Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Լիտվա
ՏեղագրությունԿաունաս
Հիմնադրվել էդեկտեմբերի 14, 1921
Կայքciurlionis.lt
Քարտեզ
Քարտեզ

Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան (լիտ.՝ Nacionalinis Mikalojaus Konstantino Čiurlionio dailės muziejus), գեղարվեստի հնագույն թանգարան, թանգարանների խումբ Լիտվայի Կաունաս քաղաքում։ Այն հիմնականում նվիրված է լիտվացի կոմպոզիտոր և նկարիչ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի (1875–1911) աշխատանքները հրապարակելուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականի դեկտեմբերի 14-ին։ 1936 թվականին թանգարանն անվանվել է Վիտովտի անունով։ Ներկայիս անվանումը ստացել է 1944 թվականին։ Թանգարանային տարածքն ընդլայնվել է 1969 թվականին[1]։ 1997 թվականին գեղարվեստի թանգարանին տրվել է ազգային թանգարանի կարգավիճակ։ Այցելուները կարող են տեսնել ցուցանմուշները Լիտվայի ժողովրդական, կիրառական արվեստի 16-րդ դարի նմուշներից։

Ներկայումս Արվեստի ազգային թանգարանն ունի արվեստի տարբեր հավաքածուներ, որոնք գտնվում են 12 մասնաճյուղերում։

Թանգարանը հովանավորում է միջազգային ցուցահանդեսներ, այստեղ կազմակերպվում են դասախոսություններ, համերգներ, համաժողովներ, իրականացվում է հատուկ կրթական գործունեություն երեխաների համար։

Թանգարանի շենքում է գտնվում նաև Վիտովտ Մեծի անվան պատերազմի թանգարանը՝ տեղակայված Կաունաս քաղաքի կենտրոնում։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաունասի Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարանն ունի ավելի քան 355,000 ցուցանմուշներ։ Թանգարանի ցուցադրության հավաքածուն կազմված է Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի ժառանգությունից, Լիտվայի ժողովրդական արվեստի, կերպարվեստի և կիրառական արվեստի, անտիկ համաշխարհային արվեստի, արտասահմանյան գեղարվեստի և կիրառական արվեստի նմուշներից, Լիտվայի ժողովրդական արվեստի և գեղարվեստական կյանքի արխիվներից[2]։

