Պիթեաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիթեաս
հին հունարեն՝ Πυθέας
Ծնվել էմոտ մ. թ. ա. 359
Massalia, Ֆրանսիա
Մահացել էմոտ մ. թ. ա. 289
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և աստղագետ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
 Pytheas Վիքիպահեստում

Պիթեաս Մասալիացի (/ˈpɪθiəs/; հին հունարեն՝ Πυθέας ὁ Μασσαλιώτης Pythéas ho Massaliōtēs; լատիներեն՝ Pytheas Massiliensis, մոտ մ. թ. ա. 359, Massalia, Ֆրանսիա - մոտ մ. թ. ա. 289)[1], հին հույն աշխարհագրագետ, աստղագետ, հետազոտող-գիտնական, ծնունդով՝ հինհունական Մասալիա գաղութից (ներկայիս ֆրանսիական Մարսելից)[2][3]: Մեր թվականությունից առաջ մոտավորապես 325 թվականին գիտահետազոտական ճամփորդություն է կատարել հյուսիսարևելյան Եվրոպայով, սակայն այդ մասին նրա պատրաստած շարադրանքը, որ լայնորեն տարածված է եղել անտիկ ժամանակներում, չի պահպանվել և հայտնի է միայն այլ հեղինակների վկայակոչումների, հիշատակումների շնորհիվ[4]։ Այդ ճամփորդության ընթացքում նա այցելել է այժմյան Մեծ Բրիտանիա և Իռլանդիա, եղել է առաջին գիտնական այցելուն, որ տեսել ու նկարագրել է Արկտիկան, բևեռային սառույցները, կելտական ու գերմանական ցեղերի կենսակերպը։ Տեսականորեն պատկերացրել ու նկարագրել է հավերժական ձյունի ու խավարի երկիրը (the country of the Hyperboreans), սառուցյալ գոտին և այն գոտիները, որտեղ ամռանը գիշերները չափազանց կարճ են, ու արևը գրեթե մայր չի մտնում։

Պիթեասն է գիտություն ներմուծել աշխարհագրական ևս մեկ պատկերացման՝ ծայրհյուսիսային կետի՝ Տուլե կղզու գաղափարը։ Նա առաջիններից մեկն է եղել, ով գտել է, որ մակընթացությունների ու տեղատվությունների պատճառը լուսինն է։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվականության առաջին դարի նշանավոր հեղինակներից Պլինիոս Ավագը գրում է, որ պամիչ Տիմայոսը (ծնվել է մոտավորապես մ. թ. ա. 350 թվականին) հավատ է ընծայել սաթի հայտնաբերման մասին Պիթեասի պատմությանը[5]։ Մինչդեռ մեր թվականությունից առաջ առաջին դարում Ստրաբոնը վկայել է, որ մ.թ.ա. 4-3-րդ դարերում ապրած փիլիսոփա, գիտնական Դիկեարքոսը հավատ չի ընծայել Պիթեասի պատմություններին[6]։ Անտիկ ժամանակների այլ պատմիչներ ու գիտնականներ ևս Պիթեասին բնութագրել են իբրև ստախոսի ու ֆանտազյորի։ 19-20-րդ դարերի անգլիացի գրող, ճանապարհորդ, աշխարհագրագետ Հենրի Թոզերը, համադրելով երեք աղբյուր, կարծիք է հայտնել, որ մոտավորապես մ.թ.ա. 330 թվականին Պիթեասի ճանապարհորդությունն իրոք տեղի է ունեցել[7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Warmington, Spawforth
  2. Kaplan, 2013
  3. Stein-Hölkeskamp, Elke; Engels, Johannes; Gärtner, Hans Armin; Albiani, Maria Grazia (2006). «Pytheas». Brill's New Pauly. doi:10.1163/1574-9347_bnp_e1016010.
  4. Cunliffe, Barry (2001). The Extraordinary Voyage of Pytheas the Greek. London, England: Penguin Group. էջեր 74–76. ISBN 0-7139-9509-2.
  5. Natural History, Book 37, Chapter 11.
  6. Geographica Book II.4.2 paragraph 401).
  7. Tozer, Henry Fanshawe (1897). A History of Ancient Geography. Cambridge: Cambriddge University Press. էջեր 152–154..

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիթեաս» հոդվածին։