Jump to content

Պալացցո դեի Կամերլենգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալացցո դեի Կամերլենգի
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրՍան Պոլո
Գտնվում է ափինՄեծ ջրանցք
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Անվանված էկամերլենգո
ՃարտարապետԳուլյերմո Բերգամասկո
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո դեի Կամերլենգի (իտալ.՝ Palazzo dei Camerlenghi), պալատ իտալական Վենետիկ քաղաքի Սան Պոլո շրջանում՝ Մեծ ջրանցքի ափին, Ռիալտոյի կամրջի մոտ։

Կառուցվել է 1525-1528 թվականներին ճարտարապետ Գուլյելմո Բերգամասկոյի կողմից[1]՝ դոժ Անդրեա Գրիտիի հրամանով՝ որպես քաղաքական պաշտոնյաների, այդ թվում՝ գանձապետերի (իտալ.՝ camerlinghi) գլխավոր գրասենյակ, որտեղից էլ ստացել է իր անունը[2]։ Առաջին հարկում եղել է պարտապանների և աննշան իրավախախտումներ կատարած այլ անձանց համար նախատեսված բանտ[3]։ 1797 թվականին Վենետիկի հանրապետության անկումից հետո օգտագործվել է այլ գերատեսչությունների կողմից, մասնավորապես, այստեղ տեղակայվել է վերաքննիչ դատարանը[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hamilton P.C., “The Palazzo dei Camerlenghi in Venice”, Journal of the Society of Architectural Historians 42 (1983) 258–271.
  2. N. Kölmel: The Queen in the Pawnshop: Shaping Civic Virtues in a Painting for the Palazzo dei Camerlenghi in Venice. p. 99
  3. N. Kölmel: The Queen in the Pawnshop: Shaping Civic Virtues in a Painting for the Palazzo dei Camerlenghi in Venice.
  4. Giuseppe Tassini. Edifici di Venezia distrutti o volti ad uso diverso da quello a cui furono in origine destinati. Venezia: G. Cecchini. 1885. P.55
  5. P. Cottrell: Corporate Colors: Bonifacio and Tintoretto at the Palazzo Dei Camerlenghi in Venice
  • Brusegan, Marcello (2007). I palazzi di Venezia. Newton Compton. էջեր 108–109.
  • Cottrell, Philip: Corporate Colors: Bonifacio and Tintoretto at the Palazzo Dei Camerlenghi in Venice Արխիվացված 2014-02-27 Wayback Machine
  • Hamilton, Paul C. The Palazzo dei Camerlenghi in Venice. Journal of the Society of Architectural Historians 42 (1983) 258–271.
  • Kölmel, Nicolai: The Queen in the Pawnshop: Shaping Civic Virtues in a Painting for the Palazzo dei Camerlenghi in Venice.In: Burghartz et al: Sites of Mediation. Connected Histories of Places, Processes, and Objects in Europe and Beyond, 1450–1650. Brill, Leiden 2016. doi: 10.1163/9789004325760_006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո դեի Կամերլենգի» հոդվածին։