Պոբլետի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոբլետի վանք
Reial Monestir de Santa Maria de Poblet
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և Cistercian monastery?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԻսպանիա
ՎանականությունCistercians?
Հիմնական ամսաթվերը1150
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն, Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1], Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն և Իսպանիայի ազգային հուշարձաններ[1]
ՃարտարապետԱրնաո Բարգուես
Ճարտարապետական տիպվանք
Ճարտարապետական ոճCistercian architecture?
Հիմնադրված1150
Բարձրություն11 մետր
Շինանյութքար
Մակերես18 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Reial Monestir de Poblet Վիքիպահեստում
poblet.cat

Սանտա Մարիա դե Պոբլետ Արքայական Աբբայություն (Catalan: Reial Monestir de Santa Maria de Poblet), Ցիստերցիանների միաբանության վանական համալիր է, որը հիմնադրվել է 1151 թվականին։ Գտնվում է Պրադեսի լեռների ստորոտում, Կատալոնիայում (Իսպանիա)։ Հիմնադրվել է ֆրանսիացի ցիստերցիան վանականների կողմից։ Հիմնական ճարտարապետն էր Արնաո Բարգուեսը (Arnau Bargués)։

Այս վանքը եղել է երեք քույր վանքերից առաջինը, որ հայտնի էր որպես Ցիստերցիան եռանկյունի։ Նպաստել է համախմբել իշխանությունը Կատալոնիայում 12-րդ դարում (Մյուս երկու վանքերն են Vallbona de les Monges and Santes Creus)։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոբլետը Արագոնյան թագավորների արքայական պանթեոնն էր Ջեյմս I Արագոնից հետո։ Մի քանի կարևոր թագավորական գերեզմաններ ունեն ալաբաստրի արձաններ, որոնք տեղադրված են գերեզմանի վրա։ Թագավորները ունեն առյուծի քանդակներ իրենց ոտքերին, իսկ թագուհիները՝ շներ[2]։

Պեդրո IV Արագոնը (1319 – 1387) թագադրվելու ժամանակ հանդիսավոր երդում տալիս նշում է, որ այստեղ պետք է ամփոփվեն բոլոր Արագոնյան թագավորների մարմինները։ Այդ ավանդույթը խախտել է միայն Ֆերդինանդ II արքնան։ Նրա թագավորութունը միավորվել է Կաստիլիայի թագավորության հետ, և նրա մարմինն ամփոփվել է Գրանադայում[3]։

Հուղարկավորվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոբլետի վանական համալիրում թաղված են Արագոնի հետևյալ թագավորներն ու թագուհիները։

Կործանում և վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը, որն արդեն վնաս էր կրել Առաջին Կառլիստական Պատերազմի ժամանակ, փակվեց 1835 թվականին։ Նույն տարվա հուլիսի 24-ին վանքը առևանգվել էր Մենդիզաբալի (Mendizábal's) նահանգի իշխանության ներկայացուցիչների և անխոհեմ մոլի ներկայացուցիչների կողմից։ Այս իրադարձությունների ընթացքում վանքի բոլոր արժեքավոր նկարներն ու կահույքը հանվել և ցրվել են։ Հրդեհների պատճառով վանքի ավերակները նույնպես ոչնչացվեցին։

Հետագա տարիների ընթացքում Պոբլետի վանական համալիրը ավերվեց և կործանվեց։ Արագոնյան թագավորության ղեկավարների գերեզմանները խեղաթյուրվել էին, իսկ մնացորդները տեղափոխվել և պահվել են Տառագոնայի տաճարում, Անտոն Անտոնեի միջամտությամբ։

Վերջապես, վանքը վերանորոգվեց 1940 թվականին, իտալական վանականների կողմից։ Հին Արագոնյան արքայական տան զոհվածների մնացորդները ետ վերադարձվեցին գերեզմաններ։

1991 թվականից Պոբլետի վանքը ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Tombes reials». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  3. Màrius Domingo & Antoni Borau, Muntanyes de Prades. Paisatge i fauna, Cossetania Editions, ISBN 84-89890-06-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]