Ջեյմս Բրեդդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բրեդդոկ
անգլ.՝ James J. Braddock
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1905(1905-06-07)[1]
ԾննդավայրHell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 29, 1974(1974-11-29)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՆոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՆյու Ջերսի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Կայքjamesjbraddock.com
 James J. Braddock Վիքիպահեստում

Ջեյմս Ուոլտեր Բրեդդոկ (անգլ.՝ James Walter Braddock, հունիսի 7, 1905(1905-06-07)[1], Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1974(1974-11-29)[1], Նոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իռլանդական ծագումով ամերիկացի բռնցքամարտիկ, որը 1935-37 թթ. հանդիսացել է աշխարհի չեմպիոնը՝ ծանրքաշային կարգում։

Նա հայտնի է կարիերայի անկմամբ (աջ ձեռքի վնասվածքներ, մի շարք պարտություններ, 1929 թ. սկսված տնտեսական Մեծ Ճգնաժամի ժամանակ ընտանիքի ծախսերը հոգալու համար ընդհուպ մինչև նավամատույցում բեռնակիր աշխատելը) և զարմանահրաշ վերադարձով ու աշխարհի չեմպիոնի կոչման նվաճմամբ, որի համար ստացել է «Մոխրոտիկ» (Cinderella Man) մականունը։

Նրա բնութագրիչ գծերից էին աջ ձեռքի հուժկու հարվածները և «գրանիտե» կզակը։

Հանդես էր գալիս Ջեյմս Ջ. Բրեդդոկ անվամբ (հավանաբար հետևելով նախկին չեմպիոններ Ջեյմս. Ջ. Կորբետի և Ջեյմս Ջ. Ջեֆրիսի անուններին)։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդդոկը ծնվել է Նյու Յորքի «Դժոխքի Խոհանոց» (Hell's Kitchen) հատվածում՝ Արևմտյան 51-րդ փողոցում, որը բավականին մոտ է Մեդիսոն Սքվեր Գարդենին (Madison Square Garden), որտեղ նա հետագայում հայտնի էր դառնալու։

Երիտասարդ տարիքում Բրեդդոկը ցանկացել է խաղալ Նոտր-Դամի Համալսարանի (University of Notre Dame) ամերիկյան ֆուտբոլի (en:American football - ձևափոխված ռեգբի) լեգենդար մարզիչ Կնուտ Ռոքնիի (Knute Rockne) թիմում, բայց իր իսկ խոստովանությամբ՝ ավելի շատ մկաններ ուներ, քան ուղեղ։

Կարիերայի սկիզբը և անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

21 տարեկանում Բրեդդոկը արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր թեթև ծանրքաշային կարգում։ Երեք տարի անց նրա ցուցանիշներն էին՝ 44-2-2, ընդ որում 21-ը՝ նոկաուտ։

1928 թ. նա հաղթանակ տարավ՝ նոկաուտի ենթարկելով բարձր վարկանիշ ունեցող Թաֆի Գրիֆիտսին (Tuffy Griffiths)։ Հաջորդ տարի նա հնարավորություն վաստակեց պայքարելու չեմպիոնի կոչման համար, բայց 15 ռաունդի արդյունքում չնչին տարբերությամբ պարտվեց Թոմի Լուգրանին (Tommy Loughran)։

Բրեդդոկը ծանր տարավ այդ պարտությունը թե հոգեբանական և թե առողջական (նրա աջ ձեռքը մի քանի տեղ ճաքեր էր տվել) առումներով։

Նրա վարկանիշը հաջորդ 33 մենամարտերի արդյունքում ընկավ մինչև 11-20-2։ Հաշվի առնելով ընտանիքի ծանր վիճակը 1929 թ. սկսված տնտեսական Մեծ ճգնաժամի ժամանակ՝ նա դադարեցրեց բռնցքամարտիկի իր կարիերան և սկսեց աշխատել նավամատույցում իբրև բեռնակիր (այդ ժամանակ աջ ձեռքի վնասվածության պատճառով նա սկսեց ավելի շատ օգտագործել ձախ ձեռքը, ինչի արդյունքում այն աջ ձեռքից ավելի ուժեղ դարձավ)։

Վերադարձը և չեմպիոնի կոչման նվաճումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թ. Բրեդդոկը մենամարտի հնարավորություն ստացավ Ջոն Գրիֆինի (John Griffin) հետ։ Չնայած Բրեդդոկը նախատեսվում էր ընդամենը իբրև աստիճան՝ Գրիֆինի բարձրացող կարիերայի համար, նա նոկաուտի ենթարկեց Գրիֆինին արդեն երրորդ ռաունդում։ Այնուհետև Բրեդդոկը հաղթեց աշխարհի ապագա թեթև ծանրքաշային չեմպիոն Ջոն Լյուիսին (John Henry Lewis), իսկ ծանրքաշային կարգում չեմպիոնի ևս մեկ բարձր վարկանիշ ունեցող հավակնորդի՝ Արտ Լասկիին (Art Lasky) հաղթելուց հետո նա չեմպիոնի կոչման համար մարտի իրավունք ստացավ ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքս Բայերի (Max Baer) հետ։ Բրեդդոկը հատուկ ընտրվել էր Բայերի թիմի կողմից՝ իբրև թույլ հակառակորդ (թե ուժի և թե տարիքի [30 տարեկան՝ ընդդեմ Բայերի 26-ի] չափանիշներով)։

1935 թ. հունիսի 13-ին Մեդիսոն Սքվեր Գարդեն մարզասրահում (Madison Square Garden Bowl) իր անկոտրում դիմացկունության շնորհիվ Բրեդդոկը դատավորների միաձայն որոշմամբ նվաճեց ծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ բոքսի պատմության մեջ ամենազարմանալի հաղթանակներից մեկը տանելով (մարտից առաջ նրան 10-ից 1 շանս էին տալիս)։

Բրեդդոկը միշտ հիշում էր պետական նպաստ ստանալուց զգացած նվաստացումը, բայց նաև՝ ոգեշնչումը Կաթոլիկ Աշխատողների Շարժումից (անտուն և քաղցած մարդկանց օգնելու նպատակով 1933 թ. հիմնադրված սոցիալական արդարության քրիստոնեական կազմակերպություն)։ Դեպի ռինգ հաղթական վերադարձից հետո Բրեդդոկը վերադարձրեց պետությունից ստացած նպաստների գումարը, սկսեց կանոնավոր նվիրատվություններ կատարել տարբեր Կաթոլիկ Աշխատողների Տների, ինչպես նաև՝ ընտանեկան ճաշերին տնազուրկ հյուրեր հրավիրել։

Մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ
Ամսաթիվ
Մրցակից
Մարտի վայր
Ռաունդներ
Ծանոթագրություն
86 հունվարի 21 1938 Միացյալ Թագավորություն Թոմի Ֆարր (69-25-17) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ SD10 (10) Հաղթանակ
85 հունիսի 22 1937 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Լուիս (31-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Comiskey Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO8 (15) Պարտություն
84 հունիսի 13 1935 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաքս Բեր (40-7-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Հաղթանակ
83 մարտի 22 1935 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Արտ Լասկի (33-2-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Հաղթանակ
82 նոյեմբերի 16 1934 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Հենրի Լյուիս (34-2-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
81 հունիսի 14 1934 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կորն Գրիֆֆին (44-10-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden Bowl, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (5) Հաղթանակ
80 սեպտեմբերի 25 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էյբ Ֆելդման (18-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Memorial Field Stadium, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ NC6 (10) Բրեդդոկը կոտրում է աջ ձեռքը։
79 հուլիսի 21 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չեստեր Մատան (16-19-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
78 հունիսի 21 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լեց Քեննեդի (44-19-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
77 մայիսի 19 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Սթիլման (36-8-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ UD10 (10) Պարտություն
76 ապրիլի 5 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտին Լևանդովսկի (25-5-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ MD10 (10) Պարտություն
75 մարտի 21 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Սթիլլման (36-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ TKO10 (10) Հաղթանակ
74 մարտի 1 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Էտորե (30-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Olympia A.C., Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ DQ4 (8) Պարտություն
73 հունվարի 20 1933 Գերմանիա Հանս Բիրկի (22-16-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
72 հունվարի 13 1933 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտին Լևանդովսկի (25-4-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
71 նոյեմբերի 9 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լու Սկոցա (67-23-7) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Civic Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO6 (10) Պարտություն
70 հոկտեմբերի 21 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Պատրիկ (23-12-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Legion Stadium, Հոլիվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
69 սեպտեմբերի 30 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դինամիտ Ջեքսոն (34-8-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Coliseum, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
68 սեպտեմբերի 21 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Լուիս (18-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Civic Auditorium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
67 հուլիսի 25 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոնի Շուկկո (39-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden Bowl, Long Island City, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ PTS8 (8) Պարտություն
66 հունիսի 21 1932 Արգենտինա Վիսենտե Պարիլե (10-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden Bowl, Long Island City, Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ PTS5 (5) Հաղթանակ
65 մայիսի 13 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չառլի Ռեցլաֆ (38-2-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ SD10 (10) Պարտություն
64 մարտի 18 1932 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բակստեր Կալմես (25-3-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ UD10 (10) Պարտություն
63 դեկտեմբերի 4 1931 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Գեյներ (21-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
62 նոյեմբերի 10 1931 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաքսի Ռոզենբլում (110-20-12) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Auditorium, Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ NC2 (10) Անավարտ
61 հոկտեմբերի 9 1931 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Սեկիրա (43-14-6) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
60 սեպտեմբերի 3 1931 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էնդի Միտչել (31-6-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Navin Field, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ PTS10 (10) Ոչ ոքի
59 Մարտի 30 1931 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Քելլի (31-11-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
58 մարտի 5 1931 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Ռոպեր (31-19-6) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden Stadium, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
57 հունվարի 23 1931 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էրնի Շաաֆ (28-8-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD10 (10) Պարտություն
56 սեպտեմբերի 19 1930 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Մերկուրիո (22-13-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ KO2 (10) Հաղթանակ
55 օգոստոսի 11 1930 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեյբե Հանթ (44-1-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Braves Field, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
54 հուլիսի 2 1930 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Մոնտե (26-10-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Fenway Park, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
53 հունիսի 5 1930 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գարոլդ Մեյս (21-8-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
52 ապրիլի 7 1930 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիլլի Ջոնս (21-7-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ UD10 (10) Պարտություն
51 հունվարի 17 1930 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լեո Լոմսկի (68-12-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Coliseum, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ SD10 (10) Պարտություն
50 դեկտեմբերի 7 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյք Ուորեն (14-5-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ridgewood Grove, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ KO2 (6) Հաղթանակ
49 նոյեմբերի 15 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաքսի Ռոզենբլում (84-16-10) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
48 օգոստոսի 27 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յալե Օկուն (44-16-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Olympic Auditorium, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
47 հուլիսի 18 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմի Լաուգրան (58-7-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Պարտություն
46 ապրիլի 22 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդդի Բենսոն (13-14-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Broadway Auditorium, Բուֆֆալո, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ KO1 (10) Հաղթանակ
45 մարտի 11 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմմի Սլետտերի (99-6-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO9 (10) Հաղթանակ
44 փետրվարի 4 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Ջեմաս (19-32-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Laurel Garden, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (10) Հաղթանակ
43 հունվարի 18 1929 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լեո Լոմսկի (62-7-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ MD10 (10) Պարտություն
42 նոյեմբերի 30 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տաֆի Գրիֆիթս (38-1-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO2 (10) Հաղթանակ
41 հոկտեմբերի 17 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պիտ Լացո (55-11-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Newark Armory, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ PTS10 (10) Հաղթանակ
40 օգոստոսի 8 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Սեկիրա (27-3-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ebbet's Field, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
39 հուլիսի 25 1928 Իտալիա Նանդո Տասսի (12-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ebbet's Field, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Ոչ ոքի
38 հունիսի 27 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիլի Վիդաբեկ (29-12-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Ոչ ոքի
37 հունիսի 7 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Մոնտե (15-4-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Պարտություն
36 մայիսի 16 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմմի Ֆրենսիս (12-9-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
35 մայիսի 7 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Դարնելլ (3-10-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Grotto Auditorium, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO4 (10) Հաղթանակ
34 հունվարի 6 1928 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պոլ Սվիդերսկի (5-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS8 (8) Հաղթանակ
33 հոկտեմբերի 7 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Մոնտե (13-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS10 (10) Ոչ ոքի
32 օգոստոսի 31 1927 Գերմանիա Գերման Գելլեր (6-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Պարտություն
31 օգոստոսի 10 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիկ Մակլագլին (21-13-6) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
30 հուլիսի 21 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Լարոկկո (21-6-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ UD6 (6) Հաղթանակ
29 հուլիսի 13 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմմի Ֆրենսիս (11-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
28 հունիսի 8 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմմի Ֆրենսիս (11-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
27 մայիսի 27 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պոլ Կավալեր (17-2-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arcola Park, Paramus, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Պարտություն
26 մայիսի 20 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Լարոկկո (21-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Yankee Stadium, Բրոնքս (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ PTS6 (6) Ոչ ոքի
25 մայիսի 11 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Սթոուն (0-21-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS10 (10) Հաղթանակ
24 մայիսի 2 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթենլի Սիմմոնս (2-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO1 (6) Հաղթանակ
23 ապրիլի 19 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրենկի Լեննոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փենսիլվանիա, ԱՄՆ TKO3 (6) Հաղթանակ
22 մարտի 15 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Մակկիրնան (5-11-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ KO2 Հաղթանակ
21 մարտի 8 1927 Լիբանան Նիկ Ֆադիլ (13-5-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pioneer Sporting Club, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
20 մարտի 3 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լու Բարբա (5-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ PTS4 (4) Հաղթանակ
19 փետրվարի 15 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Նելսոն (0-4-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փենսիլվանիա, ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
18 փետրվարի 1 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոննի Ալբերտս (4-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փենսիլվանիա, ԱՄՆ KO4 (6) Հաղթանակ
17 հունվարի 28 1927 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Լարոկկո (17-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO1 (4) Հաղթանակ
16 դեկտեմբերի 20 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոկ Կոնրադ (1-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ 4th Regiment Armory, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS4 (4) Ոչ ոքի
15 դեկտեմբերի 8 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Հադսոն (4-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Manhattan A.C., Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
14 դեկտեմբերի 4 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Սեթլ (2-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Walker A.C., Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
13 նոյեմբերի 12 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լու Բարբա (3-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pioneer Sporting Club, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ PTS6 (6) Հաղթանակ
12 սեպտեմբերի 30 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարմին Կագգիանո (0-5-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
11 սեպտեմբերի 16 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեյ Քեննեդի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playgrounds Stadium, West New York, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
10 սեպտեմբերի 13 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Ռոք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
9 սեպտեմբերի 7 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջին Տրավերս (0-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (6) Հաղթանակ
8 հուլիսի 9 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վալտեր Վեսթման Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boyle's Thirty Acres, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO3 (6) Հաղթանակ
7 հունիսի 28 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Պիրսոն (0-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Oakland Arena, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO2 Հաղթանակ
6 հունիսի 18 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լի Դոբսոն (4-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boyle's Thirty Acres, Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 (4) Հաղթանակ
5 մայիսի 3 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիլլի Դեյլի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 Հաղթանակ
4 մայիսի 2 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեկ Օ Դեյ (1-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 Հաղթանակ
3 մայիսի 1 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլ Վայսբերգեր (1-8-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ KO1 Հաղթանակ
2 ապրիլի 22 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Դեշներ (1-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Knights of Columbus, Ridgefield Park, Նյու Ջերսի, ԱՄՆ KO2 (6) Հաղթանակ
1 ապրիլի 13 1926 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էլ Սեթլ (0-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Amsterdam Hall, Յունիոն Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ NWS4 (4) Ոչ ոքի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. Բրեդդոկը ներառվել է Բռնցքամարտի Միջազգային Պանթեոնի մեջ։
  • 2005 թ. «Մոխրոտիկը» (Cinderella Man) ֆիլմը պատմում է Բրեդդոկի անկման, պայքարի ու հաղթանակի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոն Հովարդը (Ron Howard), Բրեդդոկի դերում՝ Ռասըլ Կրոուն (Russell Crowe)։ Հարևանուհիներից մեկի դերում հանդես է գալիս Բրեդդոկի թոռնուհի Ռոզմարի Դեվիտը (Rosemarie DeWitt)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բրեդդոկ» հոդվածին։