Պոնտե Վեկյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնտե Վեկյո
Երկիր Իտալիա[1]
ՏեղանքՖլորենցիա[1]
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, քարե կամուրջ, built-on bridge?, տեսարժան վայր, arched bridge? և հետիոտնային կամուրջ
Նյութքար և pietra forte?
Թռիչքների քանակ3
Հատում էԱրնո
ՃարտարապետՆերի դի Ֆիորավանտե
Երկարություն95 մետր
Լայնություն20 մետր
Բացման տարեթիվ1345
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
Վազարիի միջանցքը և Պոնտե Վեկյոն։ Տեսարան Ուֆֆիցի պատկերասրահից

Պոնտե Վեկյո (Հին կամուրջ, իտալ.՝ Ponte Vecchio, կարդացվում է՝ ponte ˈvɛkkjo)[2][3], կամուրջ է Առնո գետի վրա, Ֆլորենցիայում։ Գետի ամենանեղ մասում է կառուցված, Ուֆֆիցի պատկերասրահի դիմաց։

Կամրջի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտե Վեկյոն Ֆլորենցիայի ամենահին կամուրջն է և միակը, որ մնացել է իր նախնական տեսքով։ Կամուրջը այն տեղում է, որտեղ եղել են հին հռոմեական կամուրջ, որը քանդվել է 1117 թվականին և նրան հաջորդած՝ 1333 թվականի Առնոյի ջրհեղեղից քանդված կամուրջը։

Կառույցի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենվենուտո Չելինիի կիսանդրին

Ներկա կամուրջը կառուցել է Ների դի Ֆյորավանտին 1345 թվականին։ Կառույցը երեք կամարով, 30 մետր երկարությամբ, ամուր և գեղեցիկ, քարե կամուրջ է։ Պոնտե Վեկյոի առանձնահատկությունը՝ երկու կողմից տների շարքն է, որը ընդհատվում է մեջտեղում, բացելով դիտահրապարակ, որտեղից կարելի էդիտել քաղաքի մյուս կամուրջները։

Կիրառական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի վրայով անցնում է Վազարիի միջանցքը (անվանված է ճարտարապետ Ջորջո Վազարիի անունով), որը կապում է պալացո Վեկյոն պալացո Պիտիին։ Կառուցվել է, որպեսզի Կոզիմո I Մեդիչին անվտանգ անցներ մի շինությունից մյուսը։ 16-րդ դարից կամրջի կրպակները վերածվեցին ոսկերչական արհեստանոցների և խանութների։ Այդ պատճառով կամուրջը կոչվում է նաև «Ոսկե կամուրջ»։ Ոսկերչական կրպակները խիստ վնասվել են 1966 թվականի ջրհեղեղի ժամանակ։ Կամրջի վրա է գտնվում քանդակագործ և ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կիսանդրին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Ponte Vecchio. Encyclopædia Britannica. 2007. (անգլ.)
  3. «Dizionario d'ortografia e di pronunzia». Rai. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. (իտալ.)
  4. Պոնտե Վեկյոյի մասին Ֆլորենցիայի Արվեստի պատմության ինստիտուտի կայքում
Պոնտե Վեկյոյի համայնապատկերը