Ջեյմս Բոնդ (թռչնաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Բոնդ (այլ կիրառումներ)
Ջեյմս Բոնդ
անգլ.՝ James Bond
Ծնվել էհունվարի 4, 1900(1900-01-04)[1]
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3][4]
Մահացել էփետրվարի 14, 1989(1989-02-14)[1] (89 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
բնական մահով
ԳերեզմանՖիլադելֆիա
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մասնագիտությունթռչնաբան և ֆոնդապահ
Գործունեության ոլորտթռչնաբանություն
Պաշտոն(ներ)ֆոնդապահ
Ալմա մատերՀերոու դպրոց և Թրինիթի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Պարգևներ
Ամուսին(ներ)Mary Wickham Bond?[9]
 James Bond (ornithologist) Վիքիպահեստում

Ջեյմս Բոնդ (անգլ.՝ James Bond հունվարի 4, 1900(1900-01-04)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2][3][4] - փետրվարի 14, 1989(1989-02-14)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի թռչնաբան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բոնդը ծնվել է Ֆիլադելֆիայում, աշխատել է նույն քաղաքի բնական գիտությունների ակադեմիայում և եղել է այնտեղի թռչունների հավաքածուի պահապանը։ Նա կարիբյան թռչունների գիտակ էր և 1936 թվականին լույս է տեսել նրա «Վեստ Ինդիայի թռչունները» (անգլ.՝ Birds of the West Indies) գրքի առաջին հրատարակությունը, որն այժմ հիմնարար աշխատություն է համարվում և հասանելի է հինգերորդ հրատարությամբ[10]։ Մինչև 1998 թվականին hրատարակված «Վեստ Ինդիայի թռչունների ուղեցույց» գիրքը (անգլ.՝ A Guide to the Birds of the West Indies, Herbert Raffaele et al.), Բոնդի գիրքը համարվել է միակը, որտեղ նկարագրված է կարիբյան թռչնային ֆաունան։

Բոնդը ստացել է Ճամայկայի Musgrave ինստիտուտի (1952), ամերիկյան թռչնաբանների միության Brewster մրցանակները (1954) և բնական գիտությունների ակադեմիայի Leidy մեդալը (1975)։ Նա մահացել է Ֆիլադելֆիայի Chestnut Hill հոսպիտալում 89 տարեկանում քաղցկեղ հիվանդությունից։

Բոնդը որպես կինոհերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Ֆլեմինգը, ով Ճամայկայում ապրելու ժամանակ հետևում էր տեղական թռչուններին, ծանոթ էր Բոնդի գրքին, իր «Կազինո Ռոյալ» գրքի հերոսի համար ընտրել է Բոնդի անունը, քանի որ անունը նրան թվացել էր այնքան սովորական։ Ֆլեմինգը գրել է Բոնդի կնոջը «Ես նկատեցի, որ դա կարճ, ոչ ռոմանտիկ, անգլոսաքսոնական, և առաջին հերթին տղամարդու անունն այն էր, ինչ ինձ պետք էր, և ծնվեց երկրորդ Ջեյմս Բոնդը»[11]։

Բոնդիանայի քսաներորդ՝ «Մահացիր, բայց ոչ հիմա» կինոնկարում, գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդը Կուբա է ժամանում, որպես թռչնաբան, իր մոտ ունենալով իսկական Ջեյմս Բոնդի գիրքը։

Յան Ֆլեմինգը և իսկական Ջեյմս Բոնդը ծանոթացել են 1964 թվականի փետրվարի 5-ին։ Թռչնաբանը այցելել է գրողի Ճամայկայում գտնվող Goldeneye կալվածքը։ Որպես նվեր Ֆլեմինգը նվիրել է Ջեյմ Բոնդի մասին իր վերջին վեպը հետևյալ ընծայագրով՝ «Իսկական Ջեյմս Բոնդին նրա ինքնությունը փախցնողից» (անգլ.՝ To the real James Bond from the thief of his identity)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mary Wickham Bond: How 007 Got His Name. London, Collins. 62 S. 1966.