Չինաստանի ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի ազգային համալսարան
Տեսակհասարակական համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university?
Հիմնադրված է1937
ԱնդամակցությունDouble First Class University Plan? և Plan 111?
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՊեկին
Կայքruc.edu.cn(չին.) և ruc.edu.cn/en(անգլ.)
Չինաստանի ազգային համալսարան (Չինաստան)##
Չինաստանի ազգային համալսարան (Չինաստան)
Չինաստանի ազգային համալսարան, Չինաստան
 Renmin University of China Վիքիպահեստում

Չինաստանի ազգային համալսարան, համալսարան Պեկինում։ Thomson Reuters-ի վարկանիշային աղյուսակում 2013—2014 թվականների տվյալներով աշխարհի մի քանի այլ համալսարանների հետ կիսում է 226—250 հորիզոնականները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1937 թվականին սկսվեց ճապոնա-չինական պատերազմը, շատ երիտասարդներ, ովքեր դժգոհ էին Չան Կայշի քաղաքականությունից ուղևորվեցին երկրի հյուսիս-արևմուտք` Շենսի Հանսու Նինսկի խորհրդային շրջան։ Որպեսզի նրանց նախապատրաստեն հակաճապոնական գործունեությանը, ՉԿԿ-ն Յանանում ստեղծեց Հյուսիս-Շենսինյան հանրային դպրոցը (陕北公学), որի առաջին տնօրենը դարձավ Չեն Ֆնուն։ Եթե հակաճապոնական քաղաքա-ռազմական դպրոցը հիմնականում պատրաստում էր զինվորական կադրեր, ապա Հյուսիսային- Շենսինյան դպրոցը զբաղվում էր հասարակական գործիչների նախապատրաստմամբ։ Սովորողները կարճաժամկետ դասընթաց էին անցնում (3-4 ամիս), դպրոցի գոյության երկու տարիների ընթացքում այն թողարկել է շուրջ 6 հազար շրջանավարտ։

1939 թվականի Հյուսիս-Շենսինյան հանրակրթական դպրոցը, Լու Սինյանի անվան Յանանի արվեստի ինստիտուտը, Յանանի պրոլետարական քոլեջը և երիտասարդների զինվորական պատրաստության դասընթացները միավորվել են Հյուսիսչինական միավորված համալսարանի մեջ (华北联合大学), որտեղ սովորում էին 1500 ուսանող։ Պաշտոնապես բացվել է հուլիսի 7-ին, ռեկտորը դարձյալ Չեն Ֆանուն էր։ Քաղաքացիական պատերազմի երկրորդ փուլում Հյուսիսչինական միավորված համալսարանը տեղափոխվել է տարբեր բնակելի վայրեր՝ կախված ՉԿԿ-ի և Գոմինդանի մեջ ընթացող ռազմական գործողությունների։ 1948 թվականի օգոստոսի 24-ին Չժենդին գավառում, Հեբեյ նահանգում Հյուսիսչինական միավորված համալսարանը և Հյուսիսային համալսարանը միահյուսվել են Հյուսիսային համալսարանի։ Իր գոյության ինը տարիների ընթացքում Հյուսիսչինական միվորված համալսարանը թողարկել է 12 հազարից ավելի ուսանողների։

Հյուսիսչինական համասարանը կազմված էր 4 բաժանմունքներից և 2 ինստիտուտից։ Քաղաքական, Մանկավարժական, Հումանիտար և Հետազոտական բաժանմունքներ, ինչպես նաև Աշխատանքային ինստիտուտ և Գյուղատնտեսական ինստիտուտ։ Միավորված համալսարանի ռեկտոր դարձավ Ու Յուչժինը։ 1949 թվականի ապրիլին Հյուսիսիչինական համալսարանը տեղափոխվեց ազատագրված Պեկին։ Երկրի վերականգնման նպատակով կադրերի պատրաստման համար Պեկինի և Տյանզնի այլ համալսարաններից Հյուսիսչինական համալսարան տեղափոխվեցին դասախոսներ։ 1950 թվականին Հյուսիսչինական համալսարանը պաշտոնապես անվանվեց Չինաստանի ազգային համալսարան։

Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի ազգային համալսարանը իր կազմում ունի հետևյալ ինստիտուտները.

  • Հումանիտար ինստիտուտ
  • Օտար լեզուների ինստիտուտ
  • Պատմության ինստիտուտ
  • Փիլիսոփայության ինստիտուտ
  • Արվեստի ինստիտուտ
  • Պետության մասին գիտությունների ինստիտուտ
  • Բնական գիտությունների ինստիտուտ
  • Շրջակա միջավայրի ինստիտուտ
  • Ինֆորմատիկայի ինստիտուտ
  • Տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտ
  • Լրագրության ինստիտուտ
  • Տնտեսագիտության ինստիտուտ
  • Ֆինանսների և դրամական շրջանառության ինստիտուտ
  • Գյուղատտեսության և գյուղատնտեսության զարգացման ինստիտուտ
  • Աշխատանքային մասնագիտությունների ինստիտուտ
  • Սոցիոլոգիայի և վիճակագրության ինստիտուտ
  • Մարքսիզմի ինստիտուտ
  • Միջազգային հարաբերությունների ինստիտուտ
  • Առևտրի ինստիտուտ
  • Իրավագիտության ինստիտուտ
  • Հանրային վարչարարության ինստիտուտ
  • Մանկավարժության ինստիտուտ
  • Շարունակական կրթության ինստիտուտ

Հայտնի շրջնավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այսցի — փիլիսոփա ՉԿԿ-ի տեսաբան
  • Այ Ցին — բանաստեղծ
  • Վան Սյաոբո — գրող
  • Ցզյան Ցին — դերասանուհի, Մաո Ցզեդունի կինը
  • Գո Ցզինցզին — ջրացատկի օլիմպիական ճեմպիոն
  • Սան Սյուե —ջրացատկի օլիմպիական ճեմպիոն
  • Ու Մինսյա — ջրացատկի օլիմպիական ճեմպիոն
  • Վան Ցզյունսյա — երկար վազքի մրցաձևում օլօմպիական չեմպիոն
  • Մո Խուեյլան — մարմնամարզության աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր
  • Լյան Յան — Վոլեյբոլի օլիմպիական չեմպիոն և աշխարհի կրկնակի 9եմպիոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի ազգային համալսարան» հոդվածին։