Jump to content

Պինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պինա
գերմ.՝ Pina
Երկիր Գերմանիա
 Ֆրանսիա[1]
Ժանրերաժշտական ֆիլմ[2][3], վավերագրական ֆիլմ[4][5][3] և պարային ֆիլմ
ԹեմաՊինա Բաուշ
Թվականփետրվարի 13, 2011[6] և փետրվարի 24, 2011[7][8]
Լեզուգերմաներեն, իսպաներեն[6], ֆրանսերեն[6], անգլերեն[6], պորտուգալերեն[6], իտալերեն[6], խորվաթերեն[6], ռուսերեն[6] և կորեերեն[6]
ՌեժիսորՎիմ Վենդերս[2][5][9][…]
ՊրոդյուսերՎիմ Վենդերս[10] և Gian-Piero Ringel?[10]
Սցենարի հեղինակՎիմ Վենդերս
ԴերակատարներՊինա Բաուշ[2][9][11], Դոմինիկ Մերսի[11], Josephine Ann Endicott?[11] և Pau Aran Gimeno?
ՕպերատորԷլեն Լուվար[6]
ԵրաժշտությունThomas Hanreich?
ՄոնտաժToni Froschhammer?
Տևողություն106 րոպե
Պաշտոնական կայքէջ

Պինա Բաուշին նվիրված այս եռաչափ ֆիլմը նրա «Վուփերթալ» պարային թատրոնի մասնակցությամբ ներկայացնում է 2009-ի ամռանը վախճանված գերմանացի մեծ պարուսույցի արբեցնող ու անզուգական արվեստը։ Լեգենդար պարախմբին բեմի վրա նոր չափման մեջ բացահայտելու ուղևորություն առաջարկելով հանդիսատեսին՝ հեղինակներն ուղեկցում են պարողներին թատրոնից դուրս՝ քաղաք և Վուփերթալի շրջակա արդյունաբերական միջավայր, որն ավելի քան 35 տարի եղել է Պինա Բաուշի ստեղծագործական կյանքի օրրանն ու կենտրոնը։ Վիմ Վենդերսն առաջին անգամ Պինա Բաուշի բեմադրությունը՝ ««Մյուլեր» սրճարանը», տեսել է 1985-ին և միանգամից շանթահարվել։ Նրանց առաջին հանդիպումը շուտով վերաճել է երկարատև բարեկամության, որը, ի վերջո, հանգել է ընդհանուր կինոնախագծի մտահղացման։

Նկարահանող և դերասանական անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ռեժիսոր - Վիմ Վենդերս
  • սցենարիստ - Վիմ Վենդերս
  • պրոդյուսերներ - Ջան-Պիեռո Ռինգել և Վիմ Վենդերս
  • օպերատոր - Էլեն Լուվար և Յորգ Վիդմեր
  • մոնտաժ - Տոնի Ֆռոշհամեր
  • երաժշտությունը - Թոմ Հանրայխ
  • դեկորացիաները - Պետեր Պաբստ
  • դերերում - Պինա Բաուշի «Վուփերթալ» թատրոնի պարախումբ


Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ

Տեխնիկական և այլ տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ երկրներում այն կայացել է

Հայաստանում - 16 հուլիս 2011
Ֆինլանդիայում - 6 ապրիլ 2011
Պորտուգալիայում - 12 մայիս 2011
Հոլանդիայում - 7 հուլին 2011
Վրաստանյում - 4 օգոստոս 2011
Իսպանիայում - 30 սեպտեմբեր 2011
Ճապոնիայում - 25 փետրվար 2012
  • Ֆիլմը գունավոր
  • Տևողություն - 106 րոպե
  • Ձայնը - Dolby Digital
  • Տեսախցիկը - Sony CineAlta HDC-1500, Sony HDCP1, Sony PMW-EX3
  • Օպտիկան - Zeiss DigiPrime Lenses
  • Պատկերի կողմերի հարաբերությունը 1.85 ։ 1
  • Ֆիլմը նկարվել է թվային կրիչի վրա HDCAM SR (1080p/24) (dual-strip 3-D)
  • Տպվել է 35ժապավենի վրա, որի երկարությունը՝ 2941 մետր և D-Cinema

Ֆիլմի անունը այլ լեզուներով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային անունը - Pina

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]