Չառլզ Բյոռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլզ Բյոռնի
Ծնվել էապրիլի 7, 1726(1726-04-07)[1][2][3][…]
Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 12, 1814(1814-04-12)[1][2][3][…] (88 տարեկան)
Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար, պատմաբան, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, կլավեսինահար և գրող
Գործիքներերգեհոն
ԿրթությունՇրյուսբերի դպրոց
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԱմուսինElizabeth (?)?[5] և Esther Sleepe?[5]
Պարգևներ
 Charles Burney Վիքիպահեստում

Չառլզ Բյոռնի (անգլ.՝ Charles Burney, ապրիլի 7, 1726(1726-04-07)[1][2][3][…], Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - ապրիլի 12, 1814(1814-04-12)[1][2][3][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, երգեհոնահար։ «Երաժշտության ընդհանուր պատմություն» (A General History of Music, 1776-1789) քառահատոր աշխատության հեղինակ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլզ Բյոռնին ծնվել է Շրուսբերի Շրոպշիռի դքսությունում, շոտլանդացի հողաչափող, դիմանկարի գեղանկարիչ, Ջեյմս Մակ-Բյոռնի և Էնն Կուպերի ընտանիքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլզ Բյոռնին նախնական կրթությունը ստացել է Կոնդովերի, Շրուսբերի և Չեստերի դպրոցներում, որտեղ նրա երաժշտական բնագավառի առաջին մենթորը եղել է տեղի երգեհոնահար Էդմունդ Բեյկերը՝ Ջոն Բլոուի աշակերտը։ Վերջինիս ղեկավարությամբ Բյոռնին սովորել է երգեհոն և ջութակ նվագել։ 1742 թվականին ուսումը շարունակել է իր խորթ եղբայր, Շրուսբերիի երգեհոնահար Ջեյմս Բերնի ղեկավարությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1744-1747 թվականներին Չառլզ Բյոռնին սովորել է Լոնդոնում՝ Թոմաս Արնի մոտ, և արդեն 1745 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես կոմպոզիտոր Դրուրի-Լեյն թատրոնում՝ Ջեյմս Թոմսոնի և Դևիդ Մալետի «Ալֆրեդ» պիեսի համար գրած երաժշտությամբ։ Մինչև 1751 թվականը եղել է սբ. Դիոնիսիա եկեղեցու երգեհոնահար, միաժամանակ ծառայելով որպես՝ երաժշտության նորաձև ուսուցիչ ազնվական ընտանիքներում։ Գրել է Կանտատներ և գործիքային ստեղծագործություններ, նաև թատերական երաժշտություն, մասնավորապես, 1750 թվականին՝ «Ռոբին Հուդ» պիեսի և «Թագուհի Մաբ» պանտոմիմի համար։

1751 թվականից Բյոռնին աշխատել է երգեհոնահար Կինգս-Լիննում՝ Հորֆոլկ դքսությունում, կլավիկորդի վրա նվագել է ուսուցանել։

1760 թվականին վերադարձել է Լոնդոն, որտեղ աշխատել է որպես մանկավարժ, կատարող և կոմպոզիտոր, այդ թվում գրել է նաև «Սուրբ Ցեցիլի ներբող»-ը (1759թ.) և 1766 թվականին «Դուրի-Լեյնում» բեմադրված՝ «Խորամանկը» (անգլ.՝ The Cunning Man, ) օպերան։ Վերջինս Ժան-Ժակ Ռուսոյի[7] «Գյուղական կախարդ»-ի ձևափոխված տարբերակն է։ 1769 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացել է երաժշտության դոկտորի աստիճան։

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1770 թվականի սկզբներին և 1772 թվականին Չառլզ Բյոռնին երկու շարունակական այց է կատարել Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Ավստրիա, Գերմանիա և Նիդեռլանդներ, որի արդյունքում հրապարակել է «Ժամանակակից երաժշտության վիճակը Ֆրանսիայում և Իտալիայում» (անգլ.՝ The Present State of Music in France and Italy, 1771 թվական) և «Ժամանակակից երաժշտության վիճակը Գերմանիայում, Նիդեռլանդներում և Միացյալ շրջաններում» (անգլ.՝ The Present State of Music in Germany, the Netherlands and United Provinces, 1773 թվական) գրքերը, որոնք արժանացել են հատուկ ուշադրության և թարգմանվել տարբեր լեզուներով[7]։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1783 թվականից մինչև կյանքի վերջը Բյոռնին աշխատել է լոնդոնյան շրջանի Չելսիի քոլեջում՝ որպես երգեհոնահար[7]։

Չառլզ Բյոռնի կարևորագույն աշխատանքը եղել է «Երաժշտության ընդհանուր պատմություն» (անգլ.՝ A General History of Music, 1776-1789) քառահատորը[6]։ Բացի դրանից նրան է պատկանում նաև Պիետրո Մետաստազիոյի (1796) կենսագրությունը, Աբրահամ Ռիզայի հանրագիտարանի երաժշտական հատվածները (1802թ.), բազմատեսակ կամերային և խմբերգային երաժշտություններ։

1802 թվականին աստղագետ Ուիլյամ Հերշելի խնդրանքով, որը երկնային նոր տեսակի մարմինների անուններ էր փնտրում, Բյոռնին դիմել է իր որդուն՝ գիտնական-դասկարգող Չառլզ Բյոռնի կրտսերին (1757-1817), ով և հորինել է «աստերիսկոս» (հուն․՝ ἀelστεροειδής - asteriskos) տերմինը։ Ավագ Բյոռնին Հերշելին առաջարկել է հունական բառն անգլերենացնել։ Այսպես ծնվել է «աստերոիդ» կամ հայերեն՝ երկնաքար բառը[8]ոիդ» վերջածանցը նշանակում է նման

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 A GENERAL HISTORY OF MUSIC
  7. 7,0 7,1 7,2 «Бёрни, Чарлз». Музыкальная энциклопедия (под ред. Ю. В. Келдыша). Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  8. «Установлено истинное происхождение термина "астероид" - Вести.Наука». nauka.vesti.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]