Պավիա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պավիա (այլ կիրառումներ)
Պավիա
Provincia di Pavia

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Կարգավիճակգավառ
Մտնում էԼոմբարդիա
Ներառում է190 կոմունաներ
ՎարչկենտրոնՊավիա
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն (2015)548․722
Տարածք2,965
Սահմանակցում էՄիլան մետրոպոլիտեն քաղաք, Լոդի, Պիաչենցա, Ալեսանդրիա, Վերչելլի և Նովարա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-PV
Փոստային ինդեքսներ27100, 27010-27059
Ավտոմոբիլային կոդPV
provincia.pv.it

Պավիա (իտալ.՝ Provincia di Pavia), գավառ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Լոմբարդիայի երկրամասում` Իտալիայի հյուսիսային հատվածում[1][2][3]։

Գավառի խոշորագույն բնակավայրը և մայրաքաղաքը համարվում է Պավիա քաղաքը, որը համարվում է նաև ինքնավար համայնք։ Գավառապետը համարվում է ազգությամբ իտալացի քաղաքական գործիչ Դանիելե Բոսոնեն[4]։

Ըստ 2015 թվականի հունվարի 1-ին Իտալիայի կենտրոնական բյուրոյի մարդահամարի տվյալների, գավառի բնակչությունը կազմում է 548,722 մարդ։ Բնակչության հիմնական մասը իտալիկներն են, որոնք խոսում են իտալերենով և դավանում քրիստոնեության կաթոլիկ ճյուղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավիա քաղաքի տեղաբնիկները համարվում են Հյուսիսային Իտալիայում ապրող գաուլիշներ կոչվող նստակյաց ցեղերը, որոնք այստեղ ստեղծել էին իրենց ցեղային միությունը։ 220 թվականին Պավիան նվաճվել է հռոմեացիների կողմից։

Այս քաղաքը հռոմեական տիրապետության ժամանակահատվածում անվանվել է «Տիկինիում»։ 451 թվականին հավաքելով իրեն ենթակա ցեղերից մեծ զորք՝ հոների խաքան Աթթիլան անցնում է Հռենոսը և ներխուժում Գալլիա։ Սակայն հռոմեացի զորավար Աեցիոսը վեստգոթերի աջակցությամբ ստիպում է Աթթիլային նահանջել[5]։

Դրանից հետո, 452 թվականի գարնանը հավաքելով նոր զորք Աթթիլան ներխուժում է Իտալիա՝ գրավելով ու թալանելով մի շարք իտալական բնակավայրեր, այդ թվում և Պավիան[6]։

476 թվականին գոթական ցեղերի առաջնորդ Օդոակրը նվաճում է Իտալիան և գահընկեց անում Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսին։ Դրանից հետո քաղաքը ընկնում է ֆրանկական տիրապետության ներքո[7]։ 1155 թվականին Սրբազան Հռոմեական Կայսրության կայս Ֆրեդերիկը Պավիան կոմունայի կարգավիճակից դարձրեց քաղաք։

Դրանից հետո քաղաքը համապատասխանաբար պատկանում է Իսպանիային, Ֆրանսիային, Ավստրիային և Իտալիայի վերամիավորումից հետո միայն նոր Իտալիային։ 1361 թվականին Պավիայում հիմնադրվում է համալսարան[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Italian Institute of Statistics (Istat) (2001). «Superficie territoriale (Kmq) - Pavia (dettaglio comunale) - Censimento 2001». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Popolazione residente al 1° gennaio». Istat. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Provincia di Pavia – Il Presidente». Provincia di Pavia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Provincia di Pavia». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Bilancio demografico anno 2010 e popolazione residente al 31 Dicembre». Istat.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  6. The Times Comprehensive Atlas of the World (13 ed.). Times Books. 2011. էջ 76. ISBN 9780007419135.
  7. Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 200. ISBN 978-0-313-30733-1.
  8. «Pinot Noir». Mondo del vino al bivio, il Consorzio: Noi parliamo con i fatti. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավիա (գավառ)» հոդվածին։