Չարլզ Ջինևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ջինևեր
Ծնվել էօգոստոսի 28, 1931(1931-08-28)[1]
ԾննդավայրՍան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մահացել էհունիսի 16, 2019(2019-06-16)[3] (87 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարանի ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջ
Ստեղծագործություն(ներ)Olympus?
Մասնագիտությունքանդակագործ և performance artist
Պարգևներ և
մրցանակներ

Չարլզ Ջինևեր (անգլ.՝ Charles Ginnever, օգոստոսի 28, 1931(1931-08-28)[1], Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - հունիսի 16, 2019(2019-06-16)[3]), ամերիկացի քանդակագործ, որը հայտնի է ժանգի շերտի վրա արված լայնածավալ աբստրակտ քանդակներով։ Այս աշխատանքները մինիմալիզմի օրինակ են, որում ընդգծվում են ստեղծագործության ներսում առկա բարդ ֆորմալ հարաբերությունները, ինչպես նաև ստեղծագործության և դիտողի միջև եղած պատրանքային կապերը։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ջինևերը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 28-ին Կալիֆոռնիայի Սան Մատեո քաղաքում։ Օդային ուժերում ծառայելուց հետո նա ճանապարհորդել է Եվրոպայում և 1953-ից 1955 թվականներին Փարիզում ուսումնասիրել քանդակագործություն Օսիպ Ցադկինի հետ։ 1957 թվականին ստացել է բակալավրի աստիճան Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, իսկ 1959 թվականին՝ մագիստրոսի կոչում Կոռնելի համալսարանում։

1960-ական թվականների նրա վաղ գործերը պատրաստված էին պողպատի կտորտանքից, երբեմն`կտավների կամ այլ անսովոր նյութերի հետ համադրությամբ, և ներկված էին վառ գույներով։ Հետագա տարիներին Ջինևերը նվազեցրել է գույնի օգտագործումը և նյութերի ընտրությունը՝ ստեղծելով ստեղծագործություններ, որոնք ըստ կոմպոզիցիայով ավելի բարդ տեսք ունեին։ Երկրաչափական ձևերը, եռանկյունները և սեղանները տեղադրվել են այնպես, որ ստեղծում են տեսողական պատրանքներ՝ մարտահրավեր նետելով դիտողի ընկալմանը և տարածության զգացողությանը։

Ջինևերը շատ է դասավանդել՝ շարունակելով մասնակցել բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների։

Ջինևերը եղել է «ConStruct» պատկերասրահի հիմնադիրներից մեկը, որը խթանում և կազմակերպել է լայնածավալ քանդակների ցուցահանդեսներ Միացյալ Նահանգներում։ Պատկերասրահի մյուս հիմնադիրներն են եղել Ջոն Ռայմոնդ Հենրին, Քենեթ Սնելսոնը, Լեյման Քիփը և Մարկ Դի Սուվերոն։

Չարլզ Ջինևերը մահացել է 2019 թվականի հունիսի 16-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]