Պիեռ-Ժան Դավիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիեռ Ժան Դավիդից)
Պիեռ-Ժան Դավիդ
ֆր.՝ Pierre Jean David
Ծնվել էմարտի 12, 1788(1788-03-12)[1][2][3][…]
ԾննդավայրԱնժե, Մեն և Լուար
Մահացել էհունվարի 6, 1856(1856-01-06)[4][5][6][…] (67 տարեկան) կամ հունվարի 5, 1856(1856-01-05)[7] (67 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[8][9]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1815)[10]
ՈւսուցիչPhilippe-Laurent Roland?, Jean-Jacques Delusse?, Ժակ Լուի Դավիդ և Օգյուստեն Պաժու
Ստեղծագործություն(ներ)cardiotaph of Jacques Nicolas Gobert?, François-Joseph Lefebvre's tomb? և Statue of Thomas Jefferson?
Ոճնեոդասականություն և ռոմանտիզմ
Մասնագիտությունքանդակագործ, քաղաքական գործիչ, մեդալագործ և նկարազարդող
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԱմուսինÉmilie David d'Angers?
Զբաղեցրած պաշտոններMember of the 1848 Constituent Assembly?
Քաղաքական կուսակցությունThe Mountain?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիայի ինստիտուտ և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներRobert David d'Angers?
 Pierre-Jean David Վիքիպահեստում

Պիեռ-Ժան Դավիդ (մարտի 12, 1788(1788-03-12)[1][2][3][…], Անժե, Մեն և Լուար - հունվարի 6, 1856(1856-01-06)[4][5][6][…] կամ հունվարի 5, 1856(1856-01-05)[7], Փարիզֆր.՝ Pierre David, մարտի 12, 1788(1788-03-12)[1][2][3][…], Անժե, Մեն և Լուար - հունվարի 6, 1856(1856-01-06)[4][5][6][…] կամ հունվարի 5, 1856(1856-01-05)[7], Փարիզ), հայտնի է Դավիդ դը Անժե անունով կամ, նախահեղափոխական գրառմամբ Դավիդ Անժերցի (David d’Angers )[11]։ Ֆրանսիացի քանդակագործ և մեդալակիր։ Ծնվել է 1788 թվականի մարտի 12- ին Անժե քաղաքում, մահացել 1856 թվականին Փարիզում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ռոլանդի աշակերտը (Philippe-Laurent Roland) քանդակագործության բնագավառում և Լ.Դավիդինը՝ նկարչության մեջ։ 1811 թվականին Փարիզի Արվեստի ակադեմիայից ստանալով հռոմեական մեծ պարգև` «Էպամինդոնդասի մահը» խորագրով աշխատության համար, նա գնաց Հռոմ և այնտեղ ավարտեց իր գեղարվեստական զարգացումը Կանովայի և Թորվալդենի ազդեցության տակ։ 1816 թվականին, Փարիզ վերադառնալուն պես, նա շուտով ձեռք բերեց գերազանց քանդակագործի հեղինակություն։

1828 թվականին ճանապարհորդել է Եվրոպայով, որը շարունակվել է մինչև 1834 թվականը։ Այցելել է Գերմանիայի տարբեր քաղաքներ և քանդակելով այդ ժամանակի հայտնի մարդկանց կիսանդրիները մեծ ճանաչում է ստացել նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։

1852 թվականին իր հանրապետական համոզմունքների և 1848 թվականի հեղափոխությանը մասնակցելու պատճառով ստիպված է եղել արտագաղթել։ Մեկնել է Բրյուսել, եղել է Հունաստանում, բայց մի քանի տարի անց հնարավորություն է ստացել վերադառնալ Փարիզ, որտեղ մահացավ ժամանակից շուտ։ Թաղված է Պեր Լաշեզ քաղաքում, տարածք 39 ։

Հայտնի աշակերտներից է Իպպոլիտ Լազերժեն։

Օնորե դը Բալզակը քանդակագործին նվիրել է «Տուրի քահանան» վեպը, որը գրել է 1832 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ դը Անժեի տաղանդը ավելի հստակ երևում է դիմանկարներում։ Նրա բազմաթիվ արձանները, կիսանդրիներն ու հարթաքանդակ մեդալիոնները, որոնք պատկերում են տարբեր ոլորտների ականավոր դեմքերի, փոխանցում են ոչ միայն նրանց արտաքին առանձնահատկությունները, այլև նրանց բարոյական կերպարը, նրանց հոգևոր կյանքը, հատկապես նրանց բնորոշ արտահայտությունը[12]։ Հեղինակ է ավելի քան 500 բրոնզե դիմանկարային մեդալի («Նապոլեոն», «Բերանժե», «Պագանինի», « Ժորժ Սանդ»)։ Մնացած գործերում, որոնք արված են տեխնիկապես ոչ պակաս վարպետորեն, նրան կարելի է նախատել ռեալիզմի չափազանց մեծ ձգտմամբ, ինչը երբեմն հասցնում էր պլաստիկայի հիմնական օրենքների անտեսման։ Առավել հաջողակներն են.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 3,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  8. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  9. RKDartists (նիդերլ.)
  10. AGORHA (ֆր.) — 2009.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «ДАВИД Д'АНЖЕ ПЬЕР ЖАН — информация на портале Энциклопедия Всемирная история». w.histrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ-Ժան Դավիդ» հոդվածին։