Պիետրո Արետինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիետրո Արետինո
իտալ.՝ Pietro Aretino
Ծնվել էոչ վաղ քան ապրիլի 19, 1492 և ոչ ուշ քան ապրիլի 20, 1492
ԾննդավայրԱրեցո, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էհոկտեմբերի 21, 1556[1][2][3][…] (64 տարեկան) կամ 1556[4]
Վախճանի վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
ԳերեզմանՎենետիկ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, գրող և արվեստագետ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
 Pietro Aretino Վիքիպահեստում

Պիետրո Արետինո (Aretino) (ոչ վաղ քան ապրիլի 19, 1492 և ոչ ուշ քան ապրիլի 20, 1492, Արեցո, Տոսկանա, Իտալիա - հոկտեմբերի 21, 1556[1][2][3][…] կամ 1556[4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի գրող, հրապարակախոս։ Վերածնության դարաշրջանի համաեվրոպական հրապարակախոսական մտքի ներկայացուցիչ։ Գրական ասպարեզում հաջողության է հասել նամականի պամֆլետներով, երկխոսություններով և սատիրաներով, որտեղ մերկացրել է բռնապետությունը, հոգևորականների բարոյալքվածությունը, որի համար նրան կոչել են «թագավորների պատուհաս»։ Գրել է նաև դրամատիկական երկեր, բանաստեղծություններ, էպիկական պոեմներ։ Լավագույն գործերից են «Դարբինը» (1533), «Արքունական կյանք» (1534), «Տալանտա» (1542), «Երկերեսանին» (1542), «Փիլիսոփան» (1546) կատակերգությունները և «Հորացիոս» (1546) ողբերգությունը։ Հռչակվել է հինգ «Երկխոսությամբ», որոնցից երեքը հրատարակվել են «Դատողություններ» (1534, 1536, 1539) վերնագրով։ Հայտնի են նաև Արետինոի շուրջ 3300 նամակները, որոնք արտացոլում են Վերածնության դարաշրջանի հասարակական և մշակութային կյանքը։ Նորագույն ժամանակներում նրան անվանել են «լրագրության հայր»։

Vita di santa Caterina vergine e martire, 1636.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Innamorati G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1962. — Vol. 4.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Արետինո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 46