Պավել Պեստել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Պեստել
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24 (հուլիսի 5), 1793
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 13 (25), 1826 (33 տարեկան)
Մահվան վայրՊետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊաժերի կորպուս
Մասնագիտությունռազմական գործիչ, հեղափոխական, Դեկաբրիստներ և Q97662017?
Ծնողներհայր՝ Ivan Borisovich Pestelʹ?
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the Order of Leopold (Austria) Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Արժանիքների շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»
ԱնդամությունՓրկության միություն, Բարգավաճման միություն և Southern Society?
Ստորագրություն
Изображение автографа
 Pavel Pestel Վիքիպահեստում

Պավել Իվանովիչ Պեստել (հունիսի 24 (հուլիսի 5), 1793, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 13 (25), 1826, Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ազնվական հեղափոխական, դեկաբրիստ, գնդապետ։

Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականի արտասահմանյան արշավանքներին։ 1816 թվականին մտել է դեկաբրիստների «Փրկության միություն» ընկերության մեջ (որի կանոնադրության հիմնական հեղինակն էր), 1818 թվականին կազմակերպել է «Բարօրության միություն»-ը, 1821 թվականի մարտին ստեղծել և գլխավորել է դեկաբրիստների Հարավային ընկերությունը։ Մշակել է Ռուսաստանում սոցիալտնտեսական և քաղաքական բարեփոխումների նախագիծ (1824 թվականին կոչել է «Ռուսկայա պրավդա»), որը պահանջում էր ինքնակալության տապալում, ճորտատիրական իրավունքի վերացում, հանրապետության հաստատում (Պեստելը ռուսական ազատագրական շարժման մեջ հանրապետական ավանդների հիմնադիրն է)։ Պեստելի ծրագիրը սոցիալ-տնտեսական առումով բուրժուական էր՝ որոշ դեմոկրատական տարրերով, կրոնափիլիսոփայական տեսակետից դեիստական։ Պատմական պայմանների բերումով Պեստելը չկարողացավ հետևողականորեն լուծել կալվածատիրական հողատիրության հարցը, առաջարկում էր ճորտերին ազատել հողով և սահմանափակել կալվածատերերի հողատիրությունը, ինչպես նաև զինվորական հեղափոխություն, առանց ժողովրդական զանգվածների մասնակցության։ Ձերբակալվել է 1825 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ապստամբության նախօրեին, կախաղան է բարձրացվել 1826 թվականի հուլիսի 13-ին, չորս այլ դեկաբրիստների հետ, Պետրոպավլովյան ամրոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 236