Չեկի Կարիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեկի Կարիո
Ի ծնե անուն՝Tchéky Karyo
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 4, 1953(1953-10-04)[1][2] (70 տարեկան)
Ծննդավայր՝Ստամբուլ, Թուրքիա[3]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
 Թուրքիա
Մասնագիտություն՝դերասան և կինոդերասան
Պարգևներ՝
Արվեստի և գրականության շքանշանի սպա
IMDb։ID 0001409

Չեկի Կարիո (ֆր.՝ Tchéky Karyo [tʃeki kɑʁˈjo], թուրքերեն՝ Tcheky Karyo, Baruh Çeki Karyo, հոկտեմբերի 4, 1953(1953-10-04)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[3]), թուրքական արմատներ ունեցող ֆրանսիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիոն ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում (ծննդյան անվանումը՝ Çeki Karyo), հրեայի և հույնի ընտանիքում և մեծացել՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում[4][5][6]։

Դրամայի արվեստը սովորել է Սիրանո թատրոնում, որից հետո, խաղալով շատ դասական կերպարներ, դարձել է Դանիել Սորանոյի ընկերության անդամ։ Դրանից հետո Կարիոն, խաղալով ժամանակակից և դասական պիեսներում, դարձել է Ստրասբուրգի ազգային թատրոնի անդամ։

Նա նաև նկարահանվել է հոլիվուդյան շատ ֆիլմերում՝ շատ հաճախ Ժան Ռենոյի նման խաղալով ֆրանսիացիների կերպարներ։

Չեկի Կարիոն 1992 թվականին

Կարիոն ստացել է «Սեզար» մրցանակ՝ «Լավագույն դերասան» կատեգորիայում՝ «Իրազեկիչ» ֆիլմում խաղացած դերի համար։ Իր դերասանական տաղանդի համար 1986 թվականին ստացել է «Ժան Հաբեն»-ի մրցանակ[7]։

Ամուսնացած է եղել Իզաբելլա Պասկոի հետ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122292936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Comme dans la chanson - A Athènes avec L'Internaute Télé» (French). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Corinne Renou-Nativel. «Doux comme un Turc - Brève rencontre avec... Tcheky Karyo - Corinne Renou-Nativel - Les uns, les autres - nouvelobs.com» (French). Hebdo.nouvelobs.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Tcheky Karyo Biography (1953-)». Filmreference.com. 1953 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. Biographie : Tchéky Karyo
  8. «Biographie de Tchéky Karyo». Gala. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]