Պիենցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պիենցա
իտալ.՝ Pienza
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես122,96 կմ²
ԲԾՄ491±1 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն1976 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0578
Փոստային դասիչ53026
Ավտոմոբիլային կոդSI
Պաշտոնական կայքcomune.pienza.siena.it
Պիենցա (Իտալիա)##
Պիենցա (Իտալիա)
Պիենցա
Pienza*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1996  (20 նստաշրջան)
Համար 789
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պիենցա (իտալ.՝ Pienza), քաղաք և կոմունա Իտալիայի Տոսկանա մարզում գտնվող Սիենա գավառում, Մոնտեպուլչանո և Մոնտալչինո քաղաքների միջև, «Վերածննդի ժամանակաշրջանի քաղաքականության փորձաքար»[2]։

1996 թվականին Պիենցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2004 թվականին Վալ դ'Օրչա մշակութային լանդշաֆտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային լանդշաֆտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիենցան սկզբում կոչվել է Կորսիյանանո (Corsignano)։ Քաղաքն առաջին անգամ փաստաթղթերում հիշատակվում է 9-րդ դարից։ Քաղաքից շուրջ 1300 մաս դարձել է Պիկկոլոմինի ընտանիքի սեփականությունը[3]։ Enghelberto d'Ugo Պիկկոլոմինիի ժամանակ՝ 1220 թվականին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը նվաճեց Պիենցա քաղաքը[4]։ 13-րդ դարում Ֆրանցիսկյան միաբանությունը հաստատվեց Կորսիյանանոյում։ Կորսիյանանոոյում 1405 թվականին ծնվել է Աենեաս Սիլվիուս Պիկկոլոմինին, Վերածննդի բանասեր։ Նա ծնվել է Սիենեսե ընտանիքում և հետագայում՝ 1458 թվականին, դարձել է Հռոմի Պիոս II Պապ։ Մինչ Պիոս II-ը Կորսիյանանոան համարվում էր գյուղ, սակայն, երբ Պիոս II-ը դարձավ Հռոմի Պապ, նա Կորսիյանանոան վերակառուցեց, այն դարձնելով Վերածննդի իդեալական քաղաք և անվանեց Պիենցա։

Քաղաքի վերակառուցման աշխատանքները կատարվել են Ֆլորենցիայի ճարտարապետ Բերնարդո Գամբարելլիի կողմից (հայտնի է որպես Բերնարդո Ռոսսելլինո)։ Հնարավոր է, որ վերակառուցման աշխատանքները կատարել է բանասեր և ճարտարապետ Լեոն Բատիստա Ալբերտիի հետ, չնայած այդ փաստը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա։ Ալբերտին ծառայել է որպես Պիոսի խորհրդական։ Շինարարությունը սկսվել է 1459 թվականին։

1462 թվականի օգոստոսի 29-ին Պիոս II-ը օծեց Դուոմոյին։ Նա իր կառույցները մանրամասն նկարագրեց իր կյանքի վերջին երկու տարիների ընթացքում գրված մեկնաբանությունների մեջ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկկոլոմինի պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկկոլոմինիի պալատը շրջապատված է չորս կառույցներով։ Հիմնական բնակավայրը՝ Պիկկոլոմինիի պալատը, գտնվում է արևմտյան մասում։ Նրա մասին պատմվող երեք պատմություններն ամրագրված են որմնասյունների և վերնախարիսխի վրա, ինչպես նաև որմնածածկի մեջ գտնվող երկու լուսավորված պատուհանների վրա։ Պալատի կառուցվածքը նման է Ֆլորենցիայի Ալբերտիս պալատի և մի շարք այլ պալատների կառուցվածքին։ Ուշագրավ է, որ պալատն ունի անձնական արքունիք։ Պալատի ետևում, արևելյան մասում, գտնվում են բոլոր երեք հարկերի պատշգամբները, որտեղից երևում է Իտալիայի Վերածննդի այգին, Giardino all'italiana դարաշրջանի փոփոխություններով։ Ինչպես նաև, այդտեղից տպավորիչ տեսարան է բացվում դեպի Վալ դ'Օրչա մշակութային լանդշաֆտ և Պիոս II Պապի սիրելի լեռ՝ Ամիտա։ Այգին ունի ձիերի ախոռ, որտեղ կա մոտ 100 ձի։

Դուոմո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուոմոն (տաճար), ունի ճակատամաս, որը համարվում է Վերածննդի ժամանակաշրջանում ձևավորված ամենահին ճակատամասերից մեկը։ Տաճարին բնորոշ է եռակողմ բաժանումը, որմնասյունների և սյունների օգտագործումը։ Պիոսը նախքան Պապ օծվելը, երկար տարիներ ծառայել է Գերմանիայում, և բարձր է գնահատել լույի հետևանքները, որը խոստովանել է Գերմանիայի եկեղեցու ժողովասրահում։ Դուոմոյում արվեստի գործերը ներառում են հինգ խորաններ Սիենայի դպրոցից, որոնք կառուցել են Սանո դի Պիետրոյի, Մատտեո դի Ջովաննիի, Վեկկետտայի և Ջովաննիի դի Պաոլոյի կողմից։

Վեսկովիլե պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոս Պապը խրախուսեց կարդինալներին կառուցել Վեսկովիլե պալատը՝ քաղաքի կառուցումն ամբողջովին ավարտելու համար։ Վեսկովիլե պալատի երրորդ կողմում գտնվող պիացցայում կառուցվել է եպիսկոպոսների համար նախատեսված բնակարան, ովքեր եկել էին Պիենցա Պիոս Պապի օծման հանդիսավորությանը մասնակցելու համար։ Կառույցը ֆինանսավորվում է Ռոդրիգո Բորգիա կարդինալի կողմից։ Այժմ այնտեղ գտնվում է եպիսկոպոսի թանգարանը, և Museo della Cattedrale-ը։ Թանգարանների հավաքածուները ներառում են տեքստիլ աշխատանքներ, ինչպես նաև կրոնական արվեստի գործեր։ Նկարները ներառում են [[12-րդ դար]]ում Սան Պիետրոյի Աբբայի կողմից նկարված խաչելության նկարը, 14-րդ դարում Պիետրո Լորենցետտի և Բարտոլո դի Ֆրեդիի աշխատանքները։ Կան նաև 14-15-րդ դարերի այլ կարևոր աշխատանքներ, ներառյալ Լուկա Սինյորելլիի Մադոննա աշխատանքը։

Կոմունալե պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունալո պալատը գտնվում է եկեղեցու ներսում։ Պալատը նախագծվել է Բերնսարդո Ռոսսելլինոյի կողմից, սակայն վերակառուցվել է 1900 թվականին։ Պալատին բնորոշ է երեք կամար, որոնք կանգնած են Հոնիական օրդերի ոճով կառուցված սյունների վրա։ Չորս ճակատամասերն էլ կառուցված են տրավերտին լեռնային ծակոտկեն քարերով։

Այլ կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիենցա քաղաքում գտնվող մյուս կառույցները, որոնք գոյություն ունեն դեռևս Պիոս II Պապի ժամանակաշրջանից, ներառում է Ամմանատի պալատը, որը կոչվում է Հակոբո Ամմանատի անվանումով, երեք պալատները, Բուոնսիոնտի պալատը և այլն։

Պիենցա քաղաքի տաճարից մոտավորապես հիսուն մետր հեռավորության վրա գտնվում է Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին։ Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://demo.istat.it/?l=it
  2. Adams 1985, էջ. 99–110. Adams details the piecemeal acquisition of parcels of land by Pius II.
  3. Tönnesmann 2013, էջ. 35
  4. Chisholm, Hugh, ed. (1911). «Piccolomini» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). Cambridge University Press. էջ 580.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիենցա» հոդվածին։