականի ապրիլին նրան անվանել են ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Ջեյն Մորրիս Գուդոլլը ծնվել է 1934 թվականին Լոնդոնում՝ բիզնեսմեն Մորթիմեր Հերբերթ Մորրիս Գուդուլի և վիպասան Մարգարեթ Միֆանվե Յոզեֆի ընտանիքում (վերջինս գրում էր Վաննե Մորրիս-Գուդոլլ գրական կեղծանվանբ)։

Մանկության տարիներին Գուդոլլի հայրը նրան տալիս է Յուբիլե անունով մի խաղալիք շիմպանզե։ Խաղալիքի հանդեպ իր սերը դեռ վաղ տարիքում հիմք դրեց կենդանիների հանդեպ սիրուն։ Այսօր Յուբիլեն գտնվում է Լոնդոնի Գուդոլլի շքապահարանում։ «Մորս ընկերները սարսափում էին այս խաղալիքից՝ մտածելով, որ դա ինձ վախեցնում է և ինձ մղում է մղձավանջների»[34]։

Գուդոլլն ունի մի քույր՝ Ջուդիթը, ով ծնվել է քրոջ ծննդյան նույն օրը։ Երկու քույրերի տարիքային տարբերությունը 4 տարի է։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդոլլը միշտ հետաքրքրված է եղել կենդանիներով և Աֆրիկայով, որը նրան 1957 թվականին բերեց Քենիա՝ իր ընկերոջ ֆերմա[35]։ Այստեղից նա քարտուղարի աշխատանք է ձեռք բերում և իր ընկերոջ խորհրդով զանգահարում է Լուիս Լիքին, ով քենիացի նշանավոր հնէաբան ու պրիմատոլոգ էր։ Լիքին հավատում էր, որ գոյություն ունեցող հսկա կապիկների ուսումնասիրությունը կարող է վաղ հոմիդների (վաղ մարդու[36]) վարքագիծի վերաբերյալ ցուցումներ հանդիսանար[37] և փնտրում էր շիմպանզեների հետազոտող, չնայած այդ գաղափարով նա ոչ մեկի հետ չէր կիսվում։ Փոխարենը նա առաջարկեց Գուդոլլին որպես քարտուղար աշխատել իր մոտ (հարցազրույցներից մեկի ժամանակ Գուդոլլը խոստովանել է, որ այն իրականում աշխատանք համարել չի կարելի, քանի որ նա զբաղվում էր իր սիրած գործով և չէր վարձատրվում դրա համար[38])։ Նրա կնոջից՝ Մարի Լևիցկից հավանություն ստանալուց հետո, Լուիսը Գուդոլլին ուղարում է Տանզանիայում գտնվող Օլդուվայ կիրճ, որտեղ տեղեկացնում է իր պլանների մասին։

1958 թվականին Լիքին Գուդոլլին ուղարկում է Լոնդոն՝ Օսման Հիլլի և Ջոն Լեպիերի հետ պրիմատների վարքագիծն ու անատոմիան ուսումնասիրելու համար[39]։ Լիքին միջոցներ էր հավաքում, և 1960 թվականի հուլիսի 14-ին Գուդոլլը ուղևորվել է Գոմբե Սթրիմ ազգային պարկ, դառնալով առաջին «Տրիմատը» («Տրիմատներ»[40][41]-ը հաճախ անվանում են նաև Լիքիի հրեշտակներ[42]։ Նրանք երեք կանայք են՝ Ջեյն Գուդոլլը, Դին Ֆոսսին[43] և Բիրուտե Գալդիկասը, ովքեր զբաղվել են պրիմատների ուսումնասիրությամբ)[44]։ Հետազոտությունների ժամանակ Գուդոլլի հետ էր նաև իր մայրը (անվտանգության նկատառումներից ելնելով, որը պահանջել էր Դեյվիդ Անսթեյը)։ Այդ ժամանակ Տանզանիան «Տանգանիկա» էր կոչվում և Բրիտանիայի պրոտեկտորատ էր[35]։

