Պանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանինի
Pāṇini
Ծնվել էմոտ մ. թ. ա. 520[1]
Shalatula, Խյբեր Փախթունխվա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էմոտ մ. թ. ա. 460[1]
ՔաղաքացիությունGandhara
Դավանանքհինդուիզմ
Մասնագիտությունլեզվաբան, գրող և քերական
Գործունեության ոլորտՎյակարանա և լեզվաբանություն
Տիրապետում է լեզուներինսանսկրիտ
 Pāṇini Վիքիպահեստում

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Պանինի, (լատին․՝ Pāṇini, մ․թ․ա․ 5—4 դարերուն) հին հնդկական լեզվաբան։ Լեզվաբանության հիմնադիրներից մեկը, որը կռահել է կառուցվածքային լեզվաբանության, իմաստաբանության տրամաբանության ժամանակակից գաղափարները։

Սովորել է Տաքսիլա քաղաքում, որն ունեցել է լեզվաբանական հարուստ ավանդույթներ։ Պատկանել է հին հնդկական դասական քերականների հս․ դպրոցին։ Հին հնդկերենի առաջին նորմատիվ քերականության՝ «Ատադհյայի»֊ի («Astādhyāyl»—«Ութնամատյան») հեղինակն է։ Աշխատությունը բաղկացած է ութ գրքից և ներառնում է մոտ 4000 կանոն («սուտրա»)։ Պանինիի քերականությունը էմպիրիկ-նկարագրական է։ Կանոնների մեջ տրվում է վեդաների լեզվի (սանսկրիտի համեմատությամբ) և սանսկրիտի (մասնակիորեն) հնչյունաբանությունը, ձևաբանությունը, բառակազմությունը և շարահյուսությունը։

Այս աշխատությունը լեզվի համակարգային նկարագրության առաջին նմուշն Է։ Պանինի կիրառում է քերականական այս կամ այն երևույթը հատուկ տառերով նշանակելու սկզբունքը, որով մոտենում է քննության մաթեմատիկացմանը։ Հին հնդկական լեզվաբաններ Կատյայանան (մ․թ․ա․ 3-րդ դար) և Պատանջալին (մ․թ․ա․ 2-րդ դար) ստեղծեցին երկեր, որոնցում մեկնաբանվեցին Պանինիի քերականության կանոնները։ ժամանակակից լեզվաբանության մեջ գոյություն ունի գիտության հատուկ բնագավառ՝ պանինիագիտությունը։ Պանինիի «Ութնամատյանը» թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։