Ջարեդ Գիլմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջարեդ Գիլմոր
անգլ.՝ Jared S. Gilmore
Ծնվել էմայիսի 30, 2000(2000-05-30) (23 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
IMDbID 2765519
ԿինոՊոիսկID 1509346

Ջարեդ Սքոթ Գիլմոր (անգլ.՝ Jared Scott Gilmore, մայիսի 30, 2000(2000-05-30), Սան Դիեգո, Կալիֆոռնիա), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որը նկարահանվել է այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Խելագարներ»[1][2] և «Մի անգամ հեքիաթում»[3][4][5]։ Վերջինում մարմնավորել է Հենրիին՝ Սպիտակաձյունիկի թոռանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարեդը ծնվել է 2000 թվականի մայիսի 30-ին[6]։ Նա ունի երկվորյակ քույր՝ Թեյլորը, որի շնորհիվ էլ հայտնվել է հեռուստատեսությունում։ Ծնողները որոշել են գործակալ գտնել Թեյլորի համար և ուղևորության ժամանակ իրենց հետ վերցրել են Ջարեդին[4]։ Երբ նրանք հանդիպել են գործակալների հետ, պարզվել է, որ նրանց հետաքրքրում է ոչ միայն Թեյլորը, այլև Ջարեդը։ Դրանից կարճ ժամանակ անց նա մասնակցել է լսումների[7]։

Ի տարբերություն իր քրոջ, որը շուտով հեռացել է այլ ոլորտից, Ջարեդը շարունակել է աշխատել այդ ուղղությամբ։ Սկզբում Ջարեդը գովազդել է շապիկներ, ինչն էլ նրան տարել է աշխատելու հեռուստատեսությունում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Առանց հետքի Without a Trace Մեթյու
2008 ս Տասնմեկերորդ ժամ Eleventh Hour Օուեն
2008-2009 ս Թոք-շոու Սփայք Ֆերեստենի հետ Talkshow with Spike Feresten Բիլ Օ’Ռեյլի
2009 ս Սենյակակիցներ Roommates Գրեհեմ
2009 ֆ Հակառակ օր Opposite Day երեխա
2009-2010 ս Խելագարներ Mad Men Բոբի Դրեյփեր
2010 ֆ Նախորդ երեկոյան Overnight Քայլ
2010 ֆ Պլան Բ The Back-up Plan Մոնայի երեխան, 6 տարեկան
2010 ս Հոթորն Hawthorne Ջասթին Ադամս
2010 ֆ Դայակ Սուրբ ծննդյան համար A Nanny for Christmas Ջոնաս Ռայլենդ
2010 ս Միջին տարիքի տղամարդիկ Men of a Certain Age Քենեթ
2010 ս Ուիլֆրեդ Wilfred Ռայան
2011-2018 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Հենրի Միլս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jeffrey, Morgan (2011 թ․ օգոստոսի 22). «'Mad Men' recasting Bobby Draper for new season». Digital Spy. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  2. Brown, Lane (2009 թ․ օգոստոսի 24). «Mad Men Replaces Bobby Draper, Again». Vulture. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  3. Andreeva, Nellie (2011 թ․ մարտի 9). «Jennifer Morrison Set As The Lead In ABC Pilot 'Once Upon A Time', 3 Others Cast». Deadline.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  4. 4,0 4,1 Marechal, AJ (2011 թ․ հոկտեմբերի 20). «Jared Gilmore: 'Mad Men' moppet finds 'Time'». Variety. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  5. 5,0 5,1 «Jared Gilmore as Henry – Once Upon a Time Characters & Cast Bios» (Press release). American Broadcasting Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Jared Gilmore Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  7. «John Robert Powers San Diego Acting Student Accepts 'Mad Men' Ensemble Win On Stage At The SAG Awards» (Press release). John Robert Powers. 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարեդ Գիլմոր» հոդվածին։