Լիքին 1962 թվականին Գուդոլլին ուղարկում է Քեմբրիջի համալսարան՝ հոգալով ֆինանսական ծախսերը։ Նա գնում է Նյուհեմ քոլեջ, որտեղից էլ ստանում է էթոլոգիայի դոկտորի աստիճան[35][45][46]։ Նա դարձավ ութերորդ մարդը, ում թույլ են տվել սովորել դոկտորի աստիճանի համար՝ չունենալով գիտությունների բակալավրի աստիճան[29]։ Նրա թեզը ավարտին է հասցվել 1965 թվականին, դասախոսը Ռոբերտ Հինդն էր։ Թեզի վերնագիրն էր՝ «Ազատ ապրող շիմպանզեների վարքագիծը», որտեղ մանրամասնել է Գոմբե արգելոցում իր առաջին հինգ տարվա ուսումնասիրությունները[29][45]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդոլլը երկու անգամ է ամուսնացել։ 1964 թվականի մարտի 28-ին նա ամուսնացել է հոլանդացի ազնվական, վայրի բնության լուսանկարիչ բարոն Հուգո վան Լևիցկի հետ՝ Լոնդոնում գտնվող Չելսիի հին եկեղեցում։ Ամուսնության ժամանակ նա հայտնի է դարձել բարոնուհի Ջեյն Վան Լևիցկի-Գուդոլլ անվանմբ։ Զույգը ունի մի որդի՝ Հյուգո Էրիկ Լուիսը (ծնվ. 1967)․ նրանք ամուսնալուծվել են 1974 թվականին։ Մեկ տարի անց Ջեյնն ամուսնացել է Դերեք Բրյասեսոնի հետ (ով Տանզանիայի խորհրդարանի անդամ է և այդ երկրի ազգային պարկերի տնօրենը)։ Վերջինս մահացել է 1980 թվականի հոկտեմբերին քաղցկեղից[47]։ Տանզանիայի կառավարությունում երկրի ազգային պարկերի համակարգի ղեկավարի տաշտոնը կրելը օգնել է իր կնոջը՝ Գուդոլլին իր հետազոտական նախագիծի հարցերում[47]։

Գուֆոլլը մեծ հետաքրքրություն է տածել Բիգֆութների նկատմամբ[48]։

Երբ նրան 2010 թվականի սեպտեմբերին հարցրել են՝ արդյոք նա հավատում է Աստծուն, նա ասել է․

Ես ոչ մի գաղափար չունեմ, թե ինչ կամ ով է աստվածը։ Բայց ես հավատում եմ որոշ մեծ հոգևոր ուժերի։ Եվ ես դա հատկապես զգում եմ, երբ բնության գրկում եմ։ Դա ընդամենը մի բան է, որը ավելի մեծ ու ավելի հզոր է քան ես կամ որևէ մեկը։ Ես զգում եմ դա։ Եվ դա բավարար է ինձ համար։
- Ջեյն Գուդոլլ, 2010, սեպտեմբեր[49]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները Գոմբե Սթրիմ ազգային պարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդոլլի խոսակցությունը կանադացի լրագրող Սիլվեր Դոնալդ Աեմերոնի հետ

Գուդոլլը հայտնի է շիմպանզեների սոցիալական և ընտանեկան կյանքի ուսումնասիրություններում։ Նա սկսել է ուսումնասիրել Կասակելա շիմպանզեների համայնքը 1960 թվականին՝ Տանզանիայի Գոմբե Սթրիմ ազգային պարկում[50]։ Համալսարանական կրթություն չունենալով Գուդոլլը դիտարկում էր շիմպազեների վարքագիծը[51]։ Կապիկներին համարակալելու փոխարեն նա նրանց անունները էր տալիս, օրինակ՝ Ֆիֆի և Դեյվիդ Գրեյբորոդ, և դիտարկում էր, որ նրանք ունեն ունիկալ և եզակի անհատականություններ[51]։ Նա նկատեց, որ «միայն մարդը չէ, ով ունի անհատականություն, ռացիոնալ մտածելակերպ և զգացմունքներ՝ ուրախության և վշտի նման»[51]։ Նա շիմպանզեների մոտ նկատեց նաև այնպիսի վարքագիծ, որը վերաբերում է «մարդկային» գործունեությանը, ինչպիսիք են՝ գրկելը, համբուրելը, մեջքին ձեռքով շոյելը, անգամ խուտուտը[51]։ Գուդոլլը պնդում էր, որ այս ժեստերը վկայում են այն մասին, որ «մերձավոր, աջակցող, սիրողական հարաբերությունները, որոնք զարգանում են ընտանիքի անդամների և համայնքի ներսում գտնվող այլ անհատների միջև, կարող են մնալ ողջ կյանքի ընթացքում ավելի քան 50 տարի»[51]։ Այս բացահայտումները ցույց են տալիս գեներից բացի շիմպանզեների և մարդկանց նմանությունները, որոնք կարելի է տեսնել զգացմունքների, բանականության, ընտանեկան և սոցիալական հարաբերությունները դիտարկելով։

