Պեստիֆագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեստիֆագեր (լատին․՝ pestis "վարակ" և հին. հուն. φαγεῖν "ուտել, խժռել")[1], ինտրոդուկցված օրգանիզմներ են, որոնք ճնշում կամ ոչնչացնում են ագրոէկոհամակարգերում, քաղաքային (ուրբան) և անթրոպոգեն այլ միջավայրերում առկա վնասակար օրգանիզմներին։ Հանդիսանում են ագրոկենսաբազմազանության պարտադիր բաղադրիչ և ունեն էական նշանակություն գյուղատնտեսության էկոլոգիացման կամ կենսաբանականացման գործում։

Վնասակար օրգանիզմները և պեստիֆագերը միմյանց նկատմամբ ունեն կենսաբանական հարաբերության բացասական ձև, այսինքն՝ պեստիֆագերն ունեն վնասակար օրգանիզմների պոպուլյացիան կենսակարգավորող նշանակություն։ Պեստիֆագեր կարող են լինել հարուցիչներ, մակաբույծներ, պարազիտոիդներ, հերբիֆագեր, գիշատիչներ և հակաբիոզ ազդեցություն ունեցող տարբեր օրգանիզմներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երիցյան Ս.Կ., Գրիգորյան Հ.Է. - «Օրգանական երկրագործության հիմունքներ», էջ 66, Բուհական ուսումնական ձեռնարկ, Արմավ հրատարակչություն, 2019 թ, Երևան, 112 էջ, ISBN 978‐9939‐78‐022‐1: