Պոլ Գաշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Գաշե
ֆր.՝ Paul Gachet
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1828(1828-07-30)[1][2][3][…]
ԾննդավայրԼիլ
Մահացել էհունվարի 9, 1909(1909-01-09)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՕվեր Սյուր Ուազ
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Gachet
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԿրթությունՓարիզի համալսարան և Մոնպելիեի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, արվեստի կոլեկցիոներ, նկարիչ և հոգեբույժ
ԱմուսինԲլանշ Քաստեթս
ԵրեխաներՊոլ-Լուի Գաշե[5] և Մարգարիտա Գաշե
 Paul Gachet Վիքիպահեստում

Պոլ Գաշե (ֆր.՝ Paul-Ferdinand Gachet, հուլիսի 30, 1828(1828-07-30)[1][2][3][…], Լիլ - հունվարի 9, 1909(1909-01-09)[1][2][3][…], Օվեր Սյուր Ուազ), ֆրանսիացի բժիշկ, Վինսենթ վան Գոգի վերջին բժիշկը իր` Օվեր սյուր Ուազում գտնվելու ժամանակ։ Ինչպես նաև հայտնի է որպես իմպրեսիոնիստական արվեստի մեծ գնահատող և գեղանկարներ սիրող։ Կտավներ է նկարել` հանդես գալով Պոլ վան Ռեյսել, այսինքն` Պոլ Ռեյսելից անունով (Ռեյսելը Լիլ քաղաքի ֆլամանդական անվանումն է, որտեղ ծնվել է Գաշեն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Գաշեն ծնվել և մեծացել է Ռեյսելում։ 1844-1845 թվականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Մեխելեն, որտեղ նրա հայրն ուղարկվել էր, որպեսզի ընդունվի ընկերության նոր բաժինը, ուր նա աշխատում էր։

Բարձրակարգ կրթությունը և արվեստում բակալավրի աստիճանը Պոլը ստացել է Փարիզում և Սորբոնում։ Որոշ ժամանակ աշխատել է փարիզյան հոգեկան հիվանդանոցներում։

Վերադառնալով Փարիզ` Գաշեն սկսել է զբաղվել մանակի պրակտիկայով։ Նա անձամբ ծանոթ է եղել Գյուստավ Կուրբեի, Վիկտոր Հյուգոյի, Պոլ Սեզանի հետ։ Իր հետ փորձաշրջան էր անցնում նաև մեկ այլ բժիշկ` դեղագործ և գործարար Հենրի Նեստլեն` հայտնի «Nestlé» ընկերության հիմնադիրը, որը սննդամթերք է արտադրում։ Ի սկզբանե ընկերությունը զբաղվում էր կրծքի երեխաներին կերակրելու համար կաթնային խառնուրդներ պատրաստելով, և Գաշեն հաճախ էր իր երեխա-այցելուներին նշանակում այն։

Պոլ Գաշեն մահացել է 1909 թվականի հունվարի 9-ին։ Նա թաղվել է Պեր-Լաշեզի գերեզմանոցում` Փարիզում[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Գաշե» հոդվածին։