Գուդոլլի Գոմբե Սթրիմում անցկացրած հետազոտությունները գիտական համայնքում հայտնի են մինչև օրս երկու մեծ մարտահրավերների համար, այն է՝ միայն մարդիկ կարող են կառուցել և գործիքներ օգտագործել, և որ շիմպանզեները բուսակերներ էին[51]։ Հետևելով մի շիմանզեի տերմիտների թմբում սնվելուն, նա նկատեց, որ նրանք խոտը օգտագործում են որպես գործիք, այն մտցնում են տերմիտների թմբի անցքի մեջ, ապա խոտի վրա հավաքված տերմիտներին ուտում են[52]։ Շիմպանզեները օգտագործում են նաև ծառի ճյուղերը, և դրանք ավելի էֆֆեկտիվ օգտագործելու համար հեռացնում են դրանից տերևները, որը գործիքարտադրության մեջ կարելի է վաղ շրջան համարել[52]։ Մարդիկ երկար ժամանակ տարբերվում են կենդանիների մնացած թագավորություններից «Մարդ ինստրումենտալիստ» լինելու շնորհիվ։ Գուդոլլի հեղափոխական բացահայտումներին ի պատասխան Լուիս Լիքին գրել է․

Հիմա մենք պետք է վերասահմանենք մարդուն, վերասահմանենք գործիքները, կամ ընդունենք շիմպանզեներին որպես մարդ
- Լուիս Լիքի[52][53][54]

Խաղաղ և ջերմ հարաբերություններից բացի, որը նա ուսումնասիրել էր, Գուդոլլը Գոմբե Սթրիմում նաև նկատեց շիմպանզեների կողմից դրսևորվող ագրեսիվ վարքագիծ։ Նա նաև հայտնաբերեց, որ շիմպանզեները պարբերաբար կարող են որսալ և ուտել ավելի փոքր պրիմատների, ինչպսիք են կոլոբուսները[51]։ Գուդոլլը հետևում էր՝ ինչպես են շիմպանզեների որսորդ խմբերը բոլոր հնարավոր կողմերիից շրջափակում կոլոբուսներին ծառերի սաղարթների վրա, ապա մի շիմպանզե հասնում ու սպանում է կոլոբուսին[54]։ Ապա մյուսները իրենց բաժինն էին վերցնում որսից, կիսվում մյուս անդամների հետ՝ ի պատասխան նրանց խնդրանքներին[54]։ Գոմբեի շիմպանզեները տարեկան սպանում և ուտում են պարկի կոլոբուսների մեկ երրորդին[51]։ Սա ինքնին կարևոր գիտական հայտանգործություն էր, որը մարտահրավեր էր նետում շինպանզեների դիետայի և վարքագծի մինչև այդ եղած ըմբռնումներին։

Բայց գուցե առավել զարմանալի և միևնույն ժամանակ վտանգավոր էր ագրեսիայի և բռնության հակումը շիմպանզեների խմբերի միջև։ Գուդոլլը նկատեց, որ դոմինանտող էգերը դիտավորյալ սպանում են խմբի մյուս էգերին՝ որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը[51]՝ երբեմն անգամ հասնելով կանիբալիզմի[52]։ Այս բացահայտման մասին Գուդոլլն ասել է․

Ուսումնասիրության առաջին տասը տարում ես հավատում էի [...], որ Գոմբեի շիմպանզեները, մեծ մասամբ, մարդկանցից ավելի լավն էին [...] Ապա հանկարծ մենք բացահայտեցինք, որ շիմպանզեները կարող են դաժան լինել, որ նրանք, մեզ նման, ունեն իրենց էության ավելի մութ կողմը
- Ջ․ Գ․[52]

