Պետրոս Կանիսիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Կանիսիուս
լատին․՝ Petrus Canisius
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1521
ԾննդավայրՆեյմեյխեն, Նիդեռլանդներ
Մահացել էդեկտեմբերի 21, 1597(1597-12-21)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՖրիբուր, Շվեյցարիա
Քաղաքացիություն Իսպանական Նիդերլանդներ
Կրոնկաթոլիկ
ԿրթությունԿյոլնի համալսարան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա և աստվածաբան
ԱշխատավայրԻնգոլշտատի համալսարան
Զբաղեցրած պաշտոններdiocesan administrator?
 Petrus Canisius Վիքիպահեստում

Պետրոս Կանիսիուս (մայիսի 8, 1521, Նեյմեյխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[4] - դեկտեմբերի 21, 1597(1597-12-21)[1][2][3][…], Ֆրիբուր, Շվեյցարիա), հոլանդացի հայտնի ճիզվիտ, կաթոլիկ եկեղեցու հետևորդ, հոգևորական։ Նա մեծ ճանաչություն է ձեռք բերել՝ Ռեֆորմացիայի ժամանակ նպաստելով կաթոլիկության տարածմանը Գերմանիայում, Ավստրիայում, Մորավիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում։ Ռեֆորմացիայից հետո Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու վերականգնմանը մեծապես նպաստել է Հիսուսի միաբանություն կաթոլիկ կազմակերպությունը, որի հիմնական առաջնորդներից էր Պետրոսը։ Նրան կաթոլիկ եկեղեցում մեծարում են որպես սուրբ և եկեղեցու ուսուցիչ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսը ծնվել է 1521 թվականին Նեյմեյխենում։ Նրա հայրը՝ Հակոբոս Կանիսը մեծ ունեցվածքի տեր շահապ էր։ Մայրը՝ Էգիդիա վան Հուվենինգենը, Պետրոսի ծնվելուց կարճ ժամանակ անց մահացել է։ 1540 թվականին 19-ամյա Պետրոսին ուղարկել են Քյոլնի համալսարան՝ մագիստրոսի աստիճան ստանալու[5]։

Այնտեղ ուսանելու տարիներին նա հանդիպել է Հիսուսի միաբանության հիմնադիրներից մեկին՝ Պյեր Ֆաբերին։ Նրա շնորհիվ Պետրոսը դարձավ առաջին հոլանդացին, որ 1543 թվականին անդամագրվեց Հիսուսի միաբանությանը։ Իր քարոզների և գրերի շնորհիվ Պետրոս Կանիսիուսը դարձավ ժամանակի ամենաազդեցիկ կաթոլիկներից մեկը։ Նա հոգում էր իր գերմանախոս, ճիզվիտ առաջին գործընկերների մասին՝ հաճախ փոքր ֆինանսական աջակցություն ցուցաբերելով։ Միևնույն ժամանակ նա քարոզում էր քաղաքում և մոտակայքում, մասնակցում էր քննարկումների, դասավանդում էր համալսարանում։ Իր գործընկերների հետ անընդհատ ճանապարհորդելու և բավականին հոգնեցուցիչ և միևնույն ժամանակ վտանգավոր աշխատանք իրականացնելու շնորհիվ նա շուտով հայտնի դարձավ որպես Գերմանիայի երկրորդ առաքյալ[5]։

Կանիսիուսը ազդեցիկ դիրք ուներ Ֆերդինանդ I (Սրբազան Հռոմ) կայսեր մոտ։ Թագավորի ավագ որդին մի ամուսնացած հոգևորականի՝ հայտնի Ֆոզեր անվամբ, նշանակել է արքունիքի քարոզիչ։ Կանիսիուսը բազմիցս՝ և՛ գրություն ուղարկելով, և՛ հանդիպում փնտրելով կայսեր հետ, զգուշացրել է Ֆերդինանդին, որ Ֆոզերին հեռացնեն արքունիքից, իսկ հասարակական բանավեճերի ժամանակ միշտ հակառակվել է Ֆոզերին։ Մաքսմիլիանը՝ թագավորի ավագ որդին, ստիպված էր հեռացնել Ֆոզերին, իսկ վերջինս ամբողջ կյանքը ոխ էր պահում Կանիսիուսից[5]։

1547 թվականին Պետրոսը մասնակցեց Թրենթյան խորհրդի կողմից կազմակերպված մի քանի դասընթացի[6]։ Կանիսիուսը ազդեցիկ ուսուցիչ էր, ակտիվ քարոզչական գործունեություն էր ծավալում, որի վառ օրինակներից էր իր հրապարակած գիրքը՝ «Գերմանական Կատեխիզիս»–ն։ Գրքում գերմաներենով ներկայացված են կաթոլիկության հիմնական սկզբունքները, որոնք ավելի հասանելի դարձան գերմանախոս երկրների ընթերցողների համար։ Նրան 1554 թվականին առաջարկել են Վիեննայի եպիսկոպոսի պաշտոնը, բայց վերջինս մերժել է այդ առաջարկը՝ իր ճանապարհորդություններն ու դասավանդումը ավելի կարևորելով։

