Պեկանբարու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պեկանբարու
Pekanbaru
Դրոշ Զինանշան


Pekanbaru Kota Madani
Պատկեր:Montage of Pekanbaru.jpg
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումBukit Raya?[1][2], Lima Puluh?[1][2], Marpoyan Damai?[1][2], Payung Sekaki?[1][2], Pekanbaru Kota?[1][2], Rumbai Barat?[1][2], Rumbai?[1][2], Sail?[1][2], Senapelan?[1][2], Sukajadi?[1][2], Binawidya?[1][2], Tenayan Raya?[1][2], Tuah Madani?[2], Rumbai Timur?[2] և Kulim?[2]
ՔաղաքապետՖիրդաուս
Հիմնադրված է1784 թ.
Մակերես632,26 կմ²
ԲԾՄ5 - 11 մ
Բնակչություն1 030 732 մարդ (2014)
Խտություն1420 մարդ/կմ²
Ազգային կազմմինանգկաբաու, մալայացի, յվանցի, բատակի
Կրոնական կազմՍուննի իսլամ
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ+62 761
Փոստային ինդեքս28130-ից 28299
Փոստային դասիչ0761
Ավտոմոբիլային կոդBM, թվեր
Պաշտոնական կայքpekanbaru.go.id
Պեկանբարու (Ինդոնեզիա)##
Պեկանբարու (Ինդոնեզիա)

Պեկանբարու (ինդոն.՝ Pekanbaru, հանդիպում է նաև Պականբարու[3] անունով), քաղաք Ինդոնեզիայի Սումատրա կղզում։ Ռիաու պրովինցիայի (ինդոն.՝ Propinsi Riau) վարչական կենտրոնն է։

Քաղաքի տարածքը ներառված է ինքնավար ադմինիստրատիվ կազմի մեջ՝ մունիցիպալիտետի։ Բնակչությունը, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 897 768 մարդ։ 2010 թվականի տվյալներով մակերեսը կազմում է 632,26 կմ²։

Քաղաքը գտնվում է Սումատրա կղզու կենտրոնական հատվածում, Մալակկայի նեղուցից 120 կմ և մոտ 200 կմ հեռավորության վրա Հնդկական օվկիանոսից։ Տարածվում է Սիակ(ինդոն.՝ Sungai Siak) գետի երկու ափերի շուրջ։

Բնակչության ազգային կազմը շատ բազմազան է։ Առավել բազմաքանակ ներկայացուցիչներ ունեն մինանգկաբաու, մալայացի, յվանցի, բատակի ազգությունները։ Գերիշխող կրոնը՝ Սուննի իսլամ։ Հիմնադրվել է XVII դարում Սենապելան անվանումով։ Ներկայիս անունը ստացել է 1784 թվականին։ Համարվում էր Սիակ կայսրության մասը, որը, իր գոյության սկզբնական շրջանում, մալայական Ջոխոր սուլթանությունից վասալական կախում ուներ, իսկ այնուհետև՝ գաղութային կախում Նիդերլանդներից։ XVIII դարի վերջում և XIX դարի սկզբում կայսրության մայրաքաղաքն էր։ Նիդերլանդական գաղութացման ժամանակաշրջանում դարձավ սուրճի և բնական կաուչուկի արտադրման կենտրոն, ավելի ուշ՝ հանքարդյունաբերության։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական զորքերի համար կարևոր հենակետ էր, գերիների և տեղացիների հարկադրված աշխատանքի կենտրոն։

1945 թվականին մտավ Ինդոնեզիայի կազմի մեջ՝ Սիակի սուլթանի՝ իր տարածքների ինքնիշխանությունը Հանրապետության իշխանություններին հանձնելուց հետո։ 1957 թվականից Ռիաուի կազմի մեջ է։ 1959 թվականից համարվում է վերջինիս ադմինիստրատիվ կենտրոնը։

Աչքի է ընկնում տնտեսական դինամիկ զարգացմամբ։ Քաղաքում տեղակայված են նավթարդունաբերական և քիմիական արդյունաբերության մեծ ընկերություններ, նավահանգիստ, «Սուլթան Շարիֆ Քասիմ II» միջազգային օդանավակայան»։ Ունի մի քանի համալսարան, այստեղ են նաև երկրի ամենամեծ հանրային գրադարաններից մեկը և ամենամեծ մարզադաշտերից մեկը։ Համարվում է Ինդոնեզիայի ամենահարմարավետ կառուցված, ենթակառուցվածքայնորեն զարգացած, էկոլոգիապես հարուստ քաղաքներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչգաղութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարույում բնակություն հաստատածների մասին առաջին հիշատակումները թվագրվում են XVII դարում, երբ այդտեղ՝ ոչ մեծ ձկնորսական Պայունգսեկակի քաղաքում տեղակայվեց ավելի մեծ՝ Սենապելան բնակավայրը, որի հիմնադիրները նախկին բնակավայրերը ստիպված լքել էին կլիմայական պայմանների դրդմամբ։ Սենապելանը դարձավ նոր բնակավայր։ Այդ անվանումը համարվում է Պեկանբարուի նախատիպը, չնայած որ «Սենապելանը» և «Պայունգսեկակին» դեռևս պահպանվում են քաղաքի երկու ժամանակակից շրջաններում։

1720-ականներին Սենապելանը կցվեց նորակազմ Սիակին՝ առաջին իսկ օրերից վասալական կախվածության մեջ մտնելով Ջոխորից։

Գաղութացման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբ Մոսսել, 1750-61 թվականներին ՆՕԻԿ-ի գեներալ-գուբերնատոր

XVIII դարում Ջոխորը բախումների մեջ հայտնվեց Նիդերլանդական Օթս-Ինդիա ընկերության հետ, որը այդ ժամանակ տեսանելիորեն մեծացրեց իր տարածքները Մալայական կղզիախմբում։ Բացի այդ, հոլանդացիները, արհամարհելով ջոխորցիներին, ուղղակիորեն հարաբերություններ հաստատեցին Սիակի ղեկավարության հետ և հասան նրան, որ թույլտվություն ստացան Սենապելանի մոտ կառուցել հսկայական ամրոց, որը գաղութարարների բնակեցման համար ծառայեց մինչև 1756 թվականը։ Հոլանդացիների հետ մի քանի անհաջող մարտերից հետո ջոխորցիները ստիպված էին 1746 թվականին խաղաղ համաձայնագիր կնքել, որով ՆՕԻԸ-ն (Նիդերլանդական Օթս-Ինդիա ընկերություն) ճանաչվում էր սուվերեն Սիակում[4] : Սրանով հանդերձ՝ սիակական ղեկավարությունը, պահպանելով ինքնավարության գերագույն մակարդակը, սկսեց Սենապելանի ակտիվ տնտեսական զարգացումը։ 1760-ականներին այստեղ կառուցվեց սուլթանական ամրոցը (մինչև այժմ չի պահպանվել) և մեծ մզկիթ։ 1775 թվականին Սենապելանը պաշտոնապես դարձավ սուլթանության մայրաքաղաքը, որը էլ ավելի ծառայեց նրա զարգացմանը[5]։

Սիակի վերջին սուլթանը՝ Շարիֆ Կասիմ II-ը կնոջ հետ

Դեպի Սենապելան եկած առաջ սուլթանը Աբդուլ Ջալիլ Ալմուդին Շահն էր (ինդոն.՝ Abdul Jalil Alamudin Syah), որը ձգտում էր մեծացնել արտաքին տնտեսական կապերը։ Նա փորձեց կազմակերպել շրջանային խոշոր տոնավաճառ, սակայն հաջողություն չունեցավ։ Այն բանից հետո, որ 1780-ականներին նրա տղայի՝ Մուհամմադ Ալիի (ինդոն.՝ Muhammad Ali) մոտ ստացվեց կազմակերպել տոնավաճառը, այն Սումատրայի այդ շրջանի համար ստացավ այնպիսի կարևոր առևտրական նշանակություն, որ 1784 թվականի հունիսի 23-ին տեղաբնակ տոհմերի ավագների կողմից որոշում կայացվեց բնակավայրը անվանափոխել Պեկանբարու(ինդոն.՝ Pekanbaru), որը բառացիորեն նշանակում էր «Նոր տոնավաճառ» (pekan - «տոնավաճառ», baru - «նոր»)։ Հենց հունիսի 23-ը համարվում է Պեկանբարուի հիմնադրման օրը և նշվում որպես քաղաքի պաշտոնական տոն[5]։

1798 թվականին Պեկանբարուն անցավ Նիդերլանդների ուղղակի հսկողության տակ, որը այդ ժամանակահատվածում գտնվում էր նապոլեոնական Ֆրանսիայի ազդեցության տակ։ Սակայն 1811 թվականին հետևած Նիդերլանդական Օսթ-Ինդիայի օկուպացիան Մեծ Բրիտանիայի կողմից, որը փորձում էր թույլ չտալ գաղութի անցումը Ֆրանսիային, զգալիորեն թուլացրեց Սումատրայում Նիդերլանդների ադեցությունը։ Արդյունքում, 1816 թվականին, երբ հոլանդացիները վերադարձրեցին իրենց գաղութը, Սիակը պիտի նորից դառնար նրանց ազդեցության գոտի։ Հիմնական ուշադրությունը նրանք դարձրեցին Պեկանբարուին, որն այդ ժամանակ արդեն կորցրել էր մայրաքաղաք լինելու կարգավիճակը, սակայն դեռևս ուներ առևտրական ահռելի նշանակություն։ Այս ամենի հետ մեկտեղ՝ բրիտանական գաղութային կառավարությունը որոշ ժամանակ պահպանում էր սումատրական տարածքների հանդեպ պահանջները՝ փորձելով վերականգնել ազդեցությունը Սիակում, սակայն այդ ամենը անհաջողությամբ պսակվեց[6]։

1850-ական թվականներին Պեկանբարուն հայտնվեց ներքինսիակական կոնֆլիկտի գոտում, որը ծավալել էր դինաստիական պայքար սուլթան Շարիֆ Իսմայիլի (ինդոն.՝ Syarif Ismail) և նրա ազգականներից մեկի միջև։ Սուլթանի կողմից ձևավորված վարձկանների խումբը, որի ղեկավարն էր Ադամ Ուիլսոնը (անգլ.՝ Adam Wilson), աստիճանաբար վտանգավոր դարձավ հենց սուլթանի իշխանության համար։ 1856 թվականին Շարիֆ Իսմայիլը ստիպված էր հոլանդացիներից օգնություն խնդրել, որոնք, պարտության մատնելով Ուիլսոնին, 1858 թվականին համաձայնագիր ներկայացրին կառավարությանը, ըստ որի, սուլթանությունը մտնում էր Նիդերլանդական Օսթ-Ինդիայի կազմի մեջ՝ պահպանելով իր սուվերենությունը։ Այսպիսով Պեկանբարուն կրկին հայտնվեց գաղութի կարգավիճակում:[6][7][8]։

Նիդերլանդական իշխանության ներքո քաղաքը պահպանեց իր կարևոր նշանակությունը՝ առաջին հերթին որպես առևտրական կենտրոն. Սիակ գետի նավարկելիությունը թույլ էր տալիս ստաբիլ կապ հաստատել Մալակկայի նեղուցի հետ։ Բացի դրանից, XIX դարի կեսերից քաղաքը դարձավ սուրճի արտադրության խոշորագույն կենտրոն, իսկ XX դարի սկզբից՝ բնական կաուչուկի արտադրության և ածխարդյունաբերության։ Այս ամենից բացի սիակական սուլթանների իշխանությունը դառնում էր էլ ավելի սիմվոլիկ. իրական կառավարման գործերը կատարում էին գաղութարարները, որոնք 1931 թվականից ունեին օգնական-ռեզիդենտի, իսկ հետո՝ վերահսկիչի պաշտոն։ լիազորությունները[9]։

Ճապոնական օկուպացիայի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի փետրվարի վերջին Պեկանբարուն զբաղեցվել էր Ճապոնիայի ռազմական ուժերի կողմից։ Քաղաքը, ինչպես նաև Սումատրայի ողջ տարածքը, տեղափոխվել էր 25-րդ բանակի օկուպացիայի գոտի և 1942 թվականի մարտի 8-ին դարձավ շրջանի կենտրոն՝ ճապոնացի ռազմաադմինիստրատիվ ղեկավարի կողմից։ Այս ամենի հետ մեկտեղ իշխանությունը մնում էր Սիակի սուլթանի ձեռքերում, ում համար ճապոնացիները պահպանել էին ծիսական լիազորությունները։

Փորձելով բարելավել Սումատրայի նյութատեխնիկական վիճակը, ու նաև որոշակի հումք ապահովել ապահովել Խաղաղ օվկիանոսի հաշվին, ճապոնացիները մեկնարկեցին 220 կմ-անոց երկաթգծերի կառուցումը։ Կառուցման աշխատանքներին մասնակցել են մոտավորապես 6500 հոլանդացի և բրիտանացի ռազմագերիներ, նաև ավելի քան 100 000 անազատ ինդոնեզիացի։ 1945 թվականի ամռանը, երբ ավարտվում էին աշխատանքները, սպանվել էր կամ մահացել ոչ պակաս, քան եվրոպացիների երրորդ մասը և ինդոնեզիացիների գրեթե կեսը[10]։

Ճապոնական օկուպացիայի շրջանը (մինչև 1945 թվականի օգոստոսը) Պեկանբարուում համարվում է նավթի հայտնաբերման, քաղաքում մաքրման գործարանի ստեղծման ժամանակաշրջան[11]։

Ինդոնեզիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի օգոստոսի 17-ին, երբ Ինդոնեզիայի Հանրապետությունը անկախ հռչակվեց, Սիակի սուլթան Շարիֆ Կասիմ II-ը (ինդոն.՝ Sultan Syarif Kasim II) հայտարարեց, որ իր տարածքները միանում են նոր հանրապետությանը. այպես էլ որոշվեց Պեկանբարուի ներկայիս տարածքային պատկանելությունը։ 1945 թվականի վերջին և 1946 թվականի սկզբին քաղաքում կազմավորվեցին նոր իշխանության հատուկ կառույցները։ 1946 թվականի մայիսի 17-ին Պեկանբարուին տրվեց քաղաքի կարգավիճակ, որը հաշվետու էր Սումատրայի մարզպետին։

Պեկանբարուի միացումը Ինդոնեզիային հաստատվեց 1946 թվականի նոյեմբերի 12-ին կնքված Լինգաջատական համաձայնագրով։ Սակայն պատերազմական գործողությունների արդյունքում, քաղաքը լցված էր նիդերլանդական զորքերով, որոնք այդտեղ էին մինչև 1948 թվականը, երբ ինդոնեզիական սուվերենտությունը այդ տարածաշրջանում հաստատվեց Ռենվիլսկական պայմանագրով։

1956 թվականին Պեկանբարուն նոր վարչական միավորում՝ Կենտրոնական Սումատրայում, ստացավ քաղաքական միավորի կարգավիճակ։ 1959 թվականի հունվարի 20-ին դարձավ Ռիաուի ադմինիստրատիվ կենտրոնը։

Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուի աշխարհագրական կոորդինատները՝ 0°32′00″ հս․ լ. 101°27′00″ ավ. ե.HGЯO[12]:

Սիակ գետը, որը քաղաքը բաժանում է երկու ոչ հավասար մասերի

Քաղաքը գտնվում է Սումատրա կղզու կենտրոնական հատվածում, Մալակկայի նեղուցից 120 կմ և մոտ 200 կմ հեռավորության վրա Հնդկական օվկիանոսից։ Հրապարակը զբաղեցնում է 632,26 կմ² տարածք։ Ունի ոչ ճիշտ դիրք. հարավ-արևմուտքից թեթևակի ձգված է դեպի հյուսիս-արևելք։ Գտնվում է Ռիաուի կենտրոնական հատվածում։ Հյուսիս-արևելքից քաղաքը սահմանագծվում է Սիակով, իսկ հարավ-արևելքից՝ Կամպարով[12]։

Ռելիեֆ, երկրաբանական կառուցված, բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տարածվում է Սիակ գետի երկու ափերին, հիմնականում ավելի հարավ, այսինքն, գերխոնավ շրջաններում։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 5-50 մետրի սահմաններում, կենտրոնական հատվածներում ավելին չէ, քան 11 մետրը։ Քաղաքի տարածքի 65%-ում ռելիեֆի թեքությունը չի գերազանցում 5 աստիճանը, 30%-ում տատանվում է 5-20 աստիճան, և միայն 5%-ում է գերազանցում 20 աստիճանը։

Քաղաքի գլխավոր ջրամատակարարը համարվում է Սիակ գետը։ Նրա լայնությունը քաղաքում կազմում է մոտավորապես 100 մետր, խորությունը՝ 8 մետր։ Պեկանբարուի տարածքով են անցնում Սիակ մի քանի վտակներ՝ Ումբանսարի, Այրհիտամ, Սիմբան, Սետուկուլ, Պենգամբանգ, Ուկուի, Սագո, Սենապելան, Լիմաու, Տամպան և Սաիլ[12][13]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հասարակածային խոնավ է։ Անձրևների շրջանը՝ սեպտեմբերից ապրիլ։ Տեղումների ամսական քանակը տատանվում է 178 մմ-ից մինչև 50 մմ, հարաբերական խոնավությունը՝ 46 %-ից 100 % (ամենախոնավ և անձրևոտ ամիսները դեկտեմբերն ու հունվարն են, համեմատաբար չոր ամիսները՝ հուլիսն ու օգոստոսը)։ Միջին ջերմաստիճանը գրեթե 27,2 °C, ամսական տատանվում է 21º-ից մինչև 23 °C, բարձրանում է 30 °C-ից 33º[12][14]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պեկանբարու քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 35 36 36 37 40 36 36 40 36 36 35 35 40
միջին առավելագույնը (°C) 31 32 31 33 32 31 31 33 33 33 32 30 31,8
միջին ջերմաստիճանը (°C) 27 27,5 26,5 28 27 26,5 26,5 28 27,5 28 27,7 26 27,2
միջին նվազագույնը (°C) 23 23 22 23 22 22 22 23 22 23 23 22 22,5
բացարձակ նվազագույնը (°C) 15 13 15 19 12 16 19 15 15 20 14 15 12
տեղումների քանակը (մմ) 123 75 136 142 89 50 64 86 110 178 175 135 1363
Աղբյուր՝ [14]
Միջին հարաբերական խոնավություն (%)[14]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Տոկոսներ 83 80 81 81 81 79 80 80 81 81 82 83 81
Անձրևոտ օրերի քանակ[14]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Քանակ 13 11 13 14 11 8 7 10 11 14 16 16 144
Մառախլապատ օրերի քանակ[14]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Քանակ 2 2 3 3 3 3 4 4 3 3 4 3 37
Քամու արագություն (կմ/ժ)[14]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Միջին արագություն 3 3 2 2 3 3 4 4 4 3 3 4 3.2
Առավելագույն արագություն 63 46 69 74 74 70 43 41 67 59 74 72 74

Շրջակա միջավայրի պայմաններ, բնական աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական պլանում Պեկանբարուն համարվում է ոչ միայն Սումատրայի, այլ նաև Ինդոնեզիայի խոշոր քաղաքներից ամենահարուստներից մեկը։ Չնայած նավթի գործարաններին մոտ գտնվելուն և անտառային հրդեհներին՝ տեղական իշխանությունները մասշտաբային գրագրերի միջոցով կարողանում են պահպանել քաղաքի նորմալ կարգավիճակը[15]։

Պատմական քաղաքում հաճախ են լինում ջրհեղեղներ, չնայած XX դարի վերջում նրանց ինտենսիվությունը նշանակալիորեն նվազել է։ Քաղաքում մնացել է 20 հողատարածք, որոնք հակված են սեզոնային հեղեղումներին, սակայն նրանց տարածքը կազմում է քաղաքի ավելի քիչ մասը, քան 1%-ն է։ Այսպիսով, 2009 թվականին այստեղ տեղի ունեցած 7 ջրհեղեղներից և ոչ մեկը լայնածավալ վնաս չի հանդիսացել բնակչության համար, նրա հետևանքները վերացվել են առանց լուրջ միջոցների և ուժերի[16]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաքանակ, դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական թաղամաս Պեկանբարուում

Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Պեկանբարուի բնակչության թիվը կազմում է 897 768 մարդ, որոնցից 456 386 տղամարդիկ են, իսկ 441 382 կանայք։ Բնաչկության խտությունը՝ 1420 մարդ/կմ²[17]։ Քաղաքում գրանցված է 213 795 ընտանիք, ընտանիքների անդամների քանակը միջինում կազմում է ավելի քան 4 հոգի[18]։

Բնակչության թվի աճը բարձր է. այսպես, 15 տարում (1995-2010 թվականներին) թվաքանակը բազմապատկվել է (1995 թվականին՝ 441 464 մարդ)։ Բացի այդ աճը վերջին տարվ մեջ կազմում էր ավելի քան 11,8 %[17]։

Պեկանբարուի բնակչության աճը[17]
Տարեթիվ 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
Բնակչություն 431 464 481 681 512 123 523 076 531 635 597 971 625 313 653 435 689 834 720 197 754 467 779 899 799 213 802 788 897 768

Էթնիկ և կրոնական կազմ, լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը առանձնանում է էթնիկ մեծ բազմազանությամբ։ Հարաբերական մեծամասնությունը (ավելի քան 37%-ը) պատկանում են մինանգկաբաուների ազգությանը։ Քաղաքում ապրում են նաև մալայացիներ, յվանցիներ, բատակիներ, Ինդոնեզիայի այլ ազգությունների ներկայացուցիչներ և բավականին մեծ թիվ կազմող չինացիներ[19][20][21]։

Պեկանբարուի բնակչության ազգային կազմը[19]
Ազգություն Մինանգկաբաուներ Մալայացիներ Յվանցիներ Բատակիներ Սունդիներ Բուգիսիներ Բանջարներ Այլ
Տոկոս (%) 37,7 26,1 15,1 10,8 1 0,2 0,2 8,9

Քաղաքի ճնշող մեծամասնությունը կազմում են մուսուլման սունիականները։ Կան որոշ քրիստոնյաներ, ինչպես բողոքականներ, այլպես էլ կաթոլիկներ (հիմնականում բատակիների մեջ), նաև բուդդիստներ (չինացիների մեջ)[20][21]։

Քաղաքում կա 588 մզկիթ և 436 մուսուլմանական մատուռ՝ կառուցված տարբեր վայրերում, նաև 55 բողոքական ու 37 կաթոլիկ եկեղեցի, 9 բուդդիստական և 8 հինդու տաճար. կրոնական կառույցների ընդհանուր թիվը կազմում է 1133։ Տեղի մուսուլմանները վայելու են եռանդուն հավատացյալների համբավ։ Քաղաքի մզկիթը՝ Շեյխ Բախարուտդինի մզկիթը, համարվում է Ինդոնեզիայի ամենամեծ մզկիթներից մեկը[19]։

Բոլոր քաղաքացիները գործնականորեն ազատ տիրապետում են երկրի պետական լեզվին՝ ինդոնեզերենին։ Դրա հետ մեկտեղ նրանցից շատերը, հինականում մինանգկաբաուները ակտիվորեն օգտագործում են իրենց մայրենի լեզուն[21]։

Վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգավիճակ և վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուն Ռիաուի վարչական կենտրոնն է։ Քաղաքի տարածքը համարվում է երկրորդ կարգի վարչական միավոր՝ մունիցիպալիտետ(կոտա), որը իր հերթին բաժանված է 12 շրջանի (կեզամատան)։ Շրջանների կազմում մտնում են 58 ցածրակարգ վարչական միավորներ՝ ավաններ և գյուղեր[12]։

Պեկանբարուի շրջանները[22][23]
Շրջանի անվանումը հայերեն Շրջանի անվանումը ինդոնզերեն Բնակչություն (մարդ) Բնակչություն (%) Մակերես (կմ²) Մակերես (%)
Տամպան Tampan 169 655 18,9 59,81 9,46
Պայունգսեկակի Payungsekaki 86 584 9,64 43,24 6,84
Բուկիտ-Ռայա Bukit Raya 91 914 10,24 22,05 3,49
Մարպոյան-Դամայ Marpoyan Damai 125 697 14,00 29,74 4,70
Տենայան-Ռայա Tenayan Raya 123 155 13,72 171,27 27,09
Լիմապուլուհ Limapuluh 41 333 4,60 4,04 0,64
Սաիլ Sail 21 438 2,39 3,26 0,52
Պեկանբարու-Կոտա Pekanbaru Kota 25 062 2,79 2,26 0,36
Սուկաջադի Sukajadi 47 174 5,25 3,76 0,59
Սենապելան Senapelan 36 434 4,06 6,65 1,05
Ռումբայ Rumbai 64 624 7,20 128,85 20,38
Ռուբայ-Պեսիսիր Rumbai Pesisir 64 698 7,21 157,33 24,88
Ընդհանուր առմամբ 897 768 100 632,26 100

Քաղաքական իշխանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ղեկավարվում է քաղաքապետի կողմից, որը, ինչպես ինդոնեզիական քաղաքների մնացած քաղաքապետերը, համաձայն Ինդոնեզիայի Հանրապետության №32 օրենքի, ընտրվում է քաղաքացիների կողմից 5 տարին մեկ անգամ։ Միաժամանակ քաղաքապետի հետ ընտրվում է նաև նրա փոխարինողը՝ փոխքաղաքապետը։ Հերթական ընտրությունների ժամանակ, որոնք տեղի են ոնւեցել 2011 թվականին, քաղաքապետ է ընտրվել Ֆիրդաուսը (ինդոն.՝ Firdaus), իսկ փոխքաղաքապետ՝ Այատ Չահյադին (ինդոն.՝ Ayat Cahyadi): Նրանք իրենց պարտականությունները սկսեցին կատարել 2012 թվականի հունվարի 26-ից[24]։

Պեկանբարուի զինանշանը

Օրենսդրական իշխանությունը իրականացվում է Քաղաքի խորհրդի ներկայացուցիչների կողմից (45 պատգամավոր), նաև որոշ բաներ ընդունվում են քաղաքացիների անմիջական ընտրություններով։ Խորհրդի խոսնակը, 2009 թվականի ապրիլին կայացած ընտրություններով, համարվում է Դեսմինատոն (ինդոն.՝ Desmianto): Պատգամավորների կողմից կազմվել է ութ խմբակցություն, որոնք ներկայացնում են տասը քաղաքական կուսակցություններ (նրանցից երկուսը միացված են)[25][25]։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ քաղաքի իշխանությունների պաշտոնական կայքի՝ զինանշանի վահանը բաժանված է հինգ մասերի, որոնք խորհրդանշում են Ինդոնեզիայի Հանրապետության պետական գաղափարախոսությունները։ Չորս քառաբաժանների գույները արտացոլում են պետական դրոշի գույները։ Բրնձի և թեյի ճյուղերը խորհրդանշում են քաղաքի բնակչության՝ պարենով և հագուստով ապահովված լինելը, բարգավաճելը։ Շղթան, որը գտնվում է զինանշանի կենտրոնում, ազգային միաբանությունն է։ Թևերով անիվը դինամիկ զարգացման խորհրդանիշն է։ Նավթաշտարակը և կաուչուկի ծառը խորհրդանշում են քաղաքի՝ արդյունաբերական և առևտրական կարևորը դեր ունենալը։ Նիզակը խորհրդանշում է քաղաքացիների հերոսականությունը՝ անկախ հայրենիք ստեղծելու համար մղած մարտերում։ Կենտրոնական հատվածում զինանշանը հորիզոնաձև բաժանող գիծը հասարակածն է, որը անցնում է Պեկանբարուից ոչ հեռու։ Ներքևի մասում՝ դեղին ժապավենի վրա ինդոնեզերեն գրված է «Kota Pekanbaru», այսինքն, «Քաղաք Պեկանբարու»[26]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր վիճակ, հիմնական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուն ունի կարևոր տնտեսական նշանակություն ոչ միայն Սումատրայի շրջանակներում, այլ նաև ամբողջ Ինդոնեզիայի։ Տեղի տնտեսությունը զարգանում է իսկապես դինամիկ՝ ի հաշիվ նավթի և քիմիական արդյունաբերության։ Ծառայության ոլորտը ինդոնեզական ստանդարտներով համարվում է բացառապես զարգացած, առևտրի ոլորտը աչքի է ընկնում բարձր ակտիվությամբ։ Բացի դրանից, քաղաքի որոշ մասը գտնվում է ինտենսիվ գյուղատնտեսական օգտագործման գոտում[27]։

Քաղաքի տնտեսության հիմնական խթանիչները արդյունաբերության և առևտրի ոլորտներն են, որոնք գրավում են այլ քաղաքներից և երկրներից ներդրողների։ 2013 թվականի մայիսին Պեկանբարուն ճանաչվեց Ինդոնեզիայի քաղաքներից ամենաբարենպաստը ներդրումներ կատարելու համար[28]։

2010 թվականին տեղական համախառն տարածաշրջանի ապրանքների (ՀՏԱ) ծավալը կազմեց ավելի քան 36,75 տրիլիոն ինդոնեզիական ռուփի (ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլլար) տարեկան գրեթե 9% աճով, որը համարյա թե երկու անգամ գերազանցում է համազգային ցուցանիշը։ 2010 թվականին գնաճը ֆիքսվել է 6,8 % մակարդակի վրա, գործազրկությունը՝ 10,2 % մակարդակի վրա (երկու ցուցանիշներն էլ երեք անգամ ավել են համազգայինից)։

Պեկանբարուի ՀՏԱ-ի աճի ցուցանիշները[29]
Տարեթիվ 2006 2007 2008 2009 2010
Աճ (%) 10,15 9,89 9,05 8,81 8,98
Պեկանբարուի տնտեսության կառուցվածքը[29]
Տնտեսության ճյուղը ՀՏԱ-ի տոկոսը (%)
Առևտուր, հյուրանոցային և ռեստորանային բիզնես 25,75
Շինարարություն 23,97
Արտադրություն 20,21
Ֆինանսներ 13,22
Ծառայության ոլորտ 8,41
Տրանսպորտ և հաղորդակցություն 6,78
Էներգետիկա, ջրի և գազի մատակարարում 0,89
Գյուղատնտեսություն 0,75
Լեռնահանքային արդյունաբերություն 0,02

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերությունը (գրեթե բացառապես արտադրական) ապահովում է քաղաքի ՀՏԱ-ի ավելի քան 20%-ը։ Այս ոլորտում զբաղված է 28 369 քաղաքացի (զբաղվածություն ունեցող բնակչության 7,3 %-ը), որոնց մեծ մասը համարվում է փոքր (20 աշխատակցից քիչ աշխատող ունեցող) ձեռնարկությունների կամ արհեստանոցների աշխատող։ Քաղաքում գրանցված 11 ամենախոշոր արտադրական ձեռնարկություններում, 2009 թվականի տվյալներով, աշխատել է 4274 մարդ, իսկ 25 միջին ձեռնարկություններում՝ 954 մարդ[30][31]։

Քաղաքի հիմանական արտադրական կենտրոնը համարվում է նավթագործարանը, որի հումքը ստանում են մոտ վայրերից։ Այն Ինդոնեզիայում խոշորագույններից մեկն է։ Որոշ տեղերում Պեկանբարուն համարվում է «Ինդոզնեզիայի նավթային մայրաքաղաքը»[32][33]։

Նավթի կարողության մեծ մասը պատկանում է «Չեվրոն Պացիֆիկ Ինդոնեզիա» ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է քաղաքում, կամ ինդոնեզիական ազգային նավթային ընկերությանը ՝ «Պետրամինա»-ին (ինդոն.՝ Pertamina)[32][33]: :

Քաղաքում կան նաև քիմիական, տեքստիլ, սնդնային, փայտամշակման արտադրամասեր[33][34]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ գյուղատնտեսությունը ապահովում է ՀՏԱ-ի ավելի քիչ մասը, քան 1%-ն է, բայց և այնպես այնտեղ զբաղվածների թիվը հարաբերականորեն բարձր է՝ 16 029 մարդ (աշխատող բնակչության ավելի քան 4%-ը)։ 2009 թվականի տվյալներով գյուղատնտեսության համար օգտագործվում է քաղաքի հողատարածքներից 30 023 հեկտարը։ Գրեթե 14 հազար հեկտար զբաղեցնում են հեղեղումներին մոտ գտնվող տարածքները, 12 հազար հեկտար՝ ոռոգվող հողամասերը և մոտ 2 հազար հեկտար արհեստական իռիգացիայի ենթակա տարածքները։ Հիմնական մշակույթներն են կասսավան (2010 թվականի բերքը ՝ 4480 տոննա), բանջարեղենները (սմբուկ- 3195 տոննա, վարունգ - 3000 տոննա, լոբի - 2016 տոննա, սպանախ - 2000 տոննա), բատատ (273 տոննա) և մրգեր (ռամբուտան - 282 տոննա, ջրային խնձորներ - 108 տոննա, դուրիան- 104 տոննա)[35][36] [37]: Աճեցվում է նաև արմավենու յուղ[38]։

Բավականին ակտիվ զարգանում է նաև կենդանաբուծությունն ու թռչնաբուծությունը։ 2010 թվականին տեղի կովերի գլխաքանակը կազմել է 7993, խոզերին՝ 14 792, այծերինը՝ 4829, գոմեշներինը՝ 735: Տարվա ընթացքում մորթվել է 10 635 կով, 1149 խոզ, 56 գոմեշ[39]։ Ըստ հաշիվների՝ կա 11 451 312 հավ, 8747 տնային սագ, 2690 մշկային բադ։ Մեկ տարվա ընթացքում արտադրվել է 7678 հավի, 17 բադի միս և 823 803 ձու։

Կիրառվում է ձկնաբուծություն, և, ավելի քիչ, ձկնորսություն։ 2010 թվականին բռնվել է 896 տոննա շարժուն և 76 տոննա վայրի ձուկ։ Հիմնական շարժուն ձևերից են՝ պանգասիուս, նիլական տոլյապիա, գուրամի։

Առևտուր և ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակ շուկա Պեկանբարուում

Առևտրի ոլորտը համարվում է քաղաքի տնտեսության ոլորտի նշանակալի ոլորտներից մեկը, որը ապահովում է ՀՏԱ-ի ավելի քան 20 %-ը և զբաղվածության նշանակալի տոկոսը (հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի հետ՝ զբաղված բնակչության 35,7 %-ը)։ 2010 թվականին առևտրի հասույթը կազմել է ավելի քան 8 տրիլիոն ռուփի (գրեթե 825 միլիոն ԱՄՆ դոլլար)։ Մանրածախ առևտուրը քաղաքում իրականցվում է առևտրի բոլոր ձևերով. ժամանակակից առևտրի կենտրոնները աշխատում են ավանդական շուկաների և խանութների կողքին։ Առևտրի կետերի համար տրամադրված է 666 հեկտար հողատարածք[40][41]։

Քաղաքը ակտիվորեն ներգրավված է արտաքին առևտրի մեջ։ 2010 թվականին արտահանման և ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 216 միլիոն ԱՄՆ դոլլար։ Հիմնական երկրները, որտեղ արտահանվել են քաղաքի ապրանքները, համարվում են Չինաստանը, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը։ Ներմուծումը հիմանականում կատարվում է Ճապոնիայից, Ավստրիայից, Մալայզիայից, ԱՄՆ-ից, Թայվանից և Սինգապուրից[42]։

Արդյունաբերության և առևտրի զարգացման շնորհիվ Պեկանբարուն վերածվում է նաև կարևոր ֆինանսական կենտրոնի։ 2009 թվականի տվյալներով՝ քաղաքում գործում էին ինդոնեզիական հանրապետական և մասնավոր 33 բանկեր, նաև մի շարք արտասահմանյան բանկային հաստատություններ[43]։

Տուրիզմ, հյուրանոցային և ռեստորանային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսապես զարգացված լինելը համադրվելով էթնոմշակութային հարուստ ավանդույթների հետ՝ զարկ է տալիս զբոսաշրջիկների ներհոսքին։ Որոշակի ուժեր քաղաքական իշխանությունների կողմից ներդրվում են՝ արտասահմանցի (հիմանականում հարևան երկրների) քաղաքացիներին գրավելու համար։ 2011 թվականին քաղաք այցելել է 25 227 զբոսաշրջիկ (Ռիաու այցելած զբոսաշրջիկների կեսից ավելին), որը 31%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այցելուների ավելի քան 81%-ը կազմում են հարևան երկրների քաղաքացիներ, հիմանակում Մալայզիայից և Սինգապուրից[43][44]։

Պեկանբարուն ունի բավականին զարգացած հյուրանոցային ենթակառուցվածք։ Այստեղ, 2011 թվականի տվյալներով, կա 95 հյուրանոց 4615 համարով և 6768 մահճակալով։ Բացի դրանից, քաղաքում կան մեծ թվով ռեստորաններ և ժամանցի վայրեր[43][44]։

Տրանսպորտ և ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուն համարվում է Սումատրայի ամենակարևոր ենթակառուցվածքային կենտրոններից մեկը, ծառայում է որպես բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրումների վայր։ Հիմնականում լաստանավային փոխադրումներ են կատարվում Սինգապուրի և Մալայզիայի մեջև, նաև Ինդոնեզիայի հարավային ու արևելյան մարզերի միջև[32]։

Ավտոճանապարհային ցացնը քաղաքը կապում է կղզում մնացած խոշոր բնակավայրերի հետ։ Հատուկ նշանակություն ունի մայրուղին, որը քաղաքը կապում է Դումայ նավահանգստ հետ։ Վերջինս տարածվում է Մալակկայի նեղուցի ափին և համարվում է Հարավ-Արևելյան Ասիայի ամենախոշոր բեռնային ու նավթային տերմինալներից մեկը։ Քաղաքով անցնող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 2769,2 կմ։ Ազգային նշանակության ճանապարհների երկարությունը կազմում է 77,4 կմ, պրովինցիալ նշանակության ճանապարհներինը՝ 96,1 կմ, քաղաքային նշանակությանը՝ 2578,2 կմ։ Ավտոճանապարհների 53,8 %-ը ասֆալտապատված է, 11,77 %-ը՝ մանրախճով պատված, 35,5 %-ը՝ բնահողով, 21,55 %-ը գտնվում է բավարար վիճակում, 31,6 %-ը՝ վթարային վիճակում[45]։

Երկաթուղային հաղորդագրությունները բացակայում են. երկաթուղային գիծը, որը դրվել է հոլանդական գաղութացման ժամանակ, ամբողջությամբ չի կառուցվել ճապոնական օկուպացման շրջանում և այժմ պիտանի չէ օգտագործման համար։ 2010 թվականին ինդոնեզիական ազգային երկաթուղային ընկերություն ԿԱԻ-ն (ինդոն.՝ KAI, Kereta Api Indonesia) հայտարարեց Պեկանբարուում երկաթուղու վերականգնման նպատակի մասին[46]։

Ըստ 2011 թվականի տվյալների՝ քաղաքում գրանցված է 147 984 չորսանիվանի տրանսպորտային միջոց[47]։ Քաղաքում հիմնական հանրային ուղևորափոխադրման միջոցներ են համարվում ավտոբուսները և երթուղային տաքսիները։ 2010 թվականին սկսվել է արագընթաց ավտոբուսների գծերի կառուցումը[48]։

«Սուլթան Շարիֆ Կասիմ II» միջազգային օդանավակայանը

Քաղաքում է գտնվում «Սուլթան Շարիֆ Կասիմ II» միջազգային օդանավակայանը, որը թռիչքներ է ընդունում ինդոնեզիական, սինգապուրյան և մալայզական ավիաընկերություններից (անվանումը ստացել է Սիակի վերջին կայսեր անունից)[49]։ Ուղևորափոխադրումներով այս օդանավակայանը երրորդն է Սումատրայում (2,5 մլն մարդ տարվա մեջ), սակայն համարվում է լավագույնը սպասարկման որակով[15]։ 2012-2013 թվականներին օդանավակայանում անցկացված արդիականացման աշխատանքների ժամանակ բացվեց լրացուցիչ տերմինալ, թռիչքուղին երկարացվեց մինչև 2620 մետր, հնարավորություն ստեղծվեց Բոինգ-737 ինքնաթիռների թռիչքների ու վայրէջքների համար[50]։ Օդանավակայանի տարածքում գտնվում է Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի բազան։

Ակտիվորեն կիրառվում են գետային փոխադրումները ի շնորհիվ գետային նավահանգստի։ Միջքաղաքային գետային տրանսպորտները կապված են Դունայի նավահանգստի հետ՝ հանգույց հանդիսանալով ծովային տրանսպորտի համար[51]։

Պեկանբարուի հյուսիսային և հարավային մասերը միանում են գործող ավտոճանապարհներ ունեցող երկու կամուրջներով, որոնք անցնում են Սիակ գետի վրայով։ Եվս մեկ կամուրջ գործնականում պատրաստ է, սակայն 2013 թվականի մայիսից նրա շահագործումը հետաձգվում է որոշ թերությունների պատճառովվ։ 2013 թվականի դեկտեմբերին նախատեսվում էր ավարտել Սիակ գետի վրայով անցնող արդեն չորրորդ կամրջի կառուցումը[52][53][54]։

Քաղաքի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 10,9 կմ², որը զբաղեցնում է քաղաքի ամբողջ տարածքի ավելի քան 17 %-ը և կառուցապատված հատվածի 73%-ը։ Ամբողջ քաղաքում կա ավելի քան 200 000 սեփական տուն ու բնակարան, մեկ տանը ապրող մարդկանց միջին թիվը 5-ն է[18]։ Բնակելի տարածքները տեղաբաշխված են հավասար, առավել խիտ կառույցներ կան Պամպանում, Բուկիտ-Ռայաում և Մարոպյան-Դամայում, ավելի քիչ տոկոս են կազմում Ռումբայում և Ռումբայ-Պեսեսիրում գտնվող կառույցները[55][41]։ Չնայած քաղաքի սոցիալ-տնտեսական արագ բարգավաճմանը, քաղաքի բնակչության աճի պատճառով քաղաքացիներին տանիքով ապահովելու խնդիրը գնալով սրվում է[56]։

Էներգետիկայի և ջրի մատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուն էներգետիկայով ապահովում է ինդոնեզիական Պետական էլեկտրոէներգետիկական ընկերությունը (ինդոն.՝ Perusahaan Listrik Negara), որը ծառայում է Ռիաուին և նրա գրասենյակը գտնվում է անմիջապես քաղաքում։ Այս ոլորտում ինդոնեզիական չափորոշիչներով շատ բարգավաճ է. էլեկտրականությամբ ապահովված է բնակչության 98,7 %-ը, որը 0,5 անգամ բարձր է պետական ցուցանիշներից (բնակչության 65 %-ը) և ավելի քան երկու անգամ գերազանցում է Ռիաուի միջին վիճակագրությունը (բնակչության 42,7 %-ը)[57]։ Ընդլայնվում է փողոցային լուսավորությունը. 2010 թվականին քաղաքում գործում էր 24 877 լապտեր, այլ տիպի լուսավորության սարքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 1492-ով։ 2017 թվականին նախատեսվում է նրանց քանակը հասցնել 27 577 միավորի[58]։

Սակայն, ըստ տեղական մարմինների կանխատեսումների, սպառողների կտրուկ աճը (համեմատության համար. 2008 թվականին ՝ 199 համար, իսկ 2010 թվականին՝ 315 հազար) հակադրվում է էլեկտրաէներգիայի սահմանափակ պաշարների հետ։ Մոտակա ժամանակներում այն կարող է տանել վերջինիս կտրուկ պակասմանը[57]։

Սոցիալ-տնտեսական արագընթաց բարգավաճման ֆոնին քաղաքը ունի ջրամատակարարման ծայրահեղ խնդիր։ Այն գտնվում է կրիտիկական վիճակում։ Բնակչության աճի հետ մեկտեղ սպառվող ջրային ռեսուրսները կտրուկ կրճատում են քաղաքացիների՝ խմելու ջրով ապահովված լինելը։ Քաղաքացիների կարիքների համար 2010 թվականին առանձնացվել է 4 257 030 կուբոմետր խմելու ջուր, որը կազմում է նախորդ տարի առանձնացված ջրային պաշարների կեսը (9 311 520 կուբոմետր)։ Այդ ամենի հետևանքով ջրով ապահովվել է օգտագործողների միայն 7,9 %-ը (14 254 տնային տնտեսություն):Ի հակադրություն դրան՝ 2009 թվականին ջրային պաշարներից օգտվել է 11,3 % բնակչություն (18 136 տնային տնտեսություն)։ 2011 թվականի տվյալներով՝ տեղական իշխանություններին չի հաջողվում գտնել այս իրավիճակի ելքը[59]։

Աբղահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի տվյալների՝ քաղաքում ամեն օր արտադրվում էր ավելի քան 2,2 հազար տոննա պինդ թափոն։ Ժամանակին հեռացվել էր ընդամենը 40%-ը, որը համապատասխանում է պետական ցուցանիշին։ Սիստեմատիկ մաքրումներ անց են կացվում քաղաքային միայն 23 փողոցներում և սոցիալակն նշանակություն ունեցող կառույցների մոտ, հիմանականում, հիվանդանոցների։ Քաղաքային ծառայության կազմը բաղկացած է 632 մարդուց և ունի 11 աղբատար մեքենա։ Պինդ թափոնների պահպանումը իրականացվում է քաղաքային աղբավայրում՝ Մուարա Ֆաջարում (ինդոն.՝ Muara Fajar): 2012 թվականին ծրագրված կոնտեյների բացումը հետաձգվում է:4 շրջանում կատարվում է օրգանական թափոնների վերամշակում[60]։

Կանաչապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տեսակի բուսականությունը զբաղեցնում է քաղաքի 30%-ը։ Նրա զգալի մասը զբաղեցնում են անտառային և թփերով ծածկված բնական ծագման բույսեր։ Բացի տրանից կան նաև 23 կանաչ տարածքներ, ընդհանուր մակերեսը 28 հեկտար, նաև դենդրոպարկ, որը գտնվում է «Ռիաու» համալսարանի մոտ։ Առավել կանաչապատված են համարվում Տամպան և Մարպոյան-Դամայ շրջանները։ Այս ոլորտում քաղաքային ծառայության կազմը բաղկացած է 157 մարդուց և ունի 8 հատուկ սարք[61]։

Գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա 6 գերեզմանատուն՝ Տամպան, Պայունգսեկակի, Պալաս, Ումբանսարի, Ջալան-Կուինի և Ջալան-Լոկոմոտիֆ։ 2012 թվականի դրությամբ՝ երեքը համարվել են ամբողջովին լցված։ Այս ամենի հետ մեկտեղ՝ քաղաքային մարմինները դեռևս ի վիճակի չեն լրացուցիչ հողատարածքներ տրամադրել թաղման համար։ Այս դեպքում առավել ծանր վիճակում է գտնվում քաղաքի արևելյան հատվածը[62]։

Կրթություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային բնակչությանը բնորոշ է գրագիտության բարձր մակարդակը. 2010 թվականի դրությամբ գրագետ են համարվում 10 տարեկանից բարձր բնակչության 99,87 %-ը։ Այս ամենով հանձդերձ՝ տվյալ տարիքի բնակչության 12,56 %-ը չունեն ֆորմալ կրթություն կամ այդ կրթությունը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, 15,38 %-ը ունեն հիմնական դպրոցն ավարտելու վկայական (1-6 դասարաններ, երեխաները 7-12 տարեկան), 19,57%-ը՝ միջնակարգ դպրոցի առաջին աստիճանի վկայական (7-9 դասարաններ, 13-15 տարեկան երեխաներ), 39,83%-ը՝ միջնակարգ դպրոցի երկրորդ աստիճանի ավարտական վկայական (10-12 դասարան, 16-18 տարեկան) կամ տեխնիկումի, 4,56%-ը՝ բակալավրի դիպլոմ և 8,1 %-ը մագիստրոսի կամ ավելի բարձր կրթական աստիճանի դիպլոմ[63]։

2010 թվականին քաղաքում գործում էր 258 հիմնական դպրոց (մեկ դպրոցը տարիքին համապատասխանող 396 երեխայի համար), 108 առաջին աստիճանի միջնակարգ դպրոց (մեկ դպրոցը տարիքին համապատասխանող 349 երեխայի համար), 94 միջնակարգ դպրոց երկրորդ աստիճանի և տեխնիկում (յուրաքանչյուր հաստատությունը տարիքին համապատասխանող 478 երեխայի համար)։ Հիմնական դպրոցներում 1 ուսուցիչը համապատասխանում է 20 աշակերտի, առաջին աստիճանի միջին դպրոցում՝ 13,5 աշակերտի, երկրորդ աստիճանի միջին դպրոցում՝ 11,5 աշակերտի[63]։

«Ռիաու» համալսարանը

Քաղաքում կա 36 պետական և մասնավոր բուհ, այդ թվում 5 համալսարան, որոնցից ամենահայտնին «Ռիաու» համալսարանն է (ինդոն.՝ Universitas Riau)՝ կառուցված 1962 թվականին[64][65][66]։ 2008 թվականին բացված քաղաքային հանրային գրադարանը համարվում է խոշորագույններից մեկը Ինդոնեզիայում, իսկ չափսերով և որակով կառույցը ճանաչվել է առաջինը երկրում[67]։ Կան մի շարք թանգարաններց, որոնցից ամենախոշորներն են Ռիաուի պետական թանգարանը՝ «Սանգ Նիլա Ուտամա»-ն (ինդոն.՝ Sang Nila Utama)[68]: Բացի այս ամենից, գրանցված է տարբեր տեսակ 21 մշակության հաստատություն, ներառյալ արվեստասերների ընկերակցություններն ու ակումբները, ազգային ավանդույթները և այլն[69]։

Պեկանբարուում սիստեմատիկ անցկացվում են բազմազան ֆոլկլոր միջոցառումներ, որոնք, ի հաշիվ քաղաքի բազմազգ բնակչության, համարվում են բավականին բազմապիսի։ Ընդհանրապես, քաղաքը համարվում է Սումատարյում ապրող մալայացիների էթնոմշակության կենտրոնը, և 2010-ական թվականներից տեղական իշխանությունները անում են ամեն ինչ, կազմակերպում զանազան ծրագրեր, որպեսզի պահպանեն և զարգացնեն մալայական մշակույթն ու հոգևոր ժառանգությունը[21]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության ոլորտում զգալի առաջխաղացում գրանցվեց XXI դարի առաջին տասնամյակում։ 2011 թվականի հաշվարկներով՝ քաղաքացիների կյանքի տևողությունը համարվում էր 70,5 տարի, որը 10 ամսով քիչ է պետական ցուցանիշներից[70]։

Քաղաքում կա 22 հիվանդանոց և 254 պոլիկլինիկա։ Բացի դրանից կա բժշկական օգնության ցանց, 19 բժշկական կետեր (այպես ասած առողջապահական ընդհանուր կենտրոններ, ինդոն.՝ Pusat Kesehatan Masyarakat), որոնք գլխավորվում են դիպլոմավորված բժիշկների կողմից, որոնց անձնակազմը բուժօգնություն է ցուցաբերում 8 ուղղություններով, և 33 օգնական բուժկետեր (ինդոն.՝ Pusat Kesehatan Masyarakat Pembantu), որոնց հիմնականում գլխավորում են բուժքույրերը, և օգնություն են ցուցաբերում ավելի քիչ ուղղություններով։ 2010 թվականին քաղաքում գրանցված էր 979 դիպլոմավորված բժիշկ, որոնք աշխատում էին բուժհաստատություններում կամ ունեին մասնավոր պրակտիկա, նաև 3097 բուժաշխատողներ, որոնք ունեին միջին մասնագիտական կրթություն։ Այ պարագայում 1 բժիշկը բաժին է հասնում 917 հոգու, որը 3,5 անգամ գերազանգում է պետական մակարդակը (մեկ բժիշկ 3472 մարդու)։ Լուրջ խնդիր է համարվում բուժհաստատությունների անհավասար տեղաբաշխումը քաղաքում։ Այսպես, եթե Մարպոյան-Դամայ շրջանում կա 6 հիվանդանոց, գրանցված 68 բժիշկ և 300 բուժաշխատող, ապա Տենայան-Ռայա շրջանում չկա ոչ մի հիվանդանոց, գրանցված է 14 բժիշկ և 200 բուժաշխատող[71]։

Զանգվածային լրատվական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկանբարուում լույս է տեսնում 10 քաղաքային և շրջանային պարբերական, նաև մի շարք ազգային թերթեր ու արտասահմանյան պարբերականներ[72]։ Որոշ տեղական թերթեր ու ամսագրեր, հիմնականում «Տրիբուն Պեկանբարու»-ն (ինդոն.՝ Tribun Pekanbaru), «Ռիաու պոս»-ը (ինդոն.՝ Riau Pos), «Կորան Ռիաու»-ն (ինդոն.՝ Koran Riau) ունեն նաև էկեկտրոնային տարբերակներ[73][74][75]|2}:

Կան հաղորդումներ հեռուստաալիքներ համար՝ «Ռիաու տելեվիսի» (ինդոն.՝ Riau Televisi) և «Ռիաուչանել» (ինդոն.՝ Riaushannel), նաև գործում են ինդոնեզիական մի շարք հեռուստաալիքներ ու որոշ մալայզիկականներ։ Գրանցված է 19 տեղական ռադիո[76][77]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գրանցված է 300 տարբեր սպորտային ընկերակցություն, ակբում և սեկցիա[78]։ Գործում են 117 սպորտի տեսակներ, 4 ստադիոն։ Վերջինիցս ամենամեծը համարվում է բազմաֆունկցիոանլ «Ռիաուի գլխավոր ստադիոն»-ը (ինդոն.՝ Stadion Utama Riau), որը կառուցվել է 2012 թվականին և տեղավորում է 43 923 հանդիսատես։ Այն Սումատրայի ամենամեծ ստադիոնն է և երրորդը՝ Ինդոնեզիայում։ Այնտեղ 2012 թվականին անցկացվել են Ինդոնեզիայի Ազգային սպորտային մրցույթները և Իսլամական համերաշխության խաղերը 2013 թվականին։ Եվս մեկ բազմաֆունկցիոնալ ստադոն «Ռումբայ»-ը (ինդոն.՝ Rumbai) տեղավորում է 20000 հանդիսատես, ընդունում է ազգային մրցույթներ և համարվում է «Պեկանբարու» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը[79]։

Ռիաուի VII օլիմպիադայի արդյունքում, որը տեղի էր ունեցել 2011 թվականին, Պեկանբարուի թիմը 12 մասնակիցների մեջ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ գրավելով 24 ոսկե, 34 արծաթե և 43 բրոնզե մեդալներ[80]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Riau Province Administrative Division Data and Code 2015
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. «Պականաբարու» տարբերակը լայնորեն օգտագործվել է 2000-ական թվականներին ռուսական քարտեզագրության մեջ, քանի որ քաղաքն այդպես են կոչում նրա բնակիչներից շատերը, մասնավորապես մինանգկաբաու ազգության ներկայացուցիչներն ու մալայացիները, սակայն ինդոնեզերենում անունն արտասանվում է ե-ով։
  4. «Sejarah Indonesia» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  5. 5,0 5,1 «Sejarah Pekanbaru» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 14 августа 2010-ին.
  6. 6,0 6,1 Бандиленко и др., 1992-1993, ч. 1, էջ 258
  7. Bangsa Gagal, 2008, էջ 83
  8. Locher-Scholten, 2004, էջ 126
  9. Robert Cribb. «Pekanbaru railway, 1943-45» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Surviviors of the Burma and Sumatra Railways» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 15 августа 2010-ին.
  11. Fran Sandham, Claire Saunders, 2003, էջ 433
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Wilayah Geografis» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 14 августа 2010-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «География» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  13. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.1.1.5. Hidrologi, էջ 3
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Pakan Baru Climate History» (անգլերեն). WEATHER2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Myweather» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  15. 15,0 15,1 «Prestasi» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 17 августа 2010-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Prestasi» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  16. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.1.3. Wilayah Rawan Bencana, էջ 6
  17. 17,0 17,1 17,2 «Banyaknya Pendudukan Kota Pekanbaru Tahun 1995 - 2010» (ինդոնեզերեն). Badan Pusat Statistik Kota Pekanbaru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Население» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  18. 18,0 18,1 «Jumlah Rumah Tangga dan Penduduk Warga Negara Indonesia Dirinci Menurut Jenis Kelamin Per Kecamatan dalam Kota Pekanbaru Tahun 2010» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «RW» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  19. 19,0 19,1 19,2 «Penduduk dan Kemajemukan Masyarakat» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Этно» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  20. 20,0 20,1 Hill, David Politik Identitas dalam Budaya Indonesia/Melayu. — Jakarta, 2010. — С. 40.
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Pekanbaru Kota Bertuah» (ինդոնեզերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 17 сентября-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Visi2021» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  22. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Tabel 2.1 Luas wilayah Kota Pekanbaru menurut Kecamatan, էջ 1
  23. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Tabel 2.4 Jumlah Penduduk Kota Pekanbaru per-Kecamatan, էջ 7
  24. Chaidir Anwar Tanjung — Электронная версия журнала «Детик» (26 января 2013 года). «Walikota Pekanbaru Berstatus Tersangka Poligami Dilantik» (ինդոնեզերեն). Antara. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  25. 25,0 25,1 «Pimpinan DPRD Pekanbaru Dilantik» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. 9 ноября 2009 года. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «DPRD-Resmi» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  26. «Lambang Kota» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  27. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.2.1. Fokus Kesejahteraan dan Pemerataan Ekonomi, էջ 8
  28. «Pekanbaru Jadi Kota Investasi Terbaik di Indonesia» (ինդոնեզերեն). Dinas Perindustrian dan Perdagangan Propinsi Riau — Официальный сайт торгово-промышленного управления провинции Риау. 22 мая 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  29. 29,0 29,1 RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.2.1.1. Pertumbuhan Produk Domestik Bruto (PDRB), էջ 8
  30. «Banyaknya Industri Besar dan Sedang di Kota Pekanbaru Tahun 2009» (ինդոնեզերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  31. «Penduduk Kota Pekanbaru Menurut Lapangan Pekerjaan Utama Tahun 2010» (ինդոնեզերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  32. 32,0 32,1 32,2 «Introducing Pekanbaru» (անգլերեն). 17 февраля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 15 августа 2010-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Нефтяная столица» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  33. 33,0 33,1 33,2 «A city existing on oil revenues» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Oil» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  34. «PDRB Kota Pekanbaru Menurut Lapangan Usaha Tahun 2006-2010» (ինդոնեզերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  35. «Produksi Tanaman Bahan Makanan Dirinci Menurut Jenis Tanaman Per Kecamatan (ton) Tahun 2010» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  36. «Produksi Tanaman Sayur-Sayuran Dirinci Menurut Jenis Sauyr Per Kecamatan (ton) Tahun 2010» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  37. «Produksi Tanaman Buah-Buahan Dirinci Menurut Jenis Buah Per Kecamatan (ton) Tahun 2010» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  38. «Die Straße von Malakka in transnationaler Perspektive (Kuala Lumpur – Melaka – Pekanbaru – Tesso Nilo – Bengkalis – Singapur – Batam)» (գերմաներեն). 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 17 сентября 2010-ին.
  39. «Banyaknya Pemotongan Ternak yang Tercatat di RPH Kota Pekanbaru Dirinci Menurut Jenis Ternak Setiap Bulan (ekor) Tahun 2010» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  40. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Tabel 2.2. Penggunaan Tanah Kota Pekanbaru, Tahun 2006, էջ 49
  41. 41,0 41,1 RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.1.1.7. Penggunaan Lahan, էջ 5
  42. «Tabel 5.7. Impor Kota Pekanbaru Menurut Negara Asal, 2012» (ինդոնեզերեն). BPS Propinsi Riau — Данные по внешней торговле Пеканбару на сайте управления Центрального статистического агентства Индонезии по провинции Риау. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  43. 43,0 43,1 43,2 «Bab 10. Hotel, Restoran, dan Pariwisata» (ինդոնեզերեն). BPS Propinsi Riau — Данные по туризму и гостинично-ресторанному бизнесу на сайте управления Центрального статистического агентства Индонезии по провинции Риау. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Туризм-Риау» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  44. 44,0 44,1 «Kunjungan Wisatawan Asing ke Pekanbaru Meningkat» (ինդոնեզերեն). Pemerintah Kota Pekanbaru — Официальный сайт администрации города Пеканбару. 13 июня 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Туризм-ПБ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  45. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.4.2.2. Pembangunan Infrastruktur Jalan, էջ 53-58
  46. «KAI to reopen W. Sumatra-Riau Railway Line» (անգլերեն). Jakarta Post — Электронная версия газеты «Джакарта пост». 2 мая 2010 года. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  47. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.4.2.2. Pembangunan Infrastruktur Jalan, էջ 56
  48. «BRT's Influence on Public Transport Improvements in Indonesian Cities» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  49. «Sultan Syarif Kasim II» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 15 августа 2010-ին.
  50. «Menengok Perkembangan Kota Pekanbaru» (ինդոնեզերեն). Kompasiana — Электронное приложение к газете «Компас». 28 января 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  51. «Kapal Tanker Meledak di Sungai Siak Tewaskan Empat ABK» (ինդոնեզերեն). Antara — Официальный сайт индонезийского государственного информационного агентства «Антара». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  52. «Komisi C Lelah Urus Jembatan Siak 3» (ինդոնեզերեն). Tribun Pekanbaru — Электронная версия газеты «Трибун Пеканбару». 13 июня 2013 года. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  53. «Peresmian Halte Bus TMP Baru Tunggu Penyelesaian Jembatan Siak IV» (ինդոնեզերեն). Tribun Pekanbaru — Электронная версия газеты «Трибун Пеканбару». 8 июня 2013 года. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  54. Muchtiar (28 ноября 2008 года). «Nama Leighton dan Siak belum memiliki nama khas Melayu» (ինդոնեզերեն). Riau Info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  55. Preferensi Penghuni Perumahan, 2011, Lampiran, էջ 86
  56. Preferensi Penghuni Perumahan, 2011, Pendahuluan, էջ 78
  57. 57,0 57,1 RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.4.2.6. Pembangunan Kelistrikan, էջ 66
  58. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Penerangan Umum, էջ 64
  59. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.4.2.1. Perkembangan Pembangunan Pelayanan Air Bersih, էջ 51-53
  60. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Persampahan, էջ 62-64
  61. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Pertamanan, էջ 64
  62. «3 TPU Pemko Pekanbaru Sudah Penuh» (ինդոնեզերեն). Tribun Pekanbaru — Электронная версия газеты «Трибун Пеканбару». 12 марта 2013 года. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  63. 63,0 63,1 RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.2.2.1. Pendidikan, էջ 13-17
  64. «Kota Pekanbaru» (ինդոնեզերեն) — Официальный сайт администрации провинции Риау. 16 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 17 сентября 2010-ին.
  65. «Pekanbaru» (անգլերեն). Encyclopædia Britannica Online — Электронная версия Британской энциклопедии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 17 сентября 2010-ին.
  66. «Daftar Universitas Di Pekanbaru» (ինդոնեզերեն) — Список вузов Пеканбару. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  67. «Termegah di Indonesia, Perpustakaan Soeman HS Resmi Dibuka» (ինդոնեզերեն). Riau Terkini. 28 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 17 сентября 2010-ին.
  68. «Museum Negeri Provinsi Riau "Sang Nila Utama"» (ինդոնեզերեն). Asosiasi Museum Indonesia — Официальный сайт ассоциации музеев Индонезии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  69. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Tabel 2.21. Rasio Lembaga Seni Budaya Per 10.000 Penduduk Kota Pekanbaru (2006-2010), էջ 21
  70. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.2.2.2. Kesehatan, էջ 17-18
  71. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. 2.3.1.2. Kesehatan, էջ 31-36
  72. «Hasil Koran untuk Kota Pekanbaru» (ինդոնեզերեն) — Список газетных издательств Пеканбару. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  73. «Tribun Pekanbaru» (ինդոնեզերեն). Tribun Pekanbaru — Электронная версия газеты «Трибун Пеканбару». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  74. «Riau Pos» (ինդոնեզերեն). Riau Pos — Электронная версия журнала «Риау пос». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  75. «Koran Riau» (ինդոնեզերեն). Koran Riau — Электронная версия газеты «Коран Риау». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  76. «Local Television Stations in Indonesia» (անգլերեն) — Список местных телеканалов Индонезии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  77. «TV Melayu Hadir di Riau» (ինդոնեզերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  78. RPJMD KPT 2012–2017, Bab II. Gambaran Umum Kondisi Daerah. Tabel 2.22. Rasio Klub dan Gedung Olahraga Per 10.000 Penduduk Kota Pekanbaru Tahun 2010, էջ 22
  79. «Stadiums in Indonesia» (անգլերեն) — Список стадионов мира. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 17 сентября 2010-ին.
  80. «Malam Penutupan Porda VII Riau 2011 Disemarakan Tari Pelangi» (ինդոնեզերեն). Pusat Informasi Indragiri Hilir. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկանբարու» հոդվածին։