Նա 1974-1978 թվականների Գոմբեի Շիմպանզեների պատերազմը (հայտնի է նաև «Չորս տարվա պատերազմ» անվանումով) նկարագրել է իր «Through a Window: My Thirty Years with the Chimpanz» հուշագրության մեջ։ Նրա բացահայտումները հեղափոխեցին շիմպանզեի վարքագծի վերաբրյալ ժամանակակից գիտելիքները և ապացուցեցին նաև մարդկանց և շիմպանզեների միջև սոցիալական նմանությունների առկայությունը, չնայած շատ ավելի մութ կերպով։

Գուդոլլը ավանդական սովորույթից հեռացել է՝ իր ուսումնասիրվող պրիմատներին համարակալելու փոխարեն անուններ տալով։ Նրան այլ հետազոտողներից առանձնացնում էր այն, որ զարգացնելով շիմպանզեների հետ սերտ փոխհարաբերություններ, նա մինչև այսօր միակ մարդն է, որը երբևէ ընդունվել էր շիմպանզեների հասարակության կողմից։ Նա շիմպանզեների խմբի ամենաերիտասարդ անդամն էր՝ 22 ամիս ժամանակահատվածով։ Գոմբեում գտնվելու ժամանակ Գուդոլլը անվանել հետևյալներին[55]

  • Դեյվիդ Գրեյբերդ, մոխրադունչ արու[56]
  • Գոլայեթ, Դեյվիդ Գրեյբերդի ընկերը, ի սկզբանե ալֆա արու, ով իր անունը ստացել է իր քաջության շնորհիվ,
  • Մայք, ով իր խորամանկության և իմպրովիզացիայի շնորհիվ Գոլայեթին տարհանել է,
  • Համֆրեյ, հսկա, ուժեղ արու,
  • Ջիջի, հսկա, սերունդ չտվող էգ,
  • Պարոն ՄաքԳրեգոր, ռազմատենչ ծեր արու,
  • Ֆլո, մայր, բարձրաստիճան կին, ուռուցիկ քթով և պատռված ականջներով։ Նրա զավակներն են՝ Ֆիգանը, Ֆաբենը, Ֆրեուդը, Ֆիֆին ու Ֆլինթը[57][58]
  • Ֆրոդո, Ֆիֆիի երկրորդ ամենամեծ զավակը, ագրեսիվ արու, որը հաճախ էր հարձակվում Ջեյնի վրա, և արդյունքում ստիպեց նրան (Ջեյնին) լքել խումբը, երբ նա դարձավ ալֆա արու[59]։

Ջեյն Գուդոլլ ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Գուդուլլը 2009 թվականին «Roots & Shoots»-ի հունգարական խմբի հետ։

1977 թվականին Գուդոլլը հիմնադրում է Ջեյն Գուդոլլ Ինստիտուտը (ՋԳԻ), որն աջակցում է Գոմբեում հետազոտություններ անկացնելուն, և նա շիմպանզեների պաշտպանության և նրանց բնակավայրերի հարցրով գլոբալ առաջնորդ է։ Ամբողջ աշխարհում տասնինը գրասենյակներով ՋԳԻ-ն լայնորեն ճանաչված է իր Աֆրիկայում համայնքային կենտրոնի պահպանման և զարգացման ծրագրերով։ Դրա համաշխարհային երիտասարդական ծրագիրը՝ «Roots & Shoots»-ը, սկսել է իր գործունեությունը 1991 թվականին, երբ տեղացի 16 պատանիներ հանդիպում են ունեցել Գուդոլլի հետ Տանզանիայի Դար ես Սալաամ քաղաքում։ Նրանք պատրաստ էին քննարկել մի շարք խնդիրներ, որոնց նրանց անհանգստացնում էին։ Կազմակերպությունն այժմ ավելի քան 100 երկրներում ունի ավելի քան 10,000 խմբեր[60]։

Գուդոլլը Լուի Պերրոտտի հետ, ով իր ներդրումն է ունեցել Գուդոլլի՝ «Hope for Animals and Their World.» գրքի վրա։

