Պըլը Պուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պըլը Պուղի
Դիմանկար
Պըլը Պուղու մատիտով ուրվանկար, հեղինակ Հրաչյա Ռուխկյան
Ծնվել էապրիլի 1, 1731(1731-04-01)
ԾննդավայրԱվետարանոց
Մահացել էդեկտեմբերի 1, 1810(1810-12-01) (79 տարեկան)
Մահվան վայրՇոշ, Արցախ
ԳերեզմանՇուշի
Մասնագիտությունծաղրածու

Պըլը Պուղի (բառացի՝ խենթ-Պողոս, 1731, գյուղ Ավետարանոց (Ասկերանի շրջան)-1810), հայ զվարճախոս-առակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պըլը Պուղին ծնվել է Արցախի Ավետարանոց գյուղում։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։ Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մակար Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ և 1883 թվականին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս․ Իսրայելյան, Մ․ Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև Պըլը Պուղու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ[1]։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պըլը Պուղին արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խանզադյան, Սերո Նիկոլայի (1988). Պըլը-Պուղի։ Զրույցներ ։ [Դպրոցական բարձր տարիքի համար]. Արեւիկ. ISBN 9785807700285.
  2. «AV Production - Պըլը Պուղի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ ժողովրդական բանահյուսություն», «Գիտելիք», 1979։
  • «Պըլը Պուղի», Մակար Բարխուդարյանց, Վաղարշապատ, 1904։
  • «Հայկական ազգագրության և բանահյուսություն»։ Հատոր 2, Երևան, 1971։
  • «Ղարաբաղցի կատակախոս Պըլը Պուղի», Ս․ Իսրայելյան, Երևան, 1956։
  • «Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսություն», Մ. Գրիգորյան-Սպանդարյան, Երևան, 1971։