Պլանտեն Մորետուսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլանտեն Մորետուսի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Բելգիա[1]
ՏեղագրությունԱնտվերպեն[1]
ՀասցեVrijdagmarkt 22-23[1]2000[1]
Հիմնադրվել է1877
Մակերես0,23 հեկտար, 184,1 հեկտար
Կայքmuseumplantinmoretus.be(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Պլանտեն Մորետուսի թանգարան (հոլ.՝ Plantin-Moretusmuseum), գրադարանով և 16-րդ դարի տպագիր պատմական ցուցանմուշներով թանգարան Անտվերպեն քաղաքում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտվերպենում տպագրական ընկերություն հիմնվել է 1555 թվականին։ Նա շուտով դարձել է Հարավային Նիդեռլանդների խոշոր տպագրական ձեռնարկություններից մեկը և համարվում է առաջին տպագրական ձեռնարկությունը Արդյունաբերության ոլորտում։ Դրա կազմում կային մինչև տասնվեց տպագրական մամլիչներ, իսկ աշխատողների թիվը հասնում էր 80 մարդու։ Դա Անտվերպենը դարձրել է Արևմտյան Եվրոպայի գրքի տպագրության կենտրոններից մեկն ի թիվս Վենետիկի, Ամստրերդամի և Փարիզի։

Ընկերության սեփականատերը` Քրիստափոր Պլանտենը, իր գրասենայկը դարձրել էր հումանիստների և քաղաքի կրթված մարդկանց հանդիպման տեղ։ Միևնույն ժամանակ նա որդեգրել էր մի քիչ շահույթ ստանալու և ապաքաղաքական լինելու քաղաքականությունը, այդ պատճառով էլ տպագրել է ինչպես կաթոլիկ, այնպես էլ` բողոքական գրականություն։ Ֆիրմայի հաճախորդների մեջ եղել են հումանիստներ Յուստ Լիպսին և Սիմոն Սթիվենը, նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը։

Ռուբենսը գնում էր ոչ միայն գրքեր։ Բալթազար Մորետի հետ նրանք աշխատել են Պլանտենի տպագրական ֆիրմայում` ստեղծելով ճակատազարդերի շարք, որոնք զետեղված էին հրատարակված գրքերի տիտղոսաթերթերում։

Թանգարանի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին տպարանի վերջին տերը` էդվարդ Մորետուսը ֆիրմայի շենքը տպագրական հին դազգահի և ձեռագրերի հետ վաճառել է Անտվերպեն քաղաքի կառավարությանը։ Մեկ տարուց (1877 թվականին) ձեռնարկությունն արագ վեր է ածվել թանգարանի և բաց է եղել այցելության համար`Բելգիայում ազգային ինքնագիտակցության ալիքի ժամանակ։

1944 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անտվերպենը հրետանակոծվում էր, թանգարանի շենքը վնասվել է գերմանական V2 հրթիռի պատճառով, իսկ թանգարանը փակվել է վերանորոգման համար։ Վերանորոգումից և նոր ցուցադրություն ստեղծելուց հետո թանգարանը նորից բացվել է 1951 թվականին։

2002 թվականին թանգարանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից պահպանվող օբյեկտների ցանկում, իսկ 2005 թվականին դարձել է առաջին թանգարանային հաստատությունը, որը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։

Թանգարանի ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվել են 1600 թվականի հին տպագրական հաստոցներ, տառատեսակներ և պատմական գրադարան։ Այստեղ ցուցադրված են Պլանտենի տպարանի 16-18-րդ դարերի թողարկումների օրինակներ, նաև ինկունաբուլաներ, պոստինկունաբուլաներ, ավելի քան 600 ձեռագրեր, որոնց մեջ է 15-րդ դարի «Ժանա Ֆրուասարի ժամանակագրությունը» ձեռագիրը։

Պլանտեն–Մորետուս թանգարանի պատմական գրադարանում հաշվվում են ավելի քան 30000 հրատարակումներ։ Այստեղ նաև ցուցադրվել են փայտե հինմամլիչներ։ Թանգարանային տարածության մի մասն առանձնացված է հին կաշվե պաստառներով և ֆլամադական հին կահույքով։ Թանգարանային ցուցադրանմուշների մեջ ցուցադրվել է նաև Գերհարդ Մերկատորի քարտեզագրական գլոբուսը և հնատիպ ատլասներ, որոնց մեջ է Օրտելիուսի «Theatrum Orbis Terrarum-ը»։

Պատմաբանների համար մեծ նշանակություն ունեն պահպանված արխիվները և Պլանտեն տպագրական ֆիրմայի գործնականորեն ամբողջ գոյության ընթացքի հաշվապահական հաշիվները։ Դրանք համարվում են հազվադեպ ինֆորմացիայի աղբյուրներ Անտվերպեն քաղաքի 16-18-րդ դարերի սոցիալական և արդյունաբերական պատմության և վարձու աշխատանքի պայմանների վերաբերյալ։

Պլանտեն–Մորետուսի թանգարանում ցուցադրված գեղարվեստական ստեղծագործությունների մեջ են Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարները, որը Անտվերպենում ղեկավարել է մի շարք գեղարվեստական արվեստանոցներ և եղել է Պլանտենի տպագրական ֆիրմայի հաճախորդներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://erfgoedkaart.be/?id=7865
  2. «The Plantin-Moretus Museum in Antwerp, Antwerpen».
  3. «Business Archives of the Officina Plantiniana». UNESCO Memory of the World Programme. 2008 թ․ մայիսի 15. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլանտեն Մորետուսի թանգարան» հոդվածին։