Չհագեցած ածխաջրածիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չհագեցած ածխաջրածիններ, բաց շղթայով ածխաջրածիններ, որոնց մոլեկուլներում երկու հարևան ածխածնի ատոմների միջև կա կրկնակի կամ եռակի կապ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չհագեցած ածխաջրածինների դասին են կարգվում ալկենները[1], ալկինները[2], դիենները[3] և նրանց պոլի-ածանցյալները։

  • Ալկեններ (էթիլենի շարք), ընդհանուր բանաձև՝ СnН2n, կապերի քանակը՝ մեկ կրկնակի կապ
  • Դիեններ(պրոպադիենի շարք), ընդհանուր բանաձև՝ СnН2n-2, կապերի քանակը՝ երկու կրկնակի կապ
  • Ալկիններ (ացետիլենի շարք), ընդհանուր բանաձև՝ СnH2n-2, կապերի քանակը՝ մեկ եռակի կապ

Իզոմերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հագեցած ածխաջրածիններին, այնպես էլ չհագեցածներին, բնորոշ է կառուցվածքային իզոմերիան։ Գոյություն ունեն նաև միջդասային իզոմերիաներ ալկենների և ցիկլոալկանների, ինչպես նաև ալկինների և դիենների միջև։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմոլոգիական շարքերի առաջին մի քանի ներկայացուցիչները գազեր են, ավելի բարձր դասի միացությունները՝ հեղուկ, իսկ դրանից հետո՝ պինդ նյութեր են (գնալով նրանց հալման և եռման ջերմաստիճանները մեծանում են)։ Շատերին բնորոշ է ուժեղ սուր հոտ։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ռեակցունակ են, տալիս են դեհիդրման, հիդրման, տեղակալման, օքսիդացման, պոլիմերման և այլ ռեակցիաներ։ Նրանք հեշտությամբ միացնում են բրոմը, հեշտ օքսիդացվում են կալիումի պերմանգանատի լուծույթով։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող են ստացվել ալկանների դեհիդրման ճանապարհով։ Օրինակ՝ էթանից ստանում են էթիլեն, բութանից՝ բութադիեն։ Չհագեցած ածխաջրածինները առաջանում են նաև նավթի կրեկինգից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]