Պիեռ դը Ֆերմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ դը Ֆերմա
Pierre de Fermat
Ծնվել էոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607
Բոմոն-դը-Լոման[1]
Մահացել էհունվարի 12, 1665(1665-01-12)[2][1][3][…]
Կաստր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտությունմաթեմատիկոս, փաստաբան և դատավոր
Հաստատություն(ներ)Parliament of Toulouse?[6]
Գործունեության ոլորտթվերի տեսություն և օրենսդրական ակտ
Պաշտոն(ներ)փաստաբան
Ալմա մատերՕռլեանի հին համալսարան և Օռլեանի համալսարան
Գիտական աստիճանիրավունքի բակալավր (1626)
Տիրապետում է լեզուներինլատիներեն և ֆրանսերեն[2]
Ազդվել էԴիոֆանտ, Ջերոլամո Կարդանո և Ֆրանսուա Վիետ
Ամուսին(ներ)Louise de Long?
 Pierre de Fermat Վիքիպահեստում

Պիեռ դը Ֆերմա (ֆր.՝ Pierre de Fermat, ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607, Բոմոն-դը-Լոման[1] - հունվարի 12, 1665(1665-01-12)[2][1][3][…], Կաստր[4]), ֆրանսիացի փաստաբան և մաթեմատիկոս։ Պիեռ դը Ֆերման համարվում է ժամանակակից երեք մաթեմատիկական հիմքերի ստեղծողը։ Ֆերման և Դեկարտը հանդիսանում են անալիտիկ երկրաչափության հիմնադիրները, ընդ որում՝ Ֆերման Դեկարտից առաջ էր անցել, կիրառելով անալիտիկ երկրաչափությունը տարածական խնդիրների վրա։ Ֆերման զարգացրեց Դիոֆանտ Ալեքսանդրիացիու (3-րդ դար մ.թ.) «Արիֆմետիկա» հանճարեղ աշխատությունը և հիմնեց Թվերի տեսությունը։ Բլեզ Պասկալի հետ համատեղ, իրարից անկախ, հիմք էն դրել Հավանականությունների տեսությանը։ Հանրահայտ են հավանականության տեսության և օպտիկայի իր գործերը «Ֆերմայի Սկզբունք», որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիկայի հիմնաքարը («Մինիմալ Ներգործության Սկզբունք»), և թվերի տեսության երկու թեորեմները՝ «Ֆերմայի Փոքր Թեորեմ», որը լուծեց 1759 թ. Էյլերը («Էյլերի Թեորեմ»), և «Ֆերմայի Մեծ Թեորեմ», որը բոլորովին վերջերս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ դը Ֆերման ծնվել է օգոստոսի 17, 1601 թ. բուրժուա Դոմինիկ Ֆերմայի (ով հանդիսանում էր նաև Բոմոն-դե-Լոմանի քաղաքագլխի խորհրդական-օգնական) և իրավաբանի ընտանիքից սերած Կլեր Դե-Լոնգի ընտանիքում հարավ Ֆրանսիական Բոմոն-դե-Լոման քաղաքում։ Ստացել է լուրջ կրթություն, սկզբից Բոմոնի քոլեջում, հետո Օռլեանում, ուր ստանում է իրավաբանության բակալավրի աստիճան։ 1630 թ. տեղափոխվում է Տուլուզ, ուր գործի է անցնում տեղի դատարանում խորհրդատուի պաշտոնում, ուր աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1631 թ. ամուսնանում է մոր կողմից հեռու բարեկամուհու՝ Լուիզ դե-Լոնգի հետ։ Ունենում են 5 զավակ, որոնցից առաջնեկը՝ Կլեման-Սամուելը դարձել է բանաստեղծ և գիտնական։ Հենց նրան ենք պարտական Ֆերմայի աշխատությունների առաջին տպագրությամբ՝ «դոկտոր Պետր դը Ֆերմայի տարբեր մաթեմաթիկական աշխատանքներ, ընտրված իր գրած կամ իրեն գրած նամակներից, մաթեմաթիկական և ֆիզիկայի հարցերով գիտնական այրերի հետ ֆրանսերեն, լատիներեն և իտալերեն լեզուներով» անվանումով, որը լույս տեսավ հետմահու 1679 թ.։ Ինքը՝ Ֆերման, կյանքի օրոք համարյա չի տպագրել իր գործերը։ Ֆերման հայտնի էր իր լայն նամակագրությամբ դարի լավագույն գիտնականների և մտածողների հետ՝ Մերսեն, Պասկալ, Գյույգենս, Լալուվյեռ, Ռոբերվեյլ, Դեկարտ, Տորիչելլի և այլք։ Բայց իր իսկական գնահատականը Ֆերման ստացավ մահից 70 տարի հետո, երբ նրա գործերը, հենց այդ նամակագրության հետքերով, հայտնաբերեց և տպագրեց Էյլերը։ Ֆերման տիրապետում էր լատիներեն, հին ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և հունարեն լեզուների։ Հանդիսանում էր անտիկ արվեստի մեծ գիտակ, գրում էր բանաստեղծություններ լատիներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով, մեկնաբանում էր անտիկ գրողների գործերը։ Բայց հունական ֆիլոլոգիային գերադասեց սիրած մաթեմատիկան։

Շատերը կգան ու կգնան, իսկ գիտությունը կշարունակի հարստանալ։

Կարկավիին հղված այս իր վերջին նամակներից մեկում գրված նախադասությունը հայտնի է որպես «Ֆերմայի Կտակ»։ Պիեռ դը Ֆերման մահացել է 1665 թվականի հունվարին 12-ին գործնական ճամփորդություններից մեկի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ դը Ֆերմա» հոդվածին։