1990-ականների կեսերին Դար ես Սալաամում գտնվող Ջեյնի տանը գրված ձեռագիր գրառումները, լուսանկարները և տվյալները հավաքագրվել են և Մինեսոտայի համալսարանում ստեղծվել է Ջեյն Գուդոլի անվան Պրիմատների ուսումնասիրության ինստիտուտ։ Ներկայումս Ջեյն Գուդոլլի բոլոր բնօրինակ արխիվները գտնվում են այնտեղ և թվայնացված են, վերլու]ված են և տեղադրված են առցանց տվյալների բազայում[61]։ 2011 թվականի մարտի 17-ին Դյուքի համալսարանի պատվիրակ Կարլ Բեյթսը հայտարարել է, որ արխիվները կտեղափոխվեն Դյուք՝ Էյն Փյուսիի աջակցությամբ, ով Դյուքի համալսարանի էվոլյուցիոն մարդաբանության ամբիոնի նախագահն էր։ Փյուսին, որը Մինեսոտայում ղեկավարել է արխիվները և Տանզանիայում աշխատել է Գուդոլլի հետ, Դյուքում աշխատել է մեկ տարի[62]։

Այսօր Գուդոլլը իր գրեթե ամբողջ ժամանակը նվիրում է շիմպանզեների և շրջակա միջավայրի շահերի պաշտպանությանը` տարեկան ճանապարհորդելով մոտ 300 օր[63][64]։ Գուդոլլը նաև Աֆրիկայից դուրս աշխարհի ամենամեծ շիմպանզեների արգելոցի (Ֆլորիդա) խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. Peterson D. Jane Goodall: The Woman Who Redefined ManHoughton Mifflin Harcourt, 2014. — P. 261. — ISBN 978-0-547-52579-2
  6. http://www.janegoodall.org/janes-story
  7. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  8. 8,0 8,1 8,2 https://people.com/human-interest/dr-jane-goodall-opens-up-about-2-marriages/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Pas L. v. Genealogics — 2003.
  10. https://www.sigmaxi.org/programs/prizes-awards/william-procter
  11. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/Generalitat of Catalonia.
  12. 1997 Tyler Laureates
  13. toddviola Jane Goodall | The Franklin Institute — 2014.
  14. Aguilera M. Scripps Nierenberg Prize Awarded to Renowned Primatologist Dr. Jane Goodall | Scripps Institution of Oceanography — 2004.
  15. https://www.kyotoprize.org/en/laureates/
  16. Accolades | Jane Goodall
  17. https://www.ucm.es/doctores-honoris-causa
  18. https://www.uhasselt.be/UH/OverUHasselt/feiten-en-cijfers/Eredoctoraten-lijst.html
  19. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  20. http://www.iswg.org/awards/past-gold-medal-recipients
  21. https://www.therai.org.uk/awards/honours-prior-recipients/huxley-memorial-medal-and-lecture-prior-recipients
  22. https://www.leopoldina.org/en/about-us/distinctions-of-the-academy/medals/mendel-medal/
  23. Lintje voor Jane Goodall, die al 60 jaar strijdt voor apen en natuur (նիդերլ.)Nederlandse Omroep Stichting, 2023.
  24. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2023-13070.html
  25. https://www.expo-cosmos.or.jp/english/cosmos/jyusyou/index.html
  26. Sarpa S. https://www-archiv.fdm.uni-hamburg.de/b-online/library/history/goodal.html
  27. https://yfile.news.yorku.ca/2024/04/10/we-must-never-give-up-jane-goodall-tells-york-community/
  28. Notable Names Database — 2002.
  29. 29,0 29,1 29,2 The Biography Channel (2010). «Jane Goodall Biography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  30. Holloway, M. (1997) Profile: Jane Goodall – Gombe's Famous Primate, Scientific American 277(4), 42–44.
  31. «Jane in the Forest Again». National Geographic. 2003 թ․ ապրիլ. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  32. «About Us». NhRP Website. Nonhuman Rights Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  33. «2013 is here, and we are ready!». NhRP Website. Nonhuman Rights Project. 2013 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. «The following year, I created the Center for the Expansion of Fundamental Rights, Inc. (CEFR), which is now the Nonhuman Rights Project, Inc., with Jane Goodall as a board member.»
  34. Goodall, Jane; Phillip Berman (2000). Reason for Hope: A Spiritual Journey. New York: Warner Books. էջ 4. ISBN 978-0-446-67613-7.
