Պատնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պատնա
հինդի՝ पटना
ուրդու՝ پٹنہ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես99,45 կմ²
ԲԾՄ58±1 մետր
Պաշտոնական լեզուհինդի, մագահի, բհոջպուրի և մայտհիլի
Բնակչություն1 684 222 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ612[2]
Փոստային դասիչ800001[3]
Պաշտոնական կայքpatna.nic.in(հինդի)
Պատնա (Հնդկաստան)##
Պատնա (Հնդկաստան)

Պատնա, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում՝ Գանգես գետի աջ ափին։ Բիհար նահանգի վարչական կենտրոնն է։ 916 հզ․ բն․ (1981 թ.)։ Խոշոր տրանսպորտային հանգույց է, գյուղատնտեսական մթերքների առևտրի կենտրոն։ Կա բամբակե գործվածքների, սննդի արդյունաբերություն, մետաղամշակություն, գորգերի, դիպակի, կահույքի, մետաղե իրերի արտադրություն։ Ունի համալսարան (1917 թ.), գրադարան։

Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 5-րդ դարում և անվանվել Պատալիպուտրա։ Եղել է հին աշխարհի խոշոր քաղաքներից մեկը (մակերեսը մոտ 48 կմ²), մինչև մ․թ․ 6-րդ դարը Մագադհա կայսրության և Գուպտերի պետության մայրաքաղաքը։ Պահպանվել են հնագույն ճարտարապետության կառույցների ավերակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։