Պավել Չիստյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Չիստյակով
Ծնվել էհուլիսի 5, 1832(1832-07-05)[1][2][3], մայիսի 23, 1832(1832-05-23)[4] կամ հունիսի 23, 1832(1832-06-23)[5][6]
ԾննդավայրԿրասնոխոլմսկի շրջան, Bezhetsk Okrug, Մոսկվայի մարզ
Վախճանվել էնոյեմբերի 11, 1919(1919-11-11)[7][1][2][…] (87 տարեկան)
Մահվան վայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1861)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[8] և Կերպարվեստ[8]
ԱշակերտներՆիկոլայ Կուզնեցով, Ալեքսանդր Գաուշ, Ivan Seleznyov?, Ալեքսանդր Կուրիննի, Պավել Վլասով և Q124446114?
 Pavel Chistyakov Վիքիպահեստում

Պավել Պետրովիչ Չիստյակով (ռուս.՝ Па́вел Петро́вич Чистяко́в, հուլիսի 5, 1832(1832-07-05)[1][2][3], մայիսի 23, 1832(1832-05-23)[4] կամ հունիսի 23, 1832(1832-06-23)[5][6], Կրասնոխոլմսկի շրջան, Bezhetsk Okrug, Մոսկվայի մարզ - նոյեմբերի 11, 1919(1919-11-11)[7][1][2][…], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս նկարիչ, մանկավարժ, պատմական, ժանրային նկարչության, դիմանկարի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Չիստյակովը ծնվել է 1832 թվականի հունիսի 23-ին (հուլիսի 5-ին), Տվեր նահանգի Պրուդի գյուղում (այժմ՝ Տվերի մարզ, Կրասնոխոլմսկի շրջան)։ Նախնական կրթություն ստացել է Կրասնի Խոլմի դպրոցում և Բեժեցկի ծխական դպրոցում (1848)։ Նրա զարգացման գործում մեծ է եղել հոր դերը, ով լինելով հասարակ մարդ, հասկանում էր կրթության կարևորությունը։ 1849 թվականին Պավել Չիստյակովը ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ նրա ուսուցիչն է եղել պրոֆեսոր Պյոտր Բասինը։ 1854-1858 թվականներին արժանացել է ակադեմիայի երկու փոքր և երկու մեծ արծաթե մեդալների` գերազանց նկարներ և բնության էսքիզներ ստեղծելու համար։ 1860 թվականին «Պատրիարք Հերմոգենեսը բանտում» կտավի համար ստացել է փոքր ոսկե մեդալ։ 1861 թվականին ավարտել է ակադեմիայի դասընթացը՝ XIV դասի նկարչի կոչումով, մեծ ոսկե մեդալով, որը ստացել է «Մեծն իշխանուհի Սոֆյա Վիտովտովնան իշխան Վասիլի Տեմնոյի ամուսնությանը» կտավի համար, ինչպես նաև իրավունք է ստացել մեկնելու օտար ափեր որպես ակադեմիայի թոշակառու։ Նախքան այդ ուղևորությանը մեկնելը, որոշ ժամանակ դասավանդել է Սանկտ Պետերբուրգի նկարչական դպրոցում։ Հայրենի բնօրրանում՝ Կրասնի Խոլմում, նկարել է «Աղքատ երեխաները» կտավը (1861 թվական, ՊՌԹ)։

1862 թվականից սկսել է իր ուղևորությունը, այցելել է Գերմանիա, աշխատել Փարիզում և Հռոմում։ Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ 1870 թվականին արժանացել է ակադեմիկոսի կոչման «Հռոմի մուրացիկը», «Չուչարկայի գլուխը» և «Հասարակական պարահանդեսի մեկնող ֆրանսիացին» կտավների համար։ Դրանից հետո զբաղվել է մանկավարժությամբ, շատ հազվադեպ է ցուցադրել իր նոր ստեղծագործությունները։ Իր գեղարվեստական պրակտիկայի ընթացքում Չիստյակովը «ձգտել է պատմական սյուժեի դրամատիզացիայի, պատկերի համակարգի հոգեբանական հագեցածությանը»։

Չիստյակովը մահացել է 1919 թվականի նոյեմբերի 11-ին Դետսկոե Սելո գյուղում (այժմ` Պուշկին քաղաք)։

Նրա կտավներից «Ծեր տիկնոջ դիմանկարը» (1871) և «Կանգնած քահանան» (1863-1864) գտնվում են Տվերի տարածաշրջանային պատկերասրահում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայր՝ Չիստյակով, Պյոտր Պետրովիչ (1830-ականների 2-րդ կես - 1870-ականների վերջից ոչ շուտ), նկարիչ-գեղանկարիչ և գծանկարիչ[9],
  • Քույր՝ Չիստյակովա, Աննա Պետրովնա ( ՞ - մահացել է 1901 թվականից ոչ շուտ), նկարիչ[9],
  • Կին՝ Վերա Եգորովնա Չիստյակովա (Մեյեր) (1848-1918), նկարչուհի։ Ամուսնության մեջ է եղել 1871 թվականից[9],
  • Դուստր՝ Աննա Պավլովնա Չիստյակովա (ամուսնությամբ՝ Դուրդինա, Մերց), (1872-1930), սիրողական նկարիչ[9],
  • Դուստր՝ Վերա Պավլովնա Չիստյակովա (1874-1928), սիրողական նկարիչ, մանկավարժ[9],
  • Որդի՝ Վսեվոլոդ Պավլովիչ Չիստյակով (1879-1929), Կայսերական արվեստի ակադեմիայի աշխատակից[9],
  • Թոռ՝ Իգոր Վասիլևիչ Դուրդին (1895-1918), սիրողական նկարիչ[9],
  • Թոռ՝ Իզյասլավ Վսեվոլոդովիչ Չիստյակով (1902-1960), նկարիչ[9],
  • Թոռ՝ Յարոսլավ Վասիլևիչ Դուրդին (1900-1980), գիտնական-քիմիկոս, մանկավարժ, քիմիական գիտությունների դոկտոր, Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան)[9],
  • Թոռ՝ Օլեգ Վսեվոլոդովիչ Չիստյակով (1907-1942), սիրողական նկարիչ[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցների գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հուշերում Նիկոլայ Սամոկիշը գրել է[10].

Պավել Չիստյակովը մի մարդ էր, ով հիսուն տարի եղել է ակադեմիայի պրոֆեսոր... Նա ուներ դասավանդման փառահեղ մեթոդ, որը տվել է փայլուն արդյունքներ։ Նրա աշակերտներից են եղել Վրուբելը, Սերովը, Կորովինը, Գոլովինը և շատ այլ տաղանդավոր նկարիչներ։ Նա կարճահասակ էր, նիհար, գյուղացիների պես կտրած մազերով, փոքրիկ մորուքով և խելացի, խորաթափանց աչքերով։ Շատ համեստ էր հագնվում առանց կեցվածք ընդունելու նվազագույն հավակնության։ Որպես նկարիչ նա շատ նկարներ չի ստեղծել։ Նրա ծրագրային նկարը, որի համար ուղարկվել էր արտերկիր, կախված էր ակադեմիայում՝ «Սոֆյա Վիտովտովնան հանում է Վասիլի Կոսոյի գոտին», նրա գեղեցիկ նկարներից էր «Իտալացի մուրացկան»-ը։ Ընդհանրապես, նա այն նկարիչներից էր, ովքեր չէին շտապում։ Նա տասը տարի նկարում էր մոր դիմանկարը և միայն ավարտեց այն, քանի որ, ինչպես ինքն էր ասում, «վախենում եմ, որ նա մահանա, իսկ ես դիմանկարը չավարտեմ»։ Հետագայում նա արվեստանոց բացեց Ցարսկոյե Սելոյի իր ամառանոցում, որտեղ ապրում էր ամռանը և նկարել էր «Մեսալինա» մեծ կտավը։ Շուրջ քսան տարի նկարեցի ու մեռա առանց վերջացնելու։
- «Ժամանակի և իր մասին»

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին աստիճանի դասական նկարիչ (1861),
  • Ակադեմիկոս (1870), պատմական և դիմանկարչական գեղանկարչության պրոֆեսոր, 2-րդ աստիճան (1892),
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1876),
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1879),
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1881),
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1887),
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1891),
  • Կայսերական արվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893),
  • «Նորին կայսերական մեծության երախտագիտություն» մեդալ Վարշավայում նոր ուղղափառ տաճարի կառուցման աշխատանքների համար (1894),
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1895, ժառանգական ազնվականությամբ),
  • Մեդալ «Ի հիշատակ Ալեքսանդր III կայսեր գահակալության» (1896),
  • Սանկտ Պետերբուրգի նկարչության ուսուցիչների ընկերության պատվավոր անդամ (1901-1917),
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1907),
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (1911)[9]։

Աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • X դասի կոլեգիալ քարտուղար (1861),
  • IX դասի տիտղոսակիր խորհրդական (1870),
  • VIII դասի կոլեգիալ ատենակալ ավագությամբ (1876),
  • VII դասի արքունի խորհրդական ավագությամբ, երկարամյա ծառայության համար (1879, ստացել է 1881),
  • VI դասի կոլեգիալ խորհրդական (1883, ստացել է 1886),
  • V դասի պետական խորհրդական երկարամյա ծառայության համար (1892),
  • IV դասի իսկական պետական խորհրդական (1905)[9]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Չիստյակովի տուն-թանգարան Պուշկինոյում
Նկարչի արվեստանոցը տուն-թանգարանում
  • Չիստյակովի փողոցը Պուշկինոյում, որն անցնում է այն տան կողքով, որտեղ ապրել է նկարիչը։
  • 1987 թվականին Պուշկինոյում պահպանված փայտե տանը բացվել է Պավել Չիստյակովի թանգարանը։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում-Պետրոգրադում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1876- 11/11/1919 - ամառանոց Պուշկինոյում, Մոսկովյան մայրուղի 23 (տուն թանգարան)

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստերի հրապարակում
  • Чистяков П. П. Письма, записные книжки, воспоминания. 1832—1919. — М., 1953.
Էսսեներ կյանքի և աշխատանքի մասին
  • Бабияк В. В. «Тверской мудрец» (о педагогической деятельности П. П. Чистякова) / Материалы VI Международной Российско-американской научно-практической конференции, посвящённой 300-летию Санкт-Петербурга «Актуальные вопросы современного университетского образования». — СПб.: Изд-во РГПУ им. А. И. Герцена, 2005. — С. 220—223.
  • Бабияк В. В. Павел Чистяков — Дмитрий Кардовский: преемственность художественно-образовательной традиции / Научное мнение. — 2011. — № 7. — С. 34—45.
  • Элий Михайлович Белютин, Нина Михайловна Молева П. П. Чистяков — теоретик и педагог. — М., 1953.
  • Белютин Э., Молева Н. Павел Петрович Чистяков. 1832—1919. — М., 1954.
  • Илья Яковлевич Гинзбург П. П. Чистяков и его педагогическая система. — Л.; М., 1940.
  • Ольга Антоновна Лясковская П. П. Чистяков. — М.: издательство Гос. Третьяковской галереи, 1950. — 64 с.
  • Чурилова Е. Б. Я ещё могу съездить к Чистякову. (П. П. Чистяков в Царском селе). — СПб., 2004.
  • Чурилова Е. Б Прочесть, ...припоминая". П. П. Чистяков в Царском Селе. — СПб.: Сибирский век, 2007. — 312 с. — (Прогулки по городу Пушкину). — 1000 экз. — ISBN 978-5-902238-39-3
Բառարաններ և հանրագիտարաններ
  • Власов В. Г. Чистяков Павел Петрович // Стили в искусстве : Архитектура, графика. Декоративно-прикладное искусство. Живопись, скульптура : словарь : в 3 т. / В. Г. Власов. — СПб. : Кольна, 1997. — Т. 3 : М—Я. — С. 503. — 655 с., [8] л. ил. — ISBN 5-88737-010-6. — OCLC 605179863.
  • Кондаков C. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764–1914 : в 2 т. / составил С. Н. Кондаков. — СПб. : Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 : Часть биографическая. — С. 218. — [4], VI, 454, [5] с. : ил., портр. — OCLC 707072219.
  • Андрей Иванович Сомов (1890–1907). «Чистяков, Павел Петрович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Чистяков Павел Петрович // Хвойка — Шервинский. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 605. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 34). — ISBN 978-5-85270-372-9.
  • Tschistjakoff (Чистяковъ), Pawel Petrowitsch // Allgemeines Lexikon der bildenden Kunstler von der Antike bis zur Gegenwart, begründet von Ulrich Thieme und Felix Becker : unter Mitwirkung von etwa 400 Fachgelehrten bearbeitet und redigiert von H. Vollmer, B. C. Kreplin, H. Wolff, O. Kellner :

[нем.] : in 37 Bd. / herausgegeben von Hans Vollmer. — Leipzig : E. A. Seemann, 1939. — Bd. 33 : Theodotos — Urlaub. — S. 464. — 600 S. — OCLC 1157313851.

  • Чистяков, Павел Петрович - статья из Большой советской энциклопедии.
  • Гинзбург И. П. П. Чистяков и его педагогическая система. - Л.; М., 1940.
  • Лясковская О. А. П. П. Чистяков. - М.: издательство Гос. Третьяковской галереи, 1950. - 64 с.
  • Чистяков П. П. Письма, записные книжки, воспоминания. 1832-1919. - М., 1953.
  • Белютин Э., Молева Н. П. П. Чистяков - теоретик и педагог. - М., 1953.
  • Белютин Э., Молева Н. Павел Петрович Чистяков. 1832-1919. - М., 1954.
  • Чурилова Е. Б. Я ещё могу съездить к Чистякову. (П. П. Чистяков в Царском селе). - СПб., 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Չիստյակով» հոդվածին։