  35. 35,0 35,1 35,2 «Early Days». Jane Goodall Institute. 2010. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  36. «The life and work of the renowned primatology scientist, Jane Goodall, especially on her research about chimpanzees, Jane 2017». NatGeo Wild. 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին.
  37. Jane Goodall helps humans and animals live together. Arusha, Tanzania: TED. 2007 թ․ հունիս. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  38. «A very impressive interview with Jane Goodall. (2016)». YouTube. Joel Hunter. Published on Oct 12, 2016.
  39. Morell, Virginia (1995). Ancestral Passions: the Leakey family and the quest for humankind's beginnings. New York: Simon & Schuster. էջ 242. ISBN 0-684-80192-2.
  40. Galdikas, Birute Mary (2007 թ․ հունվարի 6). «The Vanishing Man of the Forest». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  41. Morell, V (1993 թ․ ապրիլի 16). «Called "'Trimates,' Three Bold Women Shaped Their Field». Science. 260: 420–425. doi:10.1126/science.260.5106.420. PMID 17838264. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  42. Freeman, Simon, "Inside Story: Money Business in Borneo; Birute Galdikas was seen as conservationist saint in the mould of crusaders like Dian Fossey. Now her jungle idyll is falling apart." The Guardian, January 4, 1994
  43. Dian Fossey "soon became one of the so-called Leakey's Angels, sponsored by" Louis Leakey "to do long-term research in Africa," according to "The Martyrdom of Dian Fossey," LIFE The Most Notorious Crimes in World History (Des Moines: LIFE Books, 2013), 99.
  44. Goodall, Jane; Peterson, Dale (2002 թ․ սեպտեմբերի 25). Beyond Innocence: An Autobiography in Letters: The Later Years. Houghton Mifflin Harcourt. էջ 1. ISBN 978-0-618-25734-8. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  45. 45,0 45,1 «Curriculum Vitae, Jane Goodall, PhD, DBE» (PDF). Jane Goodall Institute. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  46. Dale Peterson (2014 թ․ նոյեմբերի 11). Jane Goodall: The Woman Who Redefined Man. Houghton Mifflin Harcourt. էջ 261. ISBN 978-0-547-52579-2.
  47. 47,0 47,1 Montgomery, Sy (1991). Walking With the Great Apes. Boston, MA: Houghton Mifflin. էջեր 125–126. ISBN 0-395-51597-1.
  48. «Chimp expert Jane Goodall says she is 'fascinated' by Bigfoot». NY Daily News. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  49. Jane Goodall's Questions & Answers, Readers Digest, p. 128, September 2010
  50. «Study Corner – Gombe Timeline». Jane Goodall Institute. 2010. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 51,5 51,6 51,7 51,8 «Jane Goodall's Wild Chimpanzees». PBS. 1996. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 Goodall, Jane. Reason for Hope: A Spiritual Journey. New York: Warner Books, 1999.
  53. Tool Use
  54. 54,0 54,1 54,2 The Jane Goodall Institute: "Chimpanzee Central", 2008.
  55. see Kasakela chimpanzee community for a more complete list and details.
  56. Gombe National Park, Chimpanzee Central, Janegoodall.org
  57. Flo (approx. 1929–1972), Chimpanzee Central, Janegoodall.org
  58. Fifi (1958–2004), Chimpanzee Central, Janegoodall.org
  59. Fallow, A. (2003). «Frodo, the Alpha Male». National Geographic Society. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
  60. «Our History». Roots & Shoots. The Jane Goodall Institute. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  61. «JGICPS». The Jane Goodall Institute. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  62. «Goodall papers headed to Duke». Winston-Salem Journal. 2011 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  63. Bender, Kristin (2009 թ․ հոկտեմբերի 2). «Goodall promotes peace, youth empowerment at talk in Berkeley». The Oakland Tribune. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
  64. Coward, Ros (2004 թ․ հոկտեմբերի 10). «New mission for chimps' champion». The Guardian. Guardian Media Group. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Գուդոլլ» հոդվածին։