Պառնասոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պառնասոս
հին հունարեն՝ Παρνασσός
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵրկրամասԱնկարայի նահանգ
ՇրջանՇերեֆլիկոչհիսարի շրջան
ՀամայնքՊառլասան (Դեգիրմենյոլու)
Առաջին հիշատակումմ.թ.ա. 180
Պառնասոս (Թուրքիա)##
Պառնասոս (Թուրքիա)

Պառնասոս (նաև՝ Պառնասսոս, հին հունարեն՝ Παρνασσός, լատին․՝ Parnassus), քաղաք պատմական Կապադովկիայի հյուսիս-արևմտյան մասում, Կեսարիա քաղաքից մոտ 150 կմ արևմուտք, Ալիս գետի ձախ ափին և ձախակողմյան վտակներից մեկի ափին[1], Գաղաթիայի հարավային սահմանի մոտ։ Վայրը, որտեղ գտնվում է քաղաքը, իրենից ներկայացնում է մեծ հողաթումբ՝ Ալիս գետի և Թուզ լճի միջև եղած բլուրների մեջ, Անկարայի նահանգի Շերեֆլիկոչհիսարի շրջանի (Քոչհիսարի գավառակ) Պառլասան (Դեգիրմենյոլու) գյուղի մոտ[2]։ Հույն պատմիչ Պոլիբիոսը Պառնասոս քաղաքը հիշատակում է իր «Ընդհանուր պատմություն» աշխատության մեջ, Պոնտոսի թագավոր Փառնակ Ա-ի և Պերգամոնի թագավոր Եվմենես Բ-ի պատերազմի նկարագրության ժամանակ, որպես Արիարաթ Դ-ի, Եվմենեսի և Ատտալոս Բ-ի հանդիպման վայր, մ.թ.ա. 180 թվականին[3]։ ճանապարհային հատման կարևոր կետ է Նիսսայի, հյուսիս-արևմուտքից Անկարայի, հարավից՝ Նիտալիսի (Օրթաքյոյ) միջով դեպի Արքելաիդ (Աքսարայ) և արևելքում Մոկիսսի (Կըրշեհիր) միջով դեպի Մաժաք (Կեսարիա)[4][5]։ Անտիկ պոլիսը 4-րդ դարում դարձել է եպիսկոպոսական կենտրոն>

Տիտղոսակիր թեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պառնասոսի տիտղոսակիր թեմը պատկանում էր Երկրորդ Կապադովկիային, համարվում էր Մոկիսսի մետրոպոլիտության սուֆֆրագանային թեմ[5]։ Հուստինիանոս Ա-ի բարեփոպումներից հետ, 536 թվականին Պառնասոսյան թեմը անցել էր Մոկիսս կենտրոնով Երրորդ Կապադովկիային։ 451 թվականին Պառնասոսի եպիսկոպոսը մասնակցել է Քաղկեդոնի ժողովին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 307 — 804 էջ։
  2. «Şereflikoçhisar Değirmenyolu (Parlasan - Parnassos) 2010 Kurtarma Kazısı». Անկարայի պատմության թանգարան (թուրքերեն). T.C. Kültür ve Turizm Bakanlığı. 2009. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  3. Պոլիբիոս. «Ընդհանուր պատմություն». XXIV, 14, 8–9
  4. Richard P. Harper Parnassos (Parlasan, Ankara) Cappadocia, Turkey // The Princeton encyclopedia of classical sites / Stillwell, Richard. MacDonald, William L. McAlister, Marian Holland. — Princeton, N.J.: Princeton University Press, 1976.
  5. 5,0 5,1 Pétridès, S. Parnassus // Catholic Encyclopedia. — New York: Robert Appleton Company, 1911. — Vol. 11.