Պեգասուս ավիաուղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pegasus Airlines-ի Boeing 737-800 ինքնաթիռը

Պեգասուս ավիաուղիներ (թուրքերեն՝ Pegasus Hava Taşımacılığı A.Ş.), թուրքական բյուջետային ավիաընկերություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։ IZair ավիաընկերությունը իր բոլոր թռիչքները իրականացնում է Pegasus Airlines-ի անունից։ Հիմնադրվել է 1989 թ-ին։ Պեգասուսի չվերթների ցանցը բաղկացած է 22 երկրներում գործող շուրջ 49 թռիչքուղիներից, որոնցից 19-ը՝ ներթուրքական և 30-ը՝ միջազգային[1]։ Պեգասուսի նավատորմը ամենաերիտասարդն է Թուրքիայում[2]։ Պեգասուսի օդային նավատորմում առկա են 94 ինքնաթիռներ՝ 33 Բոինգ Բ737 - 800, 42 Էյրբաս Ա320 - 200neo, 12 Ա320-200ceo, 7 Էյրբաս Ա321-200neo[3]:

Պեգասուս Ավիաուղիների թոփ ներթուրքական թռիչքների  ուղղություններն են՝ Հաթայ, Ալանիա, Ուրֆա, Տրապիզոն, Գազիանթեփ, Դալաման, Բոդրում, Անթալիա, Իզմիր, Կայսերի։ Պեգասուսը ակտիվորեն ուղևորափոխադրումներ է իրականացնում նաև հետևյալ միջազային երթուղիներով՝ Սկոպյե, Պրահա, Բուդապեշտ, Շարմ Էլ Շեյխ, Հուրգադա, Բարսելոնա, Թել Ավիվ, Բուխարեստ, Դուբայ, Բեյրութ[4]։

Տեղեկատվական անվտանգությունը, ծառայությունների որակը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ուղևորների առողջությունը և անվտանգության ապահովման այլ միջոցառումները այն հիմնական չափորոշիչներն են, որոնցով առաջնորդվում է Պեգասուսը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pegasus Airlines». magelline.com. Magelline.
  2. «Travel with Pegasus | Pegasus Airlines». www.flypgs.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «Pegasus Airlines». Magelline.com. Magelline.
  4. «Book Cheap Flight Tickets - Lowest Price Deals». www.flypgs.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «Policies | Pegasus Airlines». www.flypgs.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.

Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]