Ջեմ Օզդեմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմ Օզդեմիր
Cem Özdemir
Դիմանկար
Օզդեմիրը 2016 թ.-ին
Ծնվել էդեկտեմբերի 21, 1965(1965-12-21)[1][2][3] (58 տարեկան)
ԾննդավայրԲադ Ուրախ[4]
Քաղաքացիություն Թուրքիա և  Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնիսլամ
ԿրթությունQ1380174?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բնապահպան
ԱմուսինԱրգենտինա Մարիա Կաստրո (լրագրող)
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Federal Minister of Food and Agriculture?
ԿուսակցությունՄիություն 90/Կանաչներ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱտլանտյան կամուրջ, Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ և Pizza-Connection
Կայքoezdemir.de
 Cem Özdemir Վիքիպահեստում

Ջեմ Օզդեմիր (թուրքերեն՝ Cem Özdemir, գերմ.՝ Cem Özdemir, դեկտեմբերի 21, 1965(1965-12-21)[1][2][3], Բադ Ուրախ[4]), թուրքական արմատներով[7] գերմանացի քաղաքական գործիչ, «կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմ Օզդեմիրը չերքեզական արմատներով թուրք ներգաղթյալի որդի է։ Ծնողները Գերմանիա են տեղափոխվել Թուրքիայի Թոքաթ քաղաքից։

Օզդեմիրն ամուսնացած է արգենտինացի լրագրող Պիա Մարիա Կաստրոյի հետ, ունեն մեկ տղա, մեկ աղջիկ[8]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզդեմիրը «Կանաչների կուսակցության» անդամ է 1981 թվականից։ 1994 - 2002 թվականներին սոցիալ-դեմոկրատների կազմում եղել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր[9]։ Նա եղել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի առաջին թուրք պատգամավորը[10]։

2004 - 2009 թվականներին Կանաչների միավորման կազմում եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ։

2013 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Օզդեմիրը վերադարձել է Բունդեսթագ։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 12-ին Օզդեմիրն այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որով ճանաչել է հայերի ցեղասպանությունը և Թուրքիային կոչ արել նույնպես ճանաչել[11][12][13]։ Հարցազրույցում նա ասել է․

Ես կարծում եմ, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը։ Ես իր պատմությանն առերեսված երկրի պատգամավոր եմ։ Գերմանիան չթուլացավ՝ ընդունելով իր պատմությունը։ Ընդհակառակը՝ այսօր այն աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Գերմանիան չի թաքցնում իր պատմության սև էջերը[14]։

2016 թվականին Օզդեմիրի նախաձեռնությամբ Բունդեսթագ ներկայացվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվեց նույն թվականի հունիսի 2-ին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11949941X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.akv.de/alle-ritter/
  6. https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
  7. „Die ersten Kopftücher sah ich in Schwaben“
  8. Nachwuchs: Cem Özdemir zum zweiten Mal Vater
  9. Bundestag: Bonusmeilen werden noch weiteren Abgeordneten um die Ohren fliegen
  10. Hunzinger-Affäre: Özdemir erhielt Darlehen und PR-Honorar
  11. «Özdemir'den 'soykırımı tanıma' çağrısı» (թուրքերեն). Deutsche Welle. 2015 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին.
  12. «Cem Özdemir'den 'soykırımı tanıma' çağrısı». Hürriyet (թուրքերեն). 2015 թ․ մարտի 12.
  13. «Cem Özdemir öyle bir çağrı yaptı ki…AKP çılgına dönecek !». Taraf (թուրքերեն). 2015 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  14. «Turkish-German Lawmaker Calls on Turkey to 'Face History'». Asbarez. 2015 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  15. German MPs recognise Armenian genocide amid Turkish fury

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմ Օզդեմիր» հոդվածին։