Պաոլո Վերոնեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Վերոնեզե
Paolo Veronese
Ի ծնեPaolo Cagliari կամ Paolo Caliari
Ծնվել է1528[1][2]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա[2]
Վախճանվել էապրիլի 19, 1588(1588-04-19)[3][4] կամ ապրիլի 9, 1588(1588-04-09)[5]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]
Ազգությունիտալացի
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և գծագրող
Ոճմաներիզմ[6], Veronese school?, Բարձր վերածնունդ[6] և Վենետիկի գեղարվեստի դպրոց[6]
Ժանրդիմապատկեր[2], դիմանկար[7], պատմական գեղանկարչություն[7][2], այլաբանություն[2] և հոգևոր արվեստ[2]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներVilla Barbaro?
ՈւսուցիչԱնտոնիո Բադիլե
ԱշակերտներԱնտոնիոս Վասիլակիս
Ներշնչվել էDomenico Riccio?[8], Ջովաննի Բատտիստա Զելոտի[8] և Պաոլո Ֆարինատի[8]
ԱմուսինElena Badile?
ԶավակներԿառլո Կալիարի[9] և Գաբրիելե Կալիարի
ստորագրություն
Изображение автографа
 Paolo Veronese Վիքիպահեստում

Պաոլո Վերոնեզե (իտալ.՝ Paolo Veronese) 1528[1][2], Վերոնա, Վենետո, Իտալիա[2] - ապրիլի 19, 1588(1588-04-19)[3][4] կամ ապրիլի 9, 1588(1588-04-09)[5], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անունը Պաոլո Կալյարի էր (իտալ.՝ Paolo Cagliari կամ Paolo CaliariՎերոնեզե մականունը ստացել է հայրենի Վերոնա քաղաքից։ Վերոնեզեն ամենից առաջ հայտնի է որպես բացառիկ կոլորիստ և որմնանկարիչ։ Ծննդյան ամենահավանական տարեթիվը 1528 թ. է։ Վերոնեզեի հայրը ճարտարապետ և քարագործ (քարտաշ) Գաբրիելե Կալյարին էր։ Վերոնեզեն ընտանիքի 10 երեխաներից յոթերորդն էր (ըստ այլ վկայությունների՝ հինգերորդը)[10]։

Պաոլոն աշակերտել է իր քեռուն՝ վենետիկցի գեղանկարիչ Անտոնիո Բադիլեին, առաջին աշխատանքները կատարել Վերոնայում ու Մանտուայում։ 1553 թվականին աշխատել է Վենետիկի Դոժերի պալատի, այնուհետև՝ Սուրբ Սեբաստիան վանական համալիրի ավանդատան նկարազարդումների վրա։ 1560 թվականին այցելել է Հռոմ, վերադառնալուց հետո նկարազարդել Վիչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Մազեր գյուղի Սուրբ Վերոնիկայի եկեղեցին։ 1566 թվականին ամուսնացել է իր վարպետի՝ Անտոնիո Բադիլեի դստեր հետ; 1573 թվականին ինկվիզիցիան (հավատաքննիչ դատարանը) մեղադրանք է ներկայացրել Վերոնեզեին, բայց նա կարողացել է արդարանալ (միայն պարտադրել են, որ որոշ շտկումներ կատարի իր նկարներից մեկի վրա);

Համբավավոր նկարիչը վախճանվել է 1588 թվականի ապրիլի 19-ին, թոքախտից։ Թաղվել է Վենետիկի Սուրբ Սեբաստիանի եկեղեցում, որի նկարազարդումները ինքն էր իրականացրել[10]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնեզեին մեծ համբավ են բերել հատկապես պատմական, կրոնական և առասպելաբանական թեմաներով իր մեծաչափ կտավները, ինչպես, օրինակ, «Հարսանիք Կանայում» (1563 թ.) և «Խրախճանք Լևիի տանը» (1573 թ.) նկարները։ Իրենից մեկ սերնդաչափ մեծ Տիցիանի և մեկ տասնամյակ մեծ Տինտորետտոյի հետ մեկտեղ՝ նա ամբողջացնում է «վենետիկյան նկարչությունում գերիշխած եռյակը չինկվաչենտոյի (տասնվեցերորդ դարի) և ուշ Վերածննդի ու մաներիզմի ժամանակաշրջանում»[11]։ Լինելով երփնագրի մեծ վարպետ՝ հրաշալի կոլորիստ, որն իր ստեղծագործական վաղ շրջանում որոշ չափով տուրք է տվել մաներիզմին, Վերոնեզեն հասուն շրջանում, ըստ երևույթին՝ Տիցիանի ազդեցությունը կրելով, զարգացրել է բնապաշտական (նատուրալիստական) ոճը նկարչության մեջ[12]։

Բնանկար

Նրա ամենահայտնի ստեղծագործությունները պատումային բարդ նկարաշարեր են, որ իրականացված են դրամատիկ ու գունեղ ոճով, աչք են շոյում ճարտարապետական վեհաշուք ձևերի պատկերմամբ, շողշողուն թատերականությամբ։ Մասնագետների կողմից առանձնապես բարձր են գնահատվում աստվածաշնչյան տոնախմբություններ պատկերող, բազմաֆիգուր, մեծաչափ ստեղծագործությունները, որ զարդարել են Վենետիկի ու Վերոնայի վանական համալիրների սեղանատները։ Վերոնեզեն եղել է նաև տաճարների ու պալատների առաստաղները նկարազարդող վենետիկցի առաջատար նկարիչը։ Ստացվում է այնպես, որ նրա լավագույն աշխատանքները մնում են տեղում և ծանոթ են միայն վենետիկցիներին ու այդ քաղաքն այցելող արվեստասերներին, իսկ թանգարաններում հիմնականում ցուցադրվում են նկարչի փոքրաչափ աշխատանքները, որոնք միշտ չէ, որ նրան ի ցույց են դնում լավագույն կամ էլ՝ առավել բնորոշ, տիպական տեսքով։

Վերոնեզեին բարձր են գնահատել և գնահատում նրա երփնագրի քրոմափայլի, զգայուն վրձնի հրաշագեղ աշխատանքի, կերպարների նրբագեղ ազնվականության, հանդիսանքային դյութիչ տեսարանների համար, սակայն նրա աշխատանքներում բավարար չափով չի զգացվել մարդկայինը, խորը, վեհը, և վենետիկյան վերոնշյալ հանրահայտ եռյակից Վերոնեզեն վերջինն է գնահատվել ժամանակակից քննադատության կողմից[11]։ Այդուհանդերձ, նրա արվեստի մեծ երկրպագուներ են եղել հանրաճանաչ շատ ու շատ նկարիչներ, այդ թվում՝Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ժան-Անտուան Վատտոն, Ջովանի Բատիստա Տիեպոլոն, Էժեն Դելակրուան, Պիեռ-Օգյուստ Ռենուարը[13]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Freedberg, Sydney J. (1993). Pelican History of Art (ed.). Painting in Italy, 1500–1600. Penguin Books Ltd. էջեր 550–60.
  • Nicholas Penny|Penny, Nicholas, National Gallery Catalogues (new series): The Sixteenth Century Italian Paintings, Volume II, Venice 1540–1600, 2008, National Gallery Publications Ltd, 1857099133
  • Rearick, W. R.: The Art of Paolo Veronese 1528–1588, National Gallery of Art, 1988
  • David Rosand|Rosand, David, Painting in Sixteenth-Century Venice: Titian, Veronese, Tintoretto, 2nd ed 1997, Cambridge UP 0521565685
  • Watson, Peter; Wisdom and Strength, the Biography of a Renaissance Masterpiece, Hutchinson, 1990, 009174637X
  • «Калиари». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Дзорци Р. Паоло Веронезе // Юный художник. — 1988. — № 12. — С. 8-12.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Վերոնեզե» հոդվածին։