Ջեյմս Քոնոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Քոննոլիից)
Ջեյմս Քոնոլի
իռլանդերեն՝ Séamas Ó Conghaile և անգլ.՝ James Connolly
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1868(1868-06-05)[1][2][3]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էմայիսի 12, 1916(1916-05-12)[1][2] (47 տարեկան)
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանArbour Hill Cemetery[5]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունէսպերանտիստ, քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
ԱմուսինԼիլի Կոննոլի
ԿուսակցությունIrish Socialist Republican Party?
ԵրեխաներՌոդդի Քոննոլի և Նորա Քոննոլի Օ'Բրայան
Ստորագրություն
Изображение автографа
 James Connolly Վիքիպահեստում

Ջեյմս Քոնոլի (անգլ.՝ James Connolly, իռլանդերեն՝ Séamas Ó Conghaile, հունիսի 5, 1868(1868-06-05)[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 12, 1916(1916-05-12)[1][2], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի սոցիալիստ, հեղափոխական և քաղաքական գործիչ[6]։

1896 թվականին Դուբլինում հիմնել է Իռլանդական սոցիալիստական հանրապետական կուսակցությունը, որի նպատակն էր սոցիալիզմի դիրքերից ազգային անկախության համար շարժման միավորումը։ 1913 թվականին ղեկավարել է Դուբլինի գործադուլը։ Եղել է Իռլանդիայում անգլիական տիրապետության դեմ 1916 թվականի իռլանդական ապստամբության ղեկավարներից։ Ապստամբության ճնշումից հետո ծանր վիրավոր Քոնոլիին գնդակահարել են բրիտանական իշխանությունները։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Քոնոլին ծնվել է 1868 թվականի հունիսի 5-ին, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։ Ծնողները՝ Ջոն Քոնոլին և Մերի Մակջինը Շոտլանդիա էին տեղափոխվել Իռլանդիայի Մոնահան կոմսությունից։ Կրթվել է տեղական քաթոլիկ դպրոցում մինչև մոտ տասը տարին լրանալը, ապա բանվոր դարձել։ 14 տարեկան հասակում, տարիքի մասին կեղծ վկայություն տալով, զինվորագրվել է Բրիտանական բանակին։ Ծառայել է Իռլանդիայում՝ գյուղական շրջաններում խռովահույզ ժամանակաշրջանում։

Քոնոլին դասալքել է, երբ իմացել է, որ իր զորամասը փոխադրվում էր Հնդկաստան։ 1890 թվականի ապրիլին ամուսնացել է իռլանդուհի Լիլի Ռեյնոլդսի հետ և վերադարձել Էդինբուրգ։ Այստեղ նա միացել է Շոտլանդական սոցիալիստական դաշնակցությանը, հետագայում դարձել դրա գլխավոր քարտուղարը։ 1895 անհաջողությամբ փորձել է կոշկակարանոց բացել, այնուհետ նվիրվել է սոցիալիստական-բանվորական շարժմանը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զատկի ապստամբություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականի Զատկի ապստամբության ժամանակ Քոնոլին Դուբլինի բրիգադի հրամանատարն էր։ Մարտերի ընթացքում Քոնոլին ծանր վիրավորվել է։ Դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել 1916 թվականի մայիսի 12-ին։ Վիրավորման պատճառով չի կարողացել կանգնել և նստեցվել է աթոռին գնդահարությունից առաջ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Connolly, James. 1987. Collected Works (Two volumes). Dublin։ New Books.
  • Connolly, James. The Lost Writings (ed. Aindrias Ó Cathasaigh), London։ Pluto Press ISBN 0-7453-1296-9
  • Connolly, James. 1973. Selected Political Writings (eds. Owen Dudley Edwards & Bernard Ransom), London։ Jonathan Cape
  • Connolly, James. 1973. Selected Writings (ed. P. Berresford Ellis), various editions
  • Connolly, James. 1948. Socialism and Nationalism։ A Selection from the Writings of James Connolly (ed. Desmond Ryan), Dublin։ Sign of the Three Candles.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Dictionary of Irish BiographyRIA.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118521837 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://opwdublincommemorative.ie/arbour-hill/learn-more/
  6. Ó Cathasaigh, Aindrias. 1996. An Modh Conghaileach: Cuid sóisialachais Shéamais Uí Chonghaile. Dublin: Coiscéim, passim

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 572