Ջայպուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ջայպուր
հինդի՝ जयपुर
անգլ.՝ Jaipur
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է1727 թ.
Մակերես467 կմ², 2185 հեկտար, 710 հեկտար, 2205 հեկտար
ԲԾՄ431±1 մետր
Բնակչություն3 073 350 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30[2]
Հեռախոսային կոդ141[3]
Փոստային դասիչ302001[4]
Ավտոմոբիլային կոդRJ-14[5]
Պաշտոնական կայքjaipurmc.org
Ջայպուր (Հնդկաստան)##
Ջայպուր (Հնդկաստան)

Ջայպուր (հինդի՝ जयपुर, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), քաղաք Հնդկաստանում, Ռաջաստան նահանգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 3 073 350 մարդ (2011)[1]։

Տնտեսական, մշակութային ու տուրիզմի կենտրոն է, առևտրատրանսպորտային հանգույց։ Կան բամբակե գործվածքների, կաշվի-կոշիկի, խեցե գործական, սննդի արդյունաբերություն, երկաթուղային և ավտոնորոգման արհեստանոցներ, տնայնագործություն։ Ունի համալսարան, գեղարվեստական արհեստների դպրոց։ Ջայպուր հիմնադրվել է 1728 թվականին։ Շրջափակված է պատերով, երկրի կողմերով դիրքորոշված փողոցներով, բաժանված է ուղղանկյուն թաղամասերի։ Կենտրոնում պալատական համալիրն է (18 դար), որն ընդգրկում է այգիներ, ջրավազաններ, շատրվաններ, Չանդրա Մահալ պալատը, Ջանթար Մանթար աստղադիտարանը և խավա-Մահալ պալատը («Հողմերի պալատ», 1751-1768)։ Քաղաքի պարսպապատերից դուրս՝ դեպի հարավային, Ջայպուրի նոր մասն է (19 դարի կես - 20-րդ դար)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]