Չիկլիտ
Չիկլիտ (անգլ.՝ chick, բառացի «ճուտիկ, թռչնակ», փոխաբերական իմաստով կիրառվում է որպես «երիտասարդ կին, աղջիկ», և lit — գրականություն), բառացի թարգմանվում է որպես «գրականություն թռչնակների համար»[1][2], բնութագրական թարգմանությամբ «կանացի գրականություն, գիրք»[3]. Սա գրականության ժամանակակից ժանր է[1], տարատեսակ է կանացի գրականության կամ կանացի արձակի, գրված թեթև ոճով, ռոմանտիկ սյուժեով և հումորով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի բանաստեղծուհի Քրիս Մազան (անգլ.՝ Cris Mazza) խմբագիր Ջեֆրի Դեշելի հետ հորինել է այս եզրույթը՝ որպես կատակային անվանում «Չիկլիտ․ պոստֆեմինիստական ֆանտաստիկա» (անգլ.՝ Chick Lit: Postfeminist Fiction) անթոլոգիայի, հրապարակված 1995 թվականին[1][4][5]։ Ամեն դեպքում՝ ժանրի հիմնադիր է համարվում բրիտանացի գրող Հելեն Ֆիլդինգը՝ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» գրքի հեղինակը՝ հրապարակված 1996 թվականին, որը կարճ ժամանակ անց էկրանավորվել է[1][5]։
Ժանրային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկլիտ ժանրի առանձնահատկությունները[1]․
- Ավանդական հեքիաթի մոտիվների և աշխարհին ուղղված կնոջական հայացքների միավորում։ Հիմնականում հերոսուհին Մոխրոտի նման անցնում է բոլոր փորձությունների միջով, գտնում երջանկություն և դառնում ավելի լավը։
- Պատմությունն ունենում է երջանիկ ավարտ։
- Տեքստը հիմնվում է դասական կանացի վեպերի մշակութային ավանդույթների վրա։
- Չիկլիտի հերոսուհին ժամանակակից, չամուսնացած աղջիկ է, որ դրսևորվում է կյանքի տարբեր բնագավառներում։
- Չիկլիտում ներկայացվում են կնոջ և տղամարդու գենդերային առանձնահատկությունները, որոնք բացահայտվում են խոսքի ոճական միջոցներով։ Կնոջ կոնցեպտը բացահայտվում է գլխավոր կերպարի միջոցով, տղամարդու կոնցեպտը՝ կնոջ տեսանկյունից։
- Ընդհանուր տեքստը վստահություն ներշնչող, հեգնանքով և հումորով է հագեցած։
- Սյուժեն բացահայտվում է առաջին դեմքի միջոցով։
- Լեզուն բարդ և վերամբարձ չէ, օգտագործվում են խոսքի կառուցման պարզագույն եղանակներ, որոնք հեշտ է կարդալ և ընկալել։
Չիկլիտ ժանրի ստեղծագործությունները բնութագրվում են բարձր ռեալականությամբ, ավանդական սիրային վեպերի համեմատ առավել մոտ են ժամանակակից կյանքին[2]։։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Болонева Маргарита Леонидовна О некоторых аспектах жанра чиклит // Вестник Иркутского государственного лингвистического университета. — 2014. — В. 2 (27). — ISSN 1997-0730.
- ↑ 2,0 2,1 2,2 Владимирова М.С, Ватченко С.А. Ведущие поэтикальные характеристики тривиальной литературы и её субформы // Образование и наука без границ : Днепропетровский национальный университет им. Олеся Гончара, Украина. — 2012-12-07.
- ↑ «համանուն ֆիլմում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «What is chick-lit? - Electronic Book Review». www.electronicbookreview.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 5,0 5,1 "In the Classroom or In the Bedroom" Արխիվացված 2008-08-28 Wayback Machine Review of Chick Lit: The New Woman's Fiction.