Թանգարանի մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանների անվանումներ Հասցե Կառույցի ճարտարապետ Ծանոթություններ
1 Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան Պուտվինսկյո 55 Վլադիմիր Դուբենեցկի, 1926 Թանգարանում ներկայացված են լիտվական արվեստի ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ, հավելյալ մասում ներկայացված են Չյուռլյոնիսի գործունեությանն ու ժառանգությանը նվիրված հավաքածուն
2 Միկոլաս Ժիլիսկու անվան գեղարվեստական պատկերասրահ Նեպրիկլաուսոմիբեսի 12 Է. Միլյունաս, Կ. Կիսելյուս, Ս Յուշկիս, 1989 Ներկայացված են կոլեկցիոներ Միկոլաս Ժիլիսկու՝ Կաունաս քաղաքին նվիրաբերած հավաքածուն
3 Լիտվական հանրապետության պատմական նախագահություն Վիլնյաուս 33 2005, հուլիսի 5 Ցուցահանդեսների, կոնֆերանսների, գրքերի շնորհանդեսների վայր
4 Կաունասի պատկերասրահ Դոնելայչե 16 Լ. Գեդգաուդինե և Ի. Ն. Գրանաուսկաս, 1978 Ներկայացված են լիտվական արվեստի, օտար երկրներում ապրող լիտվացիների գործեր, ժամանակակից Լիտվայի արվեստի ստեղծագործություններ
5 Կերամիկայի թանգարան Ռոտուշես 15 1978 Ներկայացված է 15-19-րդ դարերի կերամիկական արվեստի հավաքածու, ինչպես նաև ժամանակակից լիտվական կերամիկական արվեստը
6 Անաստաս Ժմույզդինավիչյուսի հիշատակի թանգարան Պուտվինսկե 64 Վիտաուտաս Լամդսբերգիս-Ժյամկալնիս, 1928 Ցուցադրությունը բացվել է 1966 թվականին, ներկայացված են լիտվացի հասարակական գործիչ, նկարիչ և կոլեկցիոներ Ժմույզդինավիչյուսի աշխատանքները (կտավներ, պլակատներ, գրքերի պատկերազարդումներ) , ինչպես նաև ժողովրդական արվեստի նմուշներ
7 Հրեշների թանգարան Պուտվինսկե 64 (կից մասնաշենք) Ա. Մաժեյկա, 1982 Ներկայացված է Ժմույզդինավիչուսի հավաքածուներից մեկը՝ հրեշների հավաքածուն, ֆիգուրներ, կտավներ, սպասք։ Հավաքածուն թանգարանից հանվել է առանձին սրահ ահռելի թվաքանակի պատճառով
8 Ադել և Պաուլյուս Գալաունիսների տուն Վիդունո ծառուղի 2 Առնաս Ֆունկաս, 1934
9 Լյուդաս Տրույկիսի և Մարիյոն Ռակաուսկայտի հիշատակի թանգարան Ֆրկո 14 Բացվել է 1994 թվականին
10 Յուոզաս Զիկարասի հիշատակի թանգարան Զիկարո 3 քանդակագործի սեփական տունը բացվել է 1999 թվականին, լիտվացի առաջին պրոֆեսիոնալ քանդակագործի տուն-արվեստանոցը
11 Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի հիշատակի թանգարան Չյուռլյոնե 35, Դրուսկինինկայ Տունը, որտեղ անցել է Չյուռլյոնիսի մանկությունն ու պատանեկությունը
12 Վիտաուտաս Կազիմերի պատկերասրահ Չյուռլյոնե 41, Դրուսկինինկայ Տունը, որտեղ ապրել է լեհական 20-րդ դարի արվեստի վառ ներկայացուցիչը։ Ներկայացված են նրա բազմաթիվ աշխատանքներ
Թանգարանի նախկին մասնաճյուղեր
Վինցաս Գրիբասի թանգարան Յուրբարկաս փոխանցվել է քաղաքի ինքնակառավարմանը
Կեդայնյան գեղարվեստական ցուցադրություն Կեդայնյա փոխանցվել է քաղաքի ինքնակառավարմանը
Վիտրաժների և քանդակի պատկերասրահ Նեպրիկլաուսոմիբես 14 Տեղավորված է եղել Միքայել հրեշտակապետի եկեղեցում 1990 թվականին համալիրը հանձնվել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն
Պաժայսլյաս համալիր Մասյուլե 31 1990 թվականին համալիրը հանձնվել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն
Կաունասի մզկիթ Տոտորյու 6 1989 թվականին փոխանցվել է հավատացյալներին
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան  
Միկոլաս Ժիլիսկու անվան գեղարվեստական պատկերասրահ
Միկոլաս Ժիլիսկու անվան գեղարվեստական պատկերասրահ  
Լիտվական հանրապետության պատմական նախագահություն
Լիտվական հանրապետության պատմական նախագահություն  
Կաունասի պատկերասրահ
Կաունասի պատկերասրահ  
Անաստաս Ժմույզդինավիչյուսի հիշատակի թանգարան
Անաստաս Ժմույզդինավիչյուսի հիշատակի թանգարան  
Հրեշների թանգարան
Հրեշների թանգարան  
Ադել և Պաուլյուս Գալաունիսների տուն
Ադել և Պաուլյուս Գալաունիսների տուն  
Յուոզաս Զիկարասի հիշատակի
Յուոզաս Զիկարասի հիշատակի  
Վիտաուտաս Կազիմերի պատկերասրահ (Դրուսկինինկայ)
Վիտաուտաս Կազիմերի պատկերասրահ (Դրուսկինինկայ)  

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MIKALOJUS KONSTANTINAS CIURLIONIS NATIONAL ART MUSEUM». Lithuanian Museum Association. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «M.K.CIURLIONIS ART MUSEUM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան» հոդվածին։