Ջեյմս Դեշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Դեշներ
անգլ.՝ James Dashner
Ծնվել էնոյեմբերի 26, 1972(1972-11-26)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրՔոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրիհեմ Յանգի համալսարան և Duluth High School?
Ուշագրավ աշխատանքներThe 13th Reality? և The Maze Runner?
Պարգևներ
Կայքjamesdashner.com
 James Dashner Վիքիպահեստում

Ջեյմս Դեշներ (անգլ.՝ James Dashner, նոյեմբերի 26, 1972(1972-11-26)[1][2][3], Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Դեշները ծնվել է ԱՄՆ-ի Օստիլ քաղաքում 1972 թվականին՝ դառնալով ընտանիքում վեց երեխաներից մեկը[4]։ Մանկության տարիներից ի վեր Ջեյմսը երազել է զբաղվել գրականությամբ։ Ջեյմսի ծնողները հին գրամեքենա են ունեցել, որով նա առաջին անգամ փորձել է գրել, սակայն դրանով զբաղվել է միայն որպես հոբբի։ Դպրոցն ավարտելուց հետո Ջեյմսն ընդունվել է Բրիգամ Յանգի համալսարան, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան հաշվապահական հաշվառման բնագավաում[5]։ Նախքան գրողի կարիերային նվիրվելն աշխատել է ֆինանսների բնագավառում, բայց ի վերջո գրականության նկատմամբ սերը հաղթել է։

2003 թվականից ի վեր Ջեյմսը պարբերաբար գրքեր է գրել երեխաների և դեռահասների համար ֆանտազիայի ժանրում։ Նրա ամենահանրաճանաչ վեպը՝ «Լաբիրինթոսում վազողը», որով սկսվում է համանուն շարքը, գրված է ավելի հասուն լսարանի համար (Young Adult)։ Շարքը պատմում է մի խումբ դեռահասների մասին, որոնք անհասկանալի պատճառներով հայտնվել տարօրինակ լաբիրինթոսում, որը բնակեցված է սարսափելի արարածներով։

2012 թվականին հեղինակը սկսել է «Infinity Ring» միջհեղինակային շարքը, որն իր կառուցվածքով հիշեցնում է Ռիք Ռիորդանի «39 բանալի» երկը։ Դեշների «The Mortality Doctrine» շարքի առաջին վեպը լույս է տեսել 2013 թվականի հոկտեմբերին․ դրանում հեղինակը պատմում է կիբեռաշխարհի մասին։

Ստեղծագործական գործընթացից ազատ ժամանակ Ջեյմսը սիրում է ընթերցել, դիտել ֆիլմեր և հեռուստաշոուներ, դահուկներով սահել։ Թվարկվածները կարող են ոգեշնչել նրան ստեղծագործելու համար. օրինակ՝ «Լաբիրինթոսում վազողը» գրվել է Օրսոն Սքոթ Քարդի «Էնդերի խաղը» և Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» երկերի ուժեղ ազդեցության ներքո։ Ամեն անգամ, երբ Ջեյմսը հաղթահարում է ստեղծագործական ճգնաժամը, նա ընդմիջում է վերցնում ֆիլմի դիտման կամ գրքի ընթերցանության համար։

Ներկայումս Ջեյմս Դեշները ապրում է Յուտայի Ժայռոտ լեռներում իր ընտանիքի հետ և շարունակում է գրել։

Ջեյմս Դեշները, Ուիլլ Փոուլթերը և Դիլան Օ'Բրայեն

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջիմի Ֆինչերի սագա» («Jimmy Fincher Saga»)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Door In The Woods (2003)
  • A Gift Of Ice (2004)
  • The Tower of Air (2004)
  • War of the Black Curtain (2005)

«Լաբիրինթոսում վազողը» («The Maze Runner»)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տասներեքերորդ իրականություն» շարք («The 13th Reality»)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարօրինակ նամակների արխիվ (2008)
  • Մութ անվերջության որս (2009)
  • Կոտրված հույսի սայր (2010)
  • Որոտի ու խավարի անդունդ (2013)

«Անսահմանության օղակ» շարք («The Infinity Ring»)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապստամբություն ժամանակի մեջ (2012)
  • Son of Zeus (2014)

«Մահացության դոկտրինա» («The Mortality Doctrine»)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մահացու խաղ (2013)
  • Մտքի գերիշխանություն (2014)
  • Կյանքերի խաղ (The Game of Lives, 2015)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. «Georgia Authors: James Dashner». Georgia Center for the Book. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Quitting his day job». Utah Local News - Salt Lake City News, Sports, Archive - The Salt Lake Tribune (անգլերեն). sltrib.com. 2014 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դեշներ» հոդվածին։