Պիտեր Մաուրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Մաուրեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1956(1956-11-20)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԹուն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԲեռնի համալսարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր[3]
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
ԿուսակցությունՇվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ և Dostyk Order of grade II
 Peter Maurer Վիքիպահեստում

Պիտեր Մաուրեր (գերմ.՝ Peter Maurer, նոյեմբերի 20, 1956(1956-11-20)[1][2], Թուն, Շվեյցարիա), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը[4], ով այդ պաշտոնում նշանակվել է 2012 թվականի հուլիսի 1-ին։ Մաուրերը ծնվել է Շվեյցարիայի Թուն քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Մաուրերը Բեռնում սովորել է պատմություն և միջազգային հարաբերություններ և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Մաուրերը դիվանագիտական ծառայության է անցել Շվեյցարիայի դիվանագիտական կորպուսում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Բեռնում և Պրետորիայում, մինչև որ 1996 թվականին տեղափոխվեց Նյու Յորք և նշանակվեց ՄԱԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության փոխղեկավար։ 2000 թվականին Մաուրերը Բեռնում նշանակվել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մարդու անվտանգության բաժնի ղեկավար[5]։

2004 թվականին, Մաուրերը նշանակվել է ՄԱԿ-ում Շվեյցարիայի արտակարգ ու լիազոր դեսպան և մշտական ներկայացուցիչ։ Այս պաշտոնում, Մաուրերը ահռելի ջանքեր է թափել՝ ապահովելու Շվեյցարիայի ինտեգրմանը ՄԱԿ-ին։ Շվեյցարիան միայն վերջերս է միացել ՄԱԿ-ին և նրա բազմակողմանի գործունեություն իրականացնող մարմիններին։ 2009 թվականի հունիսին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Մաուրերին ընտրեց ՄԱԿ-ի հինգերորդ կոմիտեի ղեկավար, որը հիմնականում զբաղվում էր վարչական և բյուջետային հարցերով[6]։ Ի հավելումն, նա ընտրվել է ՄԱԿ-ի Խաղաղաշինարարական կոմիտեի Բուրունդի կոնֆիգուրացիայի ղեկավար։ 2010 թվականի հունվարին Մաուրերը նշանակվել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2012 թվականը, երբ ընտրվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ։

Սկսած 2012 թվականից, Մաուրերը գլխավորում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որի կառավարման շրջանակներում տեղի է ունեցել բյուջեի պատմական աճ՝ 1․1 միլիարդից դառնալով 2.4 միլիարդ շվեյցարական ֆրանկ (2022 թվականի տվյալներով)[7]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուրերը ամուսնացած է և ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000028952
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. Deutsche Nationalbibliothek Record #136905730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «The president and vice-president of the ICRC». 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  5. «ICRC names new president». 2011. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  6. «Peter Maurer of Switzerland Chair of Fifth Committee». 2009. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  7. «ICRC Finances». 2022. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  8. «Peter Maurer Joins Foundation Board, World Economic Forum». 2015. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  9. Global Future Council: The Future of the Humanitarian System World Economic Forum.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Մաուրեր» հոդվածին։