Ջաբարիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ջաբարիներ (արաբ․՝ جبرية‎‎), իսլամական առաջին աշխարհայացքային ուսմունքներից մեկի ներկայացուցիչներ։ Ջաբարիները ի հակադրություն կադարիների ընդունում էին Ալլահին որպես միակ արարիչ (արաբ․՝ فاعل حقيقي‎‎` ֆաիլ հակիկի), երկրի վրա կատարվող բոլոր իրադարձությունների պատճառ՝ այդ թվում նաև մարդկանց կողմից իրականացվող։ Ջաբարիական դպրոցը առաջացել է Բասրայում Օմայանների կառավարման ժամանակ։ Այս ուսմունքի առաջին ներկայացուցիչն է ալ-Ջաադ իբն Դիրհամը (արաբ․՝ الجعد بن درهم‎‎)։

Ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաբարիները աստվածային նախախնամության բացարձակ կողմնակիցներ էին։ Նրանք կարծում էին, որ մարդ իր գործողությունները ազատ չի կատարում, այլ կատարում է պարտադրված (արաբ․՝ مجبور‎‎` մաջբուր) Ալլահի կողմից։ «Իրական» ջաբարիներ էին համարվում ջահմիները, իսկ «չափավոր» ջաբարիներ էին նաջարիները՝ ալ-Հուսեյն ան-Նաջարի հետևորդները, դիրարիները՝ Դիրար իբն Ամրի հետևորդները, աշարիները՝ Աբու ալ-Հասան ալ-Աշարիի հետևորդները։ Չափավոր ջաբարիները հետևում էին քասբի (արաբ․՝ ‎‎كسب) հայեցակարգի տարբեր եղանակներին՝ դրանով զբաղեցնելով կադարիների հայեցակարգի հանդեպ կոմպրոմիսային դիրք։ Նրանք կարծում էին, որ գործողության կատարման մեջ մասնակցում են երկու կատարողներ՝ Ալլահը, ով արարում է գործողությունը, և մարդ, ով այն «ի կատար է ածում»։

Քասբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասբը (արաբ․՝ ‎‎كسب) իսլամական տերմին է, իրենից ներկայացնում է կրոնա-էթիկ հայեցակարգ, որի համաձայն մարդկային գործողությունների կատարման գործում մասնակցում է երկու «կատարող» (արաբ․՝ فاعلان‎‎` ֆաիլան)՝ Աստված, ով արարում է, և մարդ, ով իրականացնում, ի կատար է ածում։ Այս հայեցողակարգի կողմնակիցները կոմպրոմիսային դիրք են գրավում կադարիների և ջաբարիների դոկտրինաների միջև։

Ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահմիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահմիները Ջահմա իբն Սաֆվանի հետևորդներն են, ով զարգացրել է Իբն Դիրհամի ուսմունքը։ Ջահմիները պնդում էին, որ դրախտը (արաբ․՝ جنّة‎‎‎‎՝ ջաննա) և դժոխքը (ջահաննամ) հավերժ չեն, և ժխտում էին Ալլահին դրախտում տեսնելու հնարավորությունը։ Նրանք նաև համարում էին, որ Ղուրանը արարված է։

Նաջարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Հուսեյն ան-Նաջարը համարում էր, որ մարդու «կատարելու» ունակությունը և հենց «կատարելը» արարվում է Ալլահի կողմից գործողության արարման հետ միաժամանակ։ Այդ իսկ պատճառով մարդը նաջարիների պատկերացմամբ արարքի նախաձեռնողն է միայն «փոխաբերական իմաստով»։

Դիրարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրար իբն Ամրը կարծում էր, որ «կատարելու» ունակությունը և «կատարելը» ածանցվում է մարդու ազատ կամքից։ Այդ իմաստով մարդ բացարձակորեն համարվում է արարքի նախաձեռնողը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ибрагим, Т. К. и Сагадеев А. В. ал-Джабрийа // Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, 1991. — С. 57-58.
  • Али-заде, А. А. Джабриты (архив ) // Исламский энциклопедический словарь. — М.: Ансар, 2007.
  • Джабриты — статья из Исламской энциклопедии Islamist.ru.