Պեդրո I (Կաստիլիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո I
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1334
ԾննդավայրԲուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1]
Մահացել էմարտի 23, 1369 (34 տարեկան)
Մահվան վայրMontiel, Իսպանիա
ԳերեզմանCapilla Real de la catedral de Sevilla
Քաղաքացիություն Կաստիլիա և Լեոն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և կառավարիչ
ԱմուսինMaría de Padilla?[2], Blanche of Bourbon?[2], Joan of Castro?, Teresa de Ayala?[2] և Isabel de Sandoval?
Ծնողներհայր՝ Ալֆոնսո XI (Կաստիլիայի թագավոր)[2], մայր՝ Maria of Portugal?[2]
Զբաղեցրած պաշտոններMonarch of Castile and Leon?
ԵրեխաներConstance of Castile, Duchess of Lancaster?[2], Իզաբելլա Կաստիլացի[2], Jean de Castille?, Sancho de Castilla?, Diego de Castilla?, Juan de Castilla y Castro?[3], Sancho de Castilla y Sandoval?[3], Edward de Castilla?[3] և María de Ayala?[2]
 Peter I of Castile Վիքիպահեստում

Պեդրո (իսպ.՝ Pedro, օգոստոսի 30, 1334, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] - մարտի 23, 1369, Montiel, Իսպանիա), անվանում էին Անողոք (el Cruel) կամ Ճիշտ (el Justo), Կաստիլիա և Լեոնի թագավոր 1350-ից 1369 թվականներին։ Պեդրոն Իվրեյան հարստության հիմնական ճյուղի վերջին կառավարիչն էր։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոն ծնվել է Իսպանիայի Բուրգոս քաղաքի Սանտա Մարիա լա Ռեալ դե Լաս Ուելգաս աբբայությունում։ Նրա ծնողներն էին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո XI-ը և Մարիա Պորտուգալացին.[4]

Ըստ ժամանակագիր Պերո Լոպես դե Այալաի Պեդրոն ուներ գունատ կազմվածք, կապույտ աչքեր և շատ բաց ոսկեգույն մազեր։ Նա եղել է բարձրահասակ (1,83 մ) և մկանոտ։ Նա երկար ժամանակ էր տրամադրում աշխատանքին, հանգստանում քիչ և «շատ էր սիրում կանանց»։ Նա շատ կարդացած էր և արվեստի սիրահար և կրթական տարիքում ըմբոշխնում էր պոեզիա և երաժշտություն։

Պեդրոն սկսեց գահակալել տասնվեց տարեկանում[5] և գտնվում էր իր մոր և նրա մտերիմների ազդեցության ներքո։ Նա պետք է ամուսնանար Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի դուստր Ժաննայի հետ, սակայն Ժաննայի դեպի Կաստիլիա ճանապարհին նրա ուղեկցող խումբը ճանապարհորդեց քաղաքներով, որոնք տառապում էին Սև մահից, չլսելով քաղաքացիներին, որոնք զգուշացնում էին մուտք չգործել իրենց քաղաքներ։ Քանի որ համաճարակը չէր հասել դեռ Անգլիա, հնարավոր է նրանք չէին գիտակցում վտանգը։ Էդուարդի սիրեցյալ տասնչորսամյա Ժաննան շուտով վարակվեց և մահացավ[6]։

Իսպանական մետաղադրամ Պեդրո Կաստիլիացու պատկերով:

Չնայած Պեդրոն առաջինը ենթարկվում էր մորը, նա լավ հարաբերություններ ուներ նախարար Ժոաո Աֆոնսո դե Ալբուկերկեի հետ[7] : Կապված լինելով Մարիա դե Պադիլլայի հետ Պեդրոն գաղտնի ամուսնացավ 1353 թվականին։ Մարիան Պեդրոյին սրեց Ալբուկերկեի դեմ և վերջինս փախավ Պորտուգալիա[8]։

1353 թվականի ամռանը երիտասարդ թագավորին իր մոր և այլ ազնվականների նախաձեռնությամբ որոշվեց ամուսնացնել Բլանկա դե Բուրբոնի հետ, չնայած Պեդրոն մեկ անգամ մերժել էր նրան։ Ամուսնանալով Բլանկայի հետ Պեդրոն ստիպված էր չխոստովանել, որ նա ամուսնացած է Մարիայի հետ, սակայն նրանց հարաբերությունները շարունակվեցին և Մարիան Պեդրոյին պարգևեց չորս երեխա։ Պեդրոն նաև ցանկացավ ամուսնանալ Դոն Դիեգո դե Արոյի այրի Ժուանա դե Կաստրոյի հետ` հավաստիացնելով Ժուանային, որ նրա ամուսնություն Բլանկայի հետո իրավական ուժ չունի[9]։ Ավիլայի և Սալամանկայի եպիսկոպոսներին հարցում ուղարկվեց այս հարցով և նրանք վախենալով Պեդրոյից հաստատեցին նրա ասածը[10]։ Պեդրոն և Ժուանան ամուսնացան Կուելարում և Ժուանան հռչակվեց Կաստիլիայի թագուհի[5]։ Երկու օրից Պեդրոն լքեց Ժուանային։ (Նա որդի պարգևեց Պեդրոյին, ով մահացավ Պեդրոյի մահից հետո)։ Դրան հաջորդեց քաոսային իրադարձություններ և թագավորը ժամանակավոր զրկվեց իշխանությունից, անգամ բանտարկվեց։ Առկա տարաձայնությունների ֆոնին Պեդրոյին հաջողվեց փախչել Տորո, որտեղ նրան հսկում էին Սեգովիայից[7]։

1361 թվականին թագուհի Բլանկան մահացավ Մեդինա Սիդոնիայում։ Ֆրանսիացի պատմաբանները կարծում էին, որ Պեդրոն հրամայել է երկու հրեաների սպանել նրան[11], ըստ մեկ այլ վարկածի նա թունավորվել է, երրորդ վարկածն ասում է, որ նրան կրակել են նետից[12], րնայած մահվան պատճառ կարող էր լինել ժանտախտը[13]։ Նույն տարում Սևիլյայում մահացավ նաև Մարիա դե Պադիլլան[14]։

Արագոնի դեմ պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո անողոքի պատերազմը Կաստիլիայում: 1884 թվականի նկար 1884:

1356-ից 1366 թվականներին Պեդրոն անընդհատ պատերազմների մեջ մտավ Արագոնի դեմ, որը կոչվեց Երկու Պեդրոների պատերազմ, որտեղ Անգլիան բավական աջակցություն չգործադրեց իր դաշնակիցին օգնելու համար, անգամ Միջերկրական ծովում ընդդեմ Ֆրանիսայի և Արագոնի։ Արագոնի թագավորը սատարեց Պեդրոյի խորթ եղբայրներին ընդդեմ Պեդրոյի։ Այս ընթացքում Պեդրոն կազմակերպեց մի շարք սպանություններ, որի պատճառով նրան կոչեցին Անողոք[7]։

1366 թվականին սկսվեց ճակատագրական Կաստիլիայի քաղաքացիական պատերազմը, որի արդյունքում Պեդրոն կորցրեց գահը։ Նրան գահընկեց արեց իր խորթ եղբայր Հենրի Տրաստամարան, ով վարձկանների գլխավորությամբ ստիպեց Պեդրոյին հեռանալ առանց ճակատամարտելու, մի քանի անգամ նահանջելով (սկզբում Բուգոսից, դրանից հետո Տոլեդոյից և վերջապես Սևիլյայից) խուսափեց բախումից։ Պեդրոն փախցերեց իր գանձարանը Պորտուգալիա, որտեղ նրան սառը ընդունեց նրա մորեղբայր, Պորտուգալիայի թագավոր Պեդրու I-ը, որտեղից նա տեղափոխվեց հյուսիսային Իսպանիա Գալիսիա, որտեղ նա հրամայեց սպանել Սուերոյին, Սանիագոյի արքեպիսկոպոսին և հոգևորական Պերալվարեսին։

Նաջերայի ճակատամարտը 15-րդ դարի մանրանկարում (Պեդրոն և անգլիացիները ձախից:

Պեդրոն և Իսպանիայի հրեաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոյի խորթ եղբայր Հենրի Տրաստամարան շարունակաբար Պեդրոյին անվանում էր «Հրեաների թագավոր» և որոշակի հաջողություն ունեցավ կաստիլիացիներին հրահրելով Պեդրոյի դեմ։ Հենրի Տրաստամարան հրահրեց հրեաների ջարդեր հակահրեական բողոքների ժամանակահատվածում և շատերին կրոնափոխեց 1370-ից 1390 թվականների ընթացքում։ Պեդրոն պայքարում էր դրա դեմ, նա հրամայեց սպանել հակահրեական շարժումների հինգ ղեկավարների։

Պեդրո թագավորի գանձապայ Սամուել հա-Լևիին մեծ ազդեցություն ուներ Պեդրոյի հրեամետ քաղաքականության վրա, սակայն նրանց գործողությունները չկարողացան կանգնեցնել այս ժամանակաշրջանում հրեաների հալածանքները և ջարդերը[15]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի II-ը սպանում է իր նախորդ Պեդրոյին, Ֆրոիսարտի ժամանագրության պատկերներից:

1366 թվականի ամռանը Պեդրոն ապաստան գտավ Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն»-ի մոտ, ով վերականգնեց Պեդրոյին գահին հաջորդ տարի Նախերայի ճակատամարտից հետո։ Սակայն Էդուարդը խզեց իր դաշնությունը Պեդրոյի հետ Պեդրոյի դավաճանության և վայրենությունների պատճառով, բացի այդ Պեդրոն հրաժարվել էր փոխհատուցել Էդուարդի արշավանքի ծախսերը ինչպես խոստացել էր։ Սև արքայազնի առոջական վիճակը վատթարացավ և նա լքեց Պիրենեյան թերակղզին[7]։

Հենրի Տրաստամարան վերադարձավ Կաստիլիա 1368 թվականին։ Բուրգոսի կորտեսը ճանաչեց նրան Կաստիլիայի թագավոր։ Դրան հաջորդեցին Կորդովան, Պալենսիան, Վալյադոլիդը և Խաենը։ Մյուս կողմից Գալիսիան և Աստուրիաս շարունակեցին աջակցել Պեդրոյին։ Քանի որ Հենրին շարժվեում էր Տոլեդոյով, Պեդրոն նահանջեց Անդալուսիա` ճակատամարտի համար հարմար վայր փնտրելու։ 1369 թվականի մարտի 14-ին Պեդրոյի և Հենրիի զորքերը հանդիպեցին Մոնտիել ամրոցում, որը վերահսկում էր Սանտիագոյի միաբանությունը։ Հենրին հաղթեց Բերտրանդ դու Գուեսկլինի աջակցությամբ։ Պեդրոն ապաստան գտավ ամրոցում, որը վերահսկում էր ռազմական միաբանությունը գալիսական սերմամբ, որը մնում էր հավատարիմ Պեդրոյին։ Պեդրոն հանդիպեց դու Գուեսկլինի հետ, ով գործում էր Հենրիի անունից։ Պեդրոն Գուեսկլինին առաջարկեց 200.000 ոսկե մետաղադրամ և մի քանի քաղաքներ, այդ թվում Սորիան, Ալմասանը և Ատիենսան իր կողմը անցնելու դիմաց։ Գուեսկլինը տեղեկացրեց այդ մասին Հենրիին և ավելի լավ պայմաններ կորզեց։

Գործարք կնքելով Հներիի հետ Գուեսկլինը վերադարձավ Պեդրոյի մոտ։ Խաբելով, որ համաձայնվել է Պեդրոյի առաջարկի հետ` Գուեսկլինը 1369 թվականի մարտի 23-ի գիշերը տարավ նրան իր վրան, որտեղ նրան սպասում էր Հենրին։ Պատմաբան Պեդրո Լոպես դե Այալան այսպես է նկարագրում հետագա զարգացումները.

Մինչև Գուեսկլինի վրան մտնելը Հներին տեսավ Պեդրոյին, սակայն չճանաչեց նրան, քանի որ երկար տարիներ եղբայրները չէին տեսնվել։ Բերտրանդի մարդկանցից մեկն ասաց,-«Սա Ձեր թշնամին է», սակայն Հներին ներից հարցրեց արդյոք նա է և ... Պեդրոն երկու անգամ ասաց,-«Ես եմ, ես եմ»։ Հետո Հենրին ճանաչեց նրան և մերկացրեց դաշույնը և նրանք... ընկան գետնին։ Հենրին խոցեց նրան նորից ու նորից։

Սպանելով խորթ եղբորը` Հենրին թողեց նրա մամինը առանց հուղարկավորման երեք օր, որպեսզի ծաղրեն ու անարգեն մարմինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.britannica.com/EBchecked/topic/453601/Peter
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. Estow 1995, p. 30.
  5. 5,0 5,1 Dillon 1788, էջ. 280.
  6. Estow 1995, p. 11.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Hannay 1911, էջ. 292.
  8. Storer, 1911, էջեր 64–86
  9. Storer, 1911, էջ 112
  10. Storer, 1911, էջ 113
  11. Histoire de Bertrand du Guesclin, connestable de France et des royaumes de Léon, de Castille, de Cordoue et de Séville, duc de Molines, comte de Longueville", par messire Paul Hay, seigneur du Chastelet, édition à Paris, chez Jean Guignard 1666, conservé un temps à la bibliothèque impériale de Vienne (Autriche)
  12. Tuchman 1978, p. 228.
  13. Storer, 1911, էջ 226
  14. Storer, 1911, էջ 227
  15. Estow 1995, p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո I (Կաստիլիայի թագավոր)» հոդվածին։