Պարզեցված անգլերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Պարզեցված անգլերենով Վիքիպեդիա
Simple English Wikipedia
URL՝simple.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՊարզեցված անգլերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2003 նոյեմբերի 17
Հոդվածների թիվ՝249 514
Էջերի թիվ՝812 213
Խմբագրումների թիվ՝9 419 477
Գրանցված մասնակիցներ՝1 426 275
Ակտիվ մասնակիցներ՝1687
Ադմինիստրատորներ՝18
Խորություն:59

Պարզեցված անգլերենով Վիքիպեդիա (անգլ.՝ Simple English Wikipedia), Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի անգլերեն լեզվով տարբերակներից, հիմնականում գրված պարզ և հատուկ անգլերենով[1]։ Բացվել է 2003 թվականի նոյեմբերի 17-ին։ Կայքը ստեղծվել է «տարբեր կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես օրինակ՝ ուսանողներ, երեխաներ, սովորելու հետ կապված դժվարություններ ունեցող մեծահասակների և անգլերեն սովորող մարդկանց» հանրագիտարանային տեղեկություններ տրամադրելու համար[2]։ 2024 թվականի մարտի 28-ի դրությամբ հանրագիտարանն ունի ավելի քան 250 000 հոդված, և ավելի քան 1 426 000 գրանցված մասնակից, որոնցից 1687–ը ակտիվ են[3]։

Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի հոդվածները սովորաբար ավելի կարճ են, քան Անգլերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածները, հիմնականում ներկայացված են միայն հիմնական տեղեկությունները։ Թիմ Դոուլինգը The Guardian լրագրում նշում է, որ ի տարբերություն Անգլերեն Վիքիպեդիայում հաճախ հանդիպող անտեղի ձգձգված հադվածների, Պարզեցված անգլերեն Վիքիպեդիան տրամադրում է որպես կանոն ընդունված փաստեր և հազվադեպ է հավելյալ տեղեկություն պարունակում[4]։ Կայքի ինտերֆեյսը նույնպես ավելի պարզ է․ օրինակ՝ Անգլերեն Վիքիպեդիայի «Random article»–ի փոխարեն օգտագործվում է «Show Any Page»–ը, «edit»–ի փոխարեն՝ «change», page «does not exist»–ի փոխարեն՝ «not yet started»[5]։ Նախագիծն օգտագործում է շուրջ 2,000 անգլերեն բառ[1] և հիմնված է պարզ անգլերենի վրա (850 բառ ունեցող միջազգային օժանդակ լեզու, որը ստեղծել է Չարլզ Քեյ Օգդենը 1920-ականներին)[4]։

Ֆաբիեն Սնաուերի կարծիքով Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի պարզ ներկայացման ոճը իդեալական է անգլերեն սովորող սկսնակների համար[6]։ Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի նյութերը հիմք են հանդիսացել «Մեկ հանրագիտարան յուրաքանչյուր երեխայի» նախագծի համար[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Parris, Sheri R. (2009). Adolescent Literacy, Field Tested: Effective Solutions for Every Classroom. International Reading Assoc. էջ 76. ISBN 0-87207-695-4. «A version of Wikipedia, called Simple English Wikipedia, contains entries using the 2,000 or so most common words in English, and is well suited for younger readers.»
  2. Simple English Wikipedia, 2009, Retrieved 2016-01-26
  3. Special:Statistics, Retrieved Մարտ 28, 2024
  4. 4,0 4,1 Tim Dowling (2008 թ․ հունվարի 14). «Wikipedia too long-winded for you? Try the simple version». The Guardian. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
  5. Ayers, Phoebe; Matthews, Charles; Yates, Ben (2008). How Wikipedia works: and how you can be a part of it. No Starch Press. էջ 417.
  6. Fabien Snauwaert (2010). How to Learn English. էջ 34. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
  7. «One Encyclopedia Per Child». Wiki.laptop.org. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
  8. Lawrence A. Tomei, Robert Morris (2008). Encyclopedia of Information Technology Curriculum Integration. Idea Group Inc (IGI). էջ 544. ISBN 1-59904-881-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]