Նա տեղափոխվել է Գերմանիա՝ դառնալով այնտեղի ամենագլխավոր աստվածաբաններից մեկը, իսկ հետագայում՝ 1559–1568 թվականներին, եղել է Աուգսբուրգի համալսարանի գլխավոր քարոզիչը։ Կանիսիուսը դարձավ հայտնի քարոզիչ[6]։ 1562 թվականին նա հիմնադրել է համալսարան, որը հետագայում դարձել է Ինսբրուքի համալսարանը[7]։

Երբ նա հեռացավ Գերմանիայից, Հիսուսի միաբանությունը կազմակերպությունը հոգևորականների փոքր խմբից վերածվեց մի հզոր գործիքի, որը պայքարում էր հակառեֆորմացիայի դեմ։ Կանիսիուսը իր կյանքի վերջին քսան տարին անցկացրել է Ֆրիբուրում, որտեղ հիմնել է սուրբ Միշելի քոլեջը, որը երիտասարդ տղամարդկանց պատրաստում էր հետագա համալսարանական կյանքին և կարիերային[8]։

1591 թվականին 70 տարեկան հասակում Կանիսիուսը սրտի կաթված է ստացել, որի հետևանքով նա մասնակի կաթվածահար եղավ, բայց իր քարտուղարի շնորհիվ շարունակեց քարոզել և գրել մինչև իր մահը[9]։

Նրան սկզբում հուղարկավորեցին սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Նրա մնացուկ աճյունը տեղափոխվեց Ճիզվիտի համալսարանին կից իր հիմնադրած եկեղեցին, որտեղ անցկացրել է իր կյանքի վերջին տարին։ Նա թաղվեց եկեղեցու գլխավոր խորանի առջև։ Սենյակը, որում նա մնում էր իր կյանքի վերջին ամիսներին, հիմա բաց մատուռ է[10]։

Ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանիսիուսը ապրել է Ռեֆորմացիայի ամենածաղկուն ժամանակաշրջանում և, ականատես լինելով բողոքականության նոր համոզմունքներին, նվիրվել է կաթոլիկ հավատքի տարածմանն ու պարզաբանմանը։ Նա մեծ ներդրում է արել՝ լատիներենով և գերմաներենով հրատարակելով երեք քրիստոնեական գիրք, որոնք լայնորեն տարածվեցին և հայտնի դարձան կաթոլիկ շրջաններում[6]։ Խոսելով գերմանացի բողոքականների հետ իր պայքարի մասին, նա Հռոմից զիջողականություն է պահանջել՝ պնդելով․

Եթե դուք նրանց ճիշտ վերաբերմունք ցույց տաք, գերմանացիները ձեզ կտան ամեն ինչ։ Շատերն են մոլորվում հավատքի հարցում, բայց առանց գոռոզություն ցուցաբերելու։ Նրանք մոլորվում են գերմանական ձևով՝ միամտորեն, մի փոքր պարզամտություն ցուցաբերելով, բայց շատ բաց են լյութերական ցանկացած բանի նկատմամբ։ Հավատքի իսկական բացատրությունը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, քան կատաղի հարձակումը բողոքականների վրա[11]։

Նա հրաժարվեց որևէ ճնշում գործադրել Ժան Կալվինի և Ֆիլիպ Մելանխթոնի վրա ասելով՝ նման բառերով մենք չենք բուժում հիվանդներին, ընդհակառակը՝ մենք նրանց անբուժելի ենք դարձնում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Petrus Canisius — 2009.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118518836 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Braunsberger, Otto. "Blessed Peter Canisius", The Catholic Encyclopedia, vol 11. New York: Robert Appleton Company, 1911.
  6. 6,0 6,1 6,2 Media, Franciscan (2015 թ․ դեկտեմբերի 21). «Saint Peter Canisius». Franciscan Media (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «CATHOLIC ENCYCLOPEDIA: University of Innsbruck». www.newadvent.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  8. The college was lost by the Jesuits at the time of their Suppression in 1773. First under the administration of the local diocese and then of the canton, the college, now known as St. Michael College, continues to exist as a coeducational preparatory institution.
  9. Ghezzi, Bert. "St. Peter Canisius, SJ (1521-1597)", ignatianspirituality.com' accessed 27 June 2017.
  10. «Archived copy» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. Burg, Kontroverslexikon, Essen, 1903, pg. 224
  